Լևոն Խրիստաֆորյան
Լևոն Շմավոնի Խրիստաֆորյան (հոկտեմբերի 4, 1942, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ։ Հայաստանի վաստակավոր ճարտարապետ (2010), Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր (2009)։ 1978 թվականից Հայաստանի ճարտարապետների միության անդամ։
Լևոն Խրիստաֆորյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 4, 1942 (81 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ուշագրավ աշխատանքներ | Շիրակ օդակայան և Էրեբունի օդակայան |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԼևոն Խրիստաֆորյանը ծնվել է 1942 թվականի հոկտեմբերի 4-ին Երևանում։ 1968 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1968-1990 թվականներին աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտի № 1 արհեստանոցում։ 1975-1978 թվականներին Ռուբեն Ասատրյանի հետ մեկտեղ նախագծել են օդանավակայաններ Լենինականում և Երևանում, որոնք դարձել են ժամանակի լավագույն ավանգարդիստական շինությունները։ 1990-1993 թվականներին եղել է «Վեգա» նախագծային կոոպերատիվի գլխավոր ճարտարապետը։ 1993-1999 թվականներին եղել է Հայաստանի առողջապահության նախարարության նախագծային բյուրոյի ճարտարապետական արհեստանոցի ղեկավարը։ 1999 թվականից հանդիսացել է «Հայնախագիծ» ճարտարապետական արհեստանոցի ղեկավարը։
Ուշագրավ աշխատանքներ
խմբագրել- Հեռուստակենտրոն Չիտայում
- Սպորտդպրոց Երևանում
- Ավտոճանապարհային տեխնիկում Աբովյանում
- Շիրակ օդակայանը Գյումրիում
- Էրեբունի օդակայանը Երևանում
- Պետապահովագրական շրջանային տեսչության շենքը Թալինում
- Պոլիկլինիկա Վեդիում
- Ակումբ Անգեղակոթում
- Ծննդատուն Գորիսում
- Հայաստանի պաշտպանության նախարարության շենքը Երևանում
- Հայաստանի կենտրոնական բանկի երրորդ մասնաշենքը Երևանում
- Հայաստանի կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնը Դիլիջանում
- Բնակելի տներ Սպիտակում, Կիրովականում, Ստեփանավանում, Դիլիջանում
- Դոհայի կենտրանական շրջանի կառուցապատման նախագիծը Քաթարում
- Հրազդանի և Կիրովականի երաժշտական դպրոցները, ճամբարներ Ծաղկաձորում և Դիլիջանում, բնակելի շենքեր, թենիսի ակումբ, «Մուսալեռ» հյուրանոցային համալիրը։
Մրցանակներ և պարգևներ
խմբագրել- Հայաստանի վաստակավոր ճարտարապետ (2010)[1]
- Ճարտարապետության ոլորտում Հայաստանի պետական մրցանակ (2009)[2][3][4][5][6]
- Հաղթող «Տարվա լավագույն ճարտարապետ» անվանակարգում (2006, Երևան)
- Դիպլոմ միջազգային ճարտարապետական ցուցահանդես-փառատոնում (1987, Սոֆիա, Բուլղարիա)
- Միջազգային ստուգատեսի դափնեկիր «Տարվա լավագույն շինություն» անվանակարգում (1984, Մոսկվա)
- Ճարտարապետության հանրապետական ստուգատեսի դիպլոմ (1981, Երևան)
- Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործությունների միջազգային ստուգատեսի դափնեկիր (1977, Մոսկվա)
- ճարտարապետ ուսանողների աշխատանքների միջազգային ստուգատեսի դափնեկիր (1968, Պրահա, Չեխոսլովակիա)։
Պատկերասրահ
խմբագրել-
Շիրակ օդակայանը Գյումրիում
-
ՀՀ կենտրոնական բանկի երրորդ մասնաշենքը
-
ՀՀ կենտրոնական բանկի երրորդ մասնաշենքի պատկերը 2013 թվականի Հայաստանի «Ազգային արժույթի 20-ամյակ»-ի հուշադրամի դարսերեսին
-
ՀՀ կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնը Դիլիջանում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայաստանի Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ
- ↑ Հայաստանի Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ
- ↑ 2009 թ.ի պետական մրցանակներ՝ գրականության և արվեստի բնագավառում
- ↑ ՀՀ 2009 թ-ի պետական մրցանակների արժանացան մշակույթի մի շարք գործիչներ
- ↑ Երևանում կայացավ 2009 թվականի պետական մրցանակի հանձնման արարողությունը
- ↑ Ս. Սարգսյան. «Դերակատարությունը զուտ միայն խոսքերով չէ»