Լևոն Հակոբյան (մանկավարժ)

հայ մանկավարժ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լևոն Արզումանի Հակոբյան (1915, Ղափանի շրջան - 1985), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից[1]։

Լևոն Հակոբյան
Ծնվել է1915
ԾննդավայրՂափանի շրջան
Մահացել է1985
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Լևոն Հակոբյանը ծնվել է 1915 թվականին, Ղափանի շրջանի Վաչագան գյուղում։ Ավարտել է Ղափանի № 1 միջնակարգ դպրոցը, այնուհետև ուսումը շարունակել է Գորիսի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներում։ Մինչև 1938 թվականը աշխատել է Ղափանի Վաչագան և Արծվանիկ գյուղերում նախ որպես ուսուցիչ, ապա՝դպրոցի տնօրեն։ 1938 թվականին Հակոբյանն ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Չորրորդ կուրսից, կուսակցական մարմինների կողմից, ուղարկվել է Կրասնոսելսկի շրջանի մեքենատրակտորային կայանի քաղբաժնի պետի տեղակալ, միաժամանակ պատմություն է դասավանդել տեղի միջնակարգ դպրոցում[1]։

1942 թվականի հուլիսին Հակոբյանը զորակոչվել է կարմիր բանակ և ուղարկվել Ստալինգրադի ռազմաքաղաքական ուսումնարան։ Նա մասնակցել է Ստալինգրադի պաշտպանության մարտերին՝ գեներալ Չույկովի բանակի շարքերում։ Նրան շնորհվել է կրտսեր լեյտենանտի կոչում, պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Գրոհներից մեկի ժամանակ Հակոբյանը վիրավորվել է, բուժվելուց հետո մասնակցել է Օրյոլ-Կուրսկի աղեղում մղված ճակատամարտին։ Խիզախության համար պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով։ 1943 թվականի օգոստոսին Հակոբյանը երկրորդ անգամ է վիրավորվել և ուղարկվել հոսպիտալ։ Ապաքինվելուց հետո նշանակվել է վաշտի հրամանատարի քաղաքական գծով տեղակալ[1]։

1947 թվականին Հակոբյանը զորացրվել է բանակից։ 1950 թվականից զբաղվել է մանկավարժական աշխատանքով։ Աշխատել է Երևանի № 2 հեռակա միջնակարգ դպրոցում, դասավանդել է պատմություն։

Պատերազմի և աշխատանքի վետերան Հակոբյանը մարտական և աշխատանքային ծառայությունների համար պարգևատրվել է Ստալինգրադի պաշտպանության համար, Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար մեդալներով, արժանացել է ՀԽՍՀ լուսավորության նախարարության պատվոգրով[1]։

Լևոն Հակոբյանը մահացել է 1985 թվականին[1]։

Պարգևներ խմբագրել

  • «Արիության համար» մեդալ
  • «Հայրենական պատերազմի» 2-րդ աստիճանի շքանշան
  • Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար մեդալ
  • Ստալինգրադի պաշտպանության համար մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել