Լևոն Ղուլյան, Հայ ժողովրդական կուսակցության անդամ, Հայաստանի Առաջին Հանրապետության պարենավորման նախարար, պաշտոնավարել է 1918 թվականի նոյեմբերի 4-ից։

Լևոն Ղուլյան
 

Կենսագրություն

խմբագրել

Ժողովրդական պատգամավորների քվեներով ընդունվեց Հովհաննես Քաջազնունու կառավարության հրաժարականը և Դ․ Զուբյանի ու Հ․ Ազատյանի կրքոտ քննադատություններից հետո համաձայնվեց նույն Քաջազնունին կազմել նոր կառավարություն։ Նույն նիստում հենց Հովհաննես Քաջազնունին հայտարարեց նոր կարավարության կազմը, որտեղ Լևոն Ղուլյանը ստանձնեց պարենավորման նախարարի պաշտոնը[1]։

Ոգևորությունը, սակայն, երկար չտևեց՝ հազիվ մի քանի շաբաթ։ Եվ ահա սկսվեց ժողովրդական նախարարների փախուստը Երևանից, ուր կյանքի պայմանները շատ ծանր էին, սև հացի, հատակի վրա քնելու և ոջիլի չվարժված մարդկանց համար։ Կառավարության կազմությունից երկու շաբաթ չանցած, կուսակցության ինչ-որ ներքին տարակարծության հետևանքով հրաժարական տվեց ու հեռացավ հանրային կրթության նախարար Մ․ Աթաբեկյանը․ նրա տեղը անցավ Գ․ Մելիք-Ղարագյոզյանը։ Քիչ անց, պաշտոնական գործով, մեկնեց պարենավորման նախարար Լ․ Ղուլյանը և այլևս չվերադարձավ․ Թիֆլիսում պաշտոն ստացավ հայկական պարենավորման հիմնարկության մեջ։ Ղուլյանի նախարարությունն էլ ստանձնեց Ս․ Հարությունյանը, որը շուտով նույպես գնաց Թիֆլիս՝ իր հերթին պաշտոնակատար նշակելով Գ․ Մելիք–Ղարագյոզյանին։ Սակայն հետագայում պատկերն փոխվում է։ Համեմատաբար, թույլ էր ընթանում պարենավորման գործը։ Պարենավորման նախարարության մեջ ստեղծվել էր բազմիշխանություն․ նախարար Լ․ Ղուլյանը և պաշտոնակատար Ս․ Հարությունյանը Թիֆլիսում և Ս․ Հարությունյանի պաշտոնակատար Գ․ Մելիք–Ղարագյոզյանը՝ Երևանում միաժամանակ կարգադրություններ էին անում, որոնք, հաճախ, խաչաձևում էին իրար և առաջ էին բերում իրավացի դժգոհության Գ․ Մելիք–Ղարագյոզյանի կողմից։ Վերջինս փետրվարի 2–ին նախարարական խորհրդի նիստում հարց հարուցվեց, թե պետք է միջոցներ ձեռք առնել՝ վերացնելու համար բազմիշխանությունը։ Հայտարարվեց, թե պարենավորման նոր նախարար է հրավիրված և շուտով գալու է Քր․ Վերմիշյանը, սակայն, Վերմիշյանիը դեռ երկար չերևաց Երևանում, իսկ պարենավորման գործերը գնալով ավելի ու ավելի էին խճորվում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Վրացյան, Սիմոն (1993). «Հայաստանի Հանրապետություն». Երևան, Հայաստան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)