Վիքիպեդիայում կան հոդվածներ Եկավյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լևոն Եկավյան (? - 1915 (1916), Երզնկա), հայ ատամնաբույժ, ՀՅԴ անդամ։

Լևոն Եկավյան
Մահացել էֆորմատը սխալ է(1915)
Մահվան վայրԵրզնկա
Ազգությունհայ
Մասնագիտությունատամնաբույժ
ԱշխատավայրԵրզնկայի Հալեպիե զինվորական հիվանանոց
ԿուսակցությունՀՅԴ

Ծնվել է Խարբերդի նահանգի Խարբերդի գավառի Արաբկիր քաղաքում։ Ունեցել է ատամնաբուժական կրթություն և աշխատել է որպես ատամնաբույժ։ Եղել է ՀՅԴ անդամ։

Առաջին աշխարհամարտի տարիներին՝ 1914 թվականին, զորակոչվել է օսմանյան բանակ և որպես ատամնաբույժ ծառայել Երզնկայի Հալեպիե զինվորական հիվանանոցում։

1915 (1916) թվականին Երզնկայի ռուսական գրավումից մեկ օր առաջ Երզնկայի Հալեպիե զինվորական հիվանդանոցի գլխավոր բժիշկ-վիրաբույժ, հարյուրապետ Ֆերիդունի հրամանով հիվանդանոցի ննջասենյակում քնած ժամանակ սպանվել է ատրճանակով «դեպո մոմուրիի» (պահեստի պաշտոնյայի) և առողջապահական «չավուշի» ձեռքով։ Մեկ այլ տվյալով՝ նահատակվել է Երզնկայից դուրս գտնվող մի վայրում։

Գրականություն խմբագրել

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Փոլատեան Ս., Պատմութիւն հայոց Արաբկիրի, Նիւ Եորք, 1969։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
  • Յուշամատեան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Ալբոմ-ատլաս, Բ. հատոր, Գոյամարտ, 1914-1925, Լոս Անճելըս, 2001։
  • Խաչատրյան Լ., Բաբլումյան Ա., Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923 թթ.), հ. 2, ԽԱրբերդի նահանգ, Երևան, 2004։

Աղբյուրներ խմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։