Լևոն Տիգրանի Հարութ (Հարութ Հարությունյան, փետրվարի 12, 1894(1894-02-12), Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հունվարի 6, 1957(1957-01-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1954)։

Լևոն Հարութ
Ծնվել էփետրվարի 12, 1894(1894-02-12)
ԾննդավայրՎան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհունվարի 6, 1957(1957-01-06) (62 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Լևոն Հարութը ծնվել է Վան քաղաքում։ 1910 թվականին ավարտել է Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանը։ 1913-1914 թվականներին սովորել է Փարիզի կոնսերվատորիայում։ 1915 թվականին խաղացել է Կոստանդնուպոլսում, 1915-1917 թվականներին` Աբելյան-Արմենյան թատերախմբում[1]։ 1920 թվականին Մկրտիչ Ջանանի խմբի հետ շրջագայել է Անգլիայում։ 1921-1924 թվականներին եղել է Փարիզի «Օդեոն», «Կոմեդի Ֆրանսեզ», 1933-1934 թվականներին` «Ատելյե» թատրոնների դերասան։ 1936 թվականին հայրենադարձել է։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1936-1941 թվականներին և 1945-1953 թվականներին խաղացել է ԽՍՀՄ շրջանային թատրոններում, 1953-1956 թվականներին` Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում[1][2]։

Ներկայացումներ խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Լևոն Հարութ։ [Կյանքն ու բեմական գործունեությունը], Մարտիրոսյան, Դերենիկ Մարտիրոսի,Խալաթյան, Լևոն Արտավազդի, Ղափլանյան, Հրաչյա Նիկիտայի,Հայկական թատերական ընկերություն, Երևան։ ՀԹԸ, 1980[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
  2. Baghdasaryan, Aram. «AV Production - Լևոն Հարութ». avproduction.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.(չաշխատող հղում)
  3. Մարտիրոսյան, Դերենիկ Մարտիրոսի; Ղափլանյան, Հրաչյա Նիկիտայի (1980 թ․ հունվարի 1). Խալաթյան, Լ Ա (ed.). Լևոն Հարութ։ [Կյանքն ու բեմական գործունեությունը]. Երևան: ՀԹԸ.(չաշխատող հղում)