Լևոն Թավադյան

հայ ֆիզիկա-քիմիկոս
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թավադյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լևոն Աղասու Թավադյան (հունիսի 9, 1951(1951-06-09)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզ-քիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1988), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2010), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (2014)[2], ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2014)։

Լևոն Թավադյան
Ծնվել էհունիսի 9, 1951(1951-06-09)[1] (72 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունֆիզիկաքիմիկոս, քիմիկոս և ֆիզիկոս
Գործունեության ոլորտքիմիա
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1973)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր (1988) և ակադեմիկոս (2014)
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Լևոն Թավադյանը ծնվել է Երևանում։ 1973 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1985 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվան Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում, եղել է լաբորատորիայի վարիչ, 2011 թվականից՝ նույն ինստիտուտի բաժնի վարիչ, 2006 թվականից ինստիտուտի տնօրեն։ 2011 թվականից ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ է, ՀՀ ԳԱԱ քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար։

Աշխատանքները վերաբերում են լուծույթում ընթացող ազատ ռադիկալային ռեակցիաներին, օրգանական միացությունների հեղուկաֆազային օքսիդացման ռեակցիաների կատալիզին և արգելակմանը, քիմիական շարժընթացների մաթ. մոդելավորմանը։

Անդամակցություն խմբագրել

  • Ամերիկյան քիմիական ընկերության անդամ։
  • Եվրոֆեդլիպիդ միջազգային ընկերության անդամ։
  • Մոսկվայի պետական համալսարանի և ՌԳԱ Ն. Ն. Սեմյոնովի անվան Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի միջազգային գիտակրթական կենտրոնի գիտխորհրդի անդամ։

Պարգևներ խմբագրել

  • ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի ոսկե մեդալ (2011)
  • ՌԳԱ և Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի կողմից «Ակադեմիկոս Ն. Մ. Էմանուելի հիշատակի» շքանշան (2012)
  • ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալ (2013)
  • Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակի հոբելյանական մեդալ (2013)
  • ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2014)

Աշխատություններ խմբագրել

  • Բազմակենտրոն շղթայական քիմիական ռեակցիաների ընտրողական արգելակման երևույթի հայտնագործմանը, ԽՍՀՄ հայտնագործությունների պետական գրանցամատյան, 1987 ;
  • IV Международная конференция "Современные проблемы химической физики".- Ереван: Б. и., 2015.- 262 с. ;
  • Анализ кинетических моделей химических реакционных систем.- Ереван: Гитутюн, 2005.- 250 с. ;
  • Tocopherol Concentration and Antioxidant Efficacy, AOCS Press, 2008[3] ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=7985
  2. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մարտի 31-ին.
  3. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ շտեմարան- Լևոն Թավադյան». Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.