Լևոն Զոհրաբյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Զոհրաբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Զոհրաբյան (այլ կիրառումներ)
Լևոն Բոգդանի Զոհրաբյան (նոյեմբերի 1 (13), 1894[1][2], Բաթում, Ռուսական կայսրություն[1][2] - օգոստոսի 29, 1969[1][2], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ դերասան։
Լևոն Զոհրաբյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 1 (13), 1894[1][2] |
Ծննդավայր | Բաթում, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | օգոստոսի 29, 1969[1][2] (74 տարեկան) |
Մահվան վայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Գերեզման | Լենինական |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն խմբագրել
Լևոն Զոհրաբյանը ծնվել է հարուստ ընտանիքում։ Հաճախել է ռուսական ուսումնարան։ Դարասկզբի Բաթումը հայկական խոսքի ու մշակույթի քաղաք է եղել։ Ամենից առաջ՝ թատրոնով։ Ապագա դերասանը բեմական նախափորձերն արել է Բաթումի ռուսական թատերախմբում։ Երկու-երեք տարի այս խմբում աշխատելը (1910-1913 թթ.), ապա և ռուսական թատերական ստուդիայում ուսանելը (1919-1921 թթ.) նրա մեջ խորացնում են ռուսական դերասանական դպրոցի նախասիրությունը։ 1913 թ. Զոհրաբյանը դառնում է հայկական թատերախմբի դերասան։ Հայ մշակույթի և աշխատանքի հանդեպ սերը մղում են դերասանին հաղթահարել հայերենի թերի իմացությունը և հանդես գալ հայ բեմում։ Լենինականի թատրոն հրավիրվելուց առաջ Զոհրաբյանը փորձառու դերասան էր։ Երկրորդ պետթատրոնում, ուր անցավ Զոհրաբյանի հետագա ստեղծագործական կյանքը, նրան դարձրեց առաջնակարգ դերասան[3]։
Դերեր թատրոնում խմբագրել
- Լյապկին-Տյապկին, Զեմլյանիկա՝ Ն. Գոգոլի «Ռևիզոր»
- Կվասով՝ Վ. Կիրշոնի «Հացը»
- Մարոզկա՝ «Ջարդ»
- Շվաչ՝ Բ. Լավրենյովի «Բեկում»
- Բորոդին՝ Ա. Աֆինոգենովի «Ահը»
- Լուկա՝ Մ. Գորկու «Հատակում», 1932 թ.
- Աբիսողոմ աղա՝ Հ. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները», 1934 թ.
- Մ.Ջանանի «Շահնամե», 1935 թ.
- Միլլեր՝ Ֆ. Շիլլերի «Սեր և խարդավանք», 1934 թ.
- Թոբի Բելչ՝ Ու. Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր»
- Պեչենեգով՝ Մ. Գորկու «Թշնամիներ»
- Փարսիղ՝ Գ. Սունդուկյանի «Քանդած օջախ»
- Զիմզիմով՝ Գ. Սունդուկյանի «Պեպո»
- Բուբլիկ՝ Ա. Կորնեյչուկի «Պլատոն Կրեչետ», 1935 թ.
- Մեդվեդև՝ Վ. Գուսևի «Փառք», 1936 թ.
- Ռոմանյուկ՝ Ա. Կորնեյչուկի «Բռնչենի պուրակ», 1951 թ.
- Կարպո Սիդորովիչ՝ «Առանց անունները տալու», 1954 թ.
- Օկայոմով՝ Ա. Աֆինոքենովի «Մաշենկա», 1954 թ.
- Ռասպլուև՝ Ա. Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը»
Դերեր ֆիլմերում խմբագրել
- 1939 - Սևանի ձկնորսները - Աղաբեկ
- 1943 - Դավիթ Բեկ - Բայանդուր
- 1954 - Մանրուք - հանձնաժողովի նախագահ
- 1955 - Հասցեատիրոջ որոնումները - Գրիգոր Խրիստոֆորովիչ
Գրականություն խմբագրել
- Зограбян С., Отец мой - Левон Зограбян (Драм. актер), Ереван, 1984.
- Սարգսյան Ս., Լևոն Զոհրաբյան, Երևան,1957[4]։
- Զոհրաբյան Ս., Հայրս՝ Լևոն Զոհրաբյանը, Երևան, 1984։
Աղբյուրներ խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 399.
- ↑ Հայ Սովետական Թատրոնի Պատմություն, 1967 թ.
- ↑ Սարգսյան, Սերոբ Հակոբի (1957). Հունանյան, Արծվի Ստեփանի (ed.). Լևոն Զոհրաբյան։ Կյանքն ու բեմական գործունեությունը. Երևան: ՀԹԸ.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Զոհրաբյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 699)։ |