Լևոն Ղազարյան (հասարակական գործիչ)

հայ հեղափոխական
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Ղազարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լևոն Գրիգորի Ղազարյան (1889[1], Կաղզվան, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1] - 1977[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), Հայաստանում խորհրդային օկուպացման մասնակից, ԽՄԿԿ անդամ (1917

Լևոն Ղազարյան
Ծնվել է1889[1]
ԾննդավայրԿաղզվան, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1977[1]
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունհեղափոխական
Պարգևներ և
մրցանակներ

Հեղափոխական գործունեությունը սկսել է 1905 թվականից։ 1910 թվականին Սարգիս Մուսայելյանի հետ Կաղզվանում կազմակերպել է մարքսիստական ընդհատակյա խմբակ։ Փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է Ղափանի, այնուհետև՝ Կաղզվանի բանվորների և զինվորների դեպուտատների խորհրդի նախագահ։ 1919-1920 թվականներին հեղափոխական գործունեություն է տարել Կարսում, Իգդիրում և Ալեքսանդրապոլում։ Մասնակցել է Մայիսյան ապստամբությանը։ Հայաստանում խորհրդային ռեժիմի հաստատվելուց հետո նշանակվել է Հայաստանի փոստ-հեռագրատների ժողկոմի տեղակալ (1921-1922)։ Այնուհետև կուսակցական և պետական ղեկավար պաշտոններ է վարել ժողովրդի տնտեսության տարբեր բնագավառներում (հողագործության և բանգյուղտեսչության ժողկոմի տեղակալ, մատակարարման ժողկոմ, կուսակցության Լենինականի գավառային, Կոտայքի շրջանային կոմիտեների քարտուղար, ՀԿԿ Կենտկոմի կուսակցական կոլեգիայի քարտուղար)։ Ընտրվել է ՀամԿ(բ) կ Անդրկովկասի երկրկոմի և Անդրկովկասի Կենտգործկոմի անդամ։ Եղել է Սովետների 11-րդ համագումարի պատվիրակ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 21