Լևոն Հայրապետյան (ֆուտբոլիստ)

հայ ֆուտբոլիստ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Հայրապետյան (այլ կիրառումներ)

Լևոն Հայրապետյան (ապրիլի 17, 1989(1989-04-17)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ և Erewan[3]), հայ ֆուտբոլիստ է և հիմա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում խաղում է որպես պաշտպան։ Նրա հայրը Սոս Հայրապետյանն է, ով արժանացել է օլիմպիական մեդալի՝ մականախաղ մարզաձևում։ Ներկա պահին հանդես է գալիս չեխական Պրշիբրամի կազմում։

Լևոն Հայրապետյան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Լևոն Սոսի Հայրապետյան
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 17, 1989 (35 տարեկան)
Ծննդավայր Երևան, {{{2}}} Հայաստան
Հասակ 178 սմ
Քաշ 73 կգ
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Չեխիա Պրշիբրամ
Համար 15
Պատանեկան կարիերա
2004 - 2008 Գերմանիա Համբուրգ

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008 - 2010 Գերմանիա Համբուրգ 2 7 (0)
2010 Հայաստան Փյունիկ 4 (0)
2011 - 2013 Լեհաստան Լեխիա Գդանսկ 38 (0)
2013 Լեհաստան Վիդզեյ Լոձ 9 (0)
2014 - ներկա Չեխիա Պրշիբրամ 0 (0)
Ազգային հավաքական
2008 - 2008 Հայաստան Հայաստան Մ-19 3 (0)
2009 - 2010 Հայաստան Հայաստան Մ-21 6 (1)
2011 - ներկա Հայաստան Հայաստան 21 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերան խմբագրել

Հայրապետյանն իր առաջին քայլերը ֆուտբոլում կատարել է Գերմանական ակումբում՝ Համգուրգում։ Սկզբում նա խաղացել է Բրեմֆեյլդեր 1945 սիրողական ակումբում, որից հետո տեղափոխվել է Համբուրգ։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Համբուրգի երկրորդ կազմում անցկացնելով 7 խաղ։ 2010 թվականին Փյունիկի հետ նվաճել է Հայաստանի Բարձրագույն լիգայի գավաթը։ Իսկ արդեն 2014 թվականին, նա պայմանագիր է կնքել չեխական Պրշիբրամի հետ։

Միջազգային կարիերան խմբագրել

Սկզբում Հայրապետյանը խաղացել է Հայաստան Մ-19ում, հետո Հայաստան Մ-21ում։

2011 թվականի փետրվարի 9-ին նա նշեց իր նորամուտը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում, Վրաստանի դեմ ընկերական խաղում։ 2012 թվականին Բուլղարիայի դեմ խաղում նա լուրջ վնասվածք ստացավ և վիրահատվեց Մյունխենում։ Ապաքինվելուց հետո նա վերադարձավ խաղադաշտ և ԱՄԷի դեմ խաղում խփեց իր առաջին գոլը ազգային հավաքականի համար։

Կենսագրություն խմբագրել

Լևոնը Սոս Հայրապետյանի որդին է։ Դեռ փոքր տարիքից Լևոնին հայրը օգնել է ֆուտբոլային կարիերայի հարցում։ Հայրապետյանը ունի նաև գերմանական քաղաքացիություն։

Նվաճումներ խմբագրել

  Փյունիկ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 90minut.pl (польск.) — 2003.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Հայրապետյան (ֆուտբոլիստ)» հոդվածին։