Լևոն Ղազարյան (մանկավարժ)

հայ մանկավարժ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Ղազարյան (այլ կիրառումներ)

Լևոն Մակարի Ղազարյան (1918, Պառավաքար - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1943):

Լևոն Ղազարյան
Ծնվել է1918
ԾննդավայրՊառավաքար
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Լևոն Ղազարյանը ծնվել է 1918 թվականին, Շամշադինի շրջանի Պառավաքար գյուղում[1]։

1941 թվականի սեպտեմբերի 8-ին մեկնել է բանակ։ 409-րդ հայկական հրաձգային դիվիզիայի զենիթային հրետանու մարտկոցի կազմում հիտլերականների դեմ կռվել է Կովկասի պաշտպանության, այնուհետև՝ ազատագրման համար։ Մասնակցել է Պրոխլադնիի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի, Արմավիրի, Կրասնոդարի ազատագրման կռիվներին։ Ստավրոպոլի մոտ մարտական առաջադրանքը կատարելու համար Ղազարյանն ստացել է ավագ սերժանտի կոչում և նշանակվել է հրանոթի հրամանատար։ 1943 թվականի մայիսին Ղազարյանը մարտնչել է Վորոնեժի, Խարկովի ազատագրման համար, Կուրսկ-Օրյոլի աղեղից մարտերով հասել է Դնեպրի ափը, մասնակցել աջափնյա Ուկրաինայի, Մոլդավիայի ազատագրմանը, անցել Ռումինիայի սահմանը։ 1944 թվականի նոյեմբերին նրանց զորամասը ռումինա-հունգարական սահմանում ճեղքել է գերմանացիների պաշտպանության գիծը, առաջ է շարժվել դեպի Դեբրեցեն և, Դանուբյան հարթավայրում պլացդարմ գրավելով, պայմաններ ստեղծել Կարպատներով միանալու 2-րդ Ուկրաինական ռազմաճակատում, գրավել են Դեբրեցեն քաղաքը, շարժվել են դեպի Բուդապեշտ։ 1945 թվականի մարտի 13-ին Հունգարիան դուրս եկավ պատերազմից, այնուհետև Ղազարյանին ռազմի ճամփաները տարել են Չեխոսլովակիա, Ավստրիա, ուր և դիմավորել է մեծ Հաղթանակի օրը[1]։

1943 թվականին Ղազարյանն ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ Մարտերում ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով, «Արիության համար» և մարտական ուրիշ մեդալներով[1]։

Բանակից զորացրվել է 1947 թվականի և մանկավարժական աշխատանքի անցել հայրենի Շամշադինում[1]։

Պարգևներ խմբագրել

  • Կարմիր աստղի շքանշան
  • «Արիության համար» մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել