Բացել գլխավոր ցանկը

Լևոն Հակոբյան

հայ քիմիկոս

Լևոն Ալեքսանդրի Հակոբյան (փետրվարի 5, 1938, Երևան - հունիսի 26, 1999, Երևան), հայ քիմիկոս։ Ալեքսանդր Հակոբյանի որդին։ Քիմիական գիտությունների դոկտոր (1980 թ.), պրոֆեսոր (1985 թ.)։

Լևոն Հակոբյան
Ծնվել էփետրվարի 5, 1938(1938-02-05)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 26, 1999(1999-06-26) (61 տարեկանում)
Երևան, Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ և Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր (1980) և պրոֆեսոր (1985)
ՀայրԱլեքսանդր Հակոբյան

ԿենսագրությունԽմբագրել

1960 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: Աշխատել է ՀՀ ԳԱԱ օրգանական քիմիայի ինստիտուտում (1960-1994 թթ.), 1994-1999 թվականներին՝ ԵՊՀ քիմիական ֆակուլտետի ԳՀ մասում։ ՀՀ-ում գազաֆազ ռեակցիաների ԷՊՌ մեթոդով ուսումնասիրման նախաձեռնողներից էր։ Զբաղվել է պոլիմերների քիմիայով, մետաղակոմպլեքսային կատալիզատորների ներկայությամբ ացետիլենային միացությունների փոխարկումների և պոլիմերային կոմպոզիցիոն նյութերում պոլիմեր-պոլիմեր, պոլիմեր-լցանյութ փոխազդեցությունների ուսումնասիրությամբ։ Հայտնաբերել է բազմազուգորդված համակարգի ազդեցությամբ ֆունկցիոնալ խմբերի արտակարգ ակտիվացման երևույթը։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։