Լևոն Կիրակոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Կիրակոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Մարտինի Կիրակոսյան (դեկտեմբերի 20, 1928, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 16, 2009, Երևան, Հայաստան), հայ գրականագետ, լրագրող, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1977 թվականից։
Լևոն Կիրակոսյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 20, 1928 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հունվարի 16, 2009 (80 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | գրականագետ, լրագրող և համալսարանի դասախոս |
Կրթություն | Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (1953) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան, Հայ-Ռուսական համալսարան, Կոմսոմոլեց և Կոմունիստ |
Լևոն Կիրակոսյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԼևոն Կիրակոսյանը ծնվել է 1928 թվականի դեկտեմբերի 20-ին, Երևանում։ 1943-1945 թվականներին սովորել է Երևանի հրետանային դպրոցում, ապա Թբիլիսիի հրետանային ուսումնարանում, ծառայել խորհրդային բանակում մինչև 1950 թվականը։ 1953 թվականին ավարտել է (էքստեռն) Երևանի ռուսական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1950-1952 թվականներին աշխատել է Երևանի ռադիոկոմիտեում, 1952-1960 թվականներին՝ «Կոմսոմոլեց» թերթում։ 1960-1980 թվականներին աշխատել է «Կոմունիստ» թերթի խմբագրությունում։ Մինչև 1969 թվականը եղել է գրականության և արվեստի բաժնի վարիչ, 1969 թվականից թերթի խմբագրի տեղակալ։ 1980 թվականից աշխատել է որպես ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալ[1]։ 1968 թվականին «Իսահակյանի հրապարակախոսությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1991 թվականից դասավանդել է Երևանի պետական համալսարանում, 1999 թվականից՝ Հայ-ռուսական համալսարանում (2003 թվականից՝ պրոֆեսոր)[2]։ ԽՄԿԿ անդամ 1952 թվականից։
Ռուսերեն լույս են տեսել նրա «Պոետը, իրադարձություններ և ճակատագրեր» (Երևան, 1972), «Մարդը և սխրանքը» (Երևան, 1975), «Մարդու կոնցեպցիան և ժամանակակից հայ արձակի ստեղծագործական որոնումները» (Երևան, 1979) գրքերը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1981. էջ էջ 201-202.
- ↑ «Լևոն Կիրակոսյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Կիրակոսյան» հոդվածին։ |