Թոռնիկ[1] նաև Լևոն Թոռնիկ, Լևոն Թոռնիկոս[2] (11-րդ դար, Ադրիանապոլիս, Թրակիա, Բյուզանդական կայսրություն - ոչ վաղ քան դեկտեմբերի 24, 1047), հայազգի բյուզանդական զորավար, պատրիկ, դուքս, Տարոնի Բագրատունիների տոհմից։

Թոռնիկ, Լևոն Թոռնիկ
հուն․՝ Λέων Τορνίκιος
Լևոն Թոռնիկը հարձակվում է Կոստանդնուպոլսի վրա. Հովհաննես Սկիլիցեսի ձեռագրից
 
Մասնագիտություն՝ ռազմական գործիչ
Ծննդյան օր 11-րդ դար
Ծննդավայր Ադրիանապոլիս, Թրակիա, Բյուզանդական կայսրություն
Վախճանի օր ոչ վաղ քան դեկտեմբերի 24, 1047
Դինաստիա Տարոնիտես
Քաղաքացիություն  Բյուզանդական կայսրություն

Ապստամբելը և Կոստանդնուպոլսի պաշարումը խմբագրել

1047 թվականին Լևոն Թոռնիկը ապստամբում է իր ազգական, Բյուզանդիայի կայսր Կոստանդին IX Մոնոմախոսի դեմ[1]։ Նա Թրակիայում բանակ է հավաքում և գնում է դեպի Կոստանդնուպոլիս։ Ջարդելով բյուզանդական բանակները, նա այնքան առաջ է գնում, որ հասնում է մայրաքաղաքի պարիսպների տակ և պաշարում Կոստանդնուպոլիսը[1]։ Երկու անհաջող հարձակումներից հետո նա հեռանում է։ Նրա բանակը թողնում է նրան, իսկ ինքը բռնվում է։ 1047 թվականի Սուրբ Ծննդյան տոնի ժամանակ նրան կուրացնում են[1]։ Լևոն Թոռնիկի ապստամբությունը կայսրությանը ստիպում է դադարեցնել ռազմական գործողությունները Դվինի դեմ և զորքերի մի մասը տեղափոխել Կոստանդնուպոլիս[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 313.
  2. 2,0 2,1 «Հայ Ժողովրդի Պատմություն», պատ. խմբ.՝ Առաքելյան Բ.Ն., պատ. խմբագրի տեղ.՝ Բաբայան Լ.Հ., Մնացականյան Ա.Շ., Տեր-Ղևոնդյան Ա.Ն., Երևան, 1976, հատոր 3, էջ 448

Աղբյուրներ խմբագրել