Լևոն Աբրահամյան (դաշնակահար)

երաժիշտ

Լևոն Աբրահամյան (փետրվարի 16, 1940(1940-02-16) կամ 1945, Եգիպտոսի թագավորություն և Եգիպտոս - նոյեմբերի 3, 2018(2018-11-03) կամ նոյեմբերի 6, 2018(2018-11-06), ԱՄՆ և Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ դաշնակահար, երգեհոնահար, դիրիժոր։

Լևոն Աբրահամյան
Ծնվել էփետրվարի 16, 1940(1940-02-16) կամ 1945
Եգիպտոսի թագավորություն կամ Եգիպտոս
Երկիր Եգիպտոսի թագավորություն,  ԽՍՀՄ,  Հայաստան և  ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 3, 2018(2018-11-03) կամ նոյեմբերի 6, 2018(2018-11-06)
ԱՄՆ կամ Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մասնագիտությունդաշնակահար, դիրիժոր, երգեհոնահար և թավջութակահար
Գործիքներդաշնամուր և երգեհոն
ԱշխատավայրՀայաստանի ազգային կամերային նվագախումբ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ և Էջմիածնի Մայր Տաճար
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1940 թվականի փետրվարի 16-ին, Եգիպտոսում։ 1948 թվականին ծնողների հետ հայրենադարձվել է Երևան[1]։

Կրթություն խմբագրել

Ուսանել է Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցում, այնուհետև՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ որպես դաշնակահար, թավջութակահար, երգեհոնահար և դիրիժոր։

Ստեղծագործական գործունեություն խմբագրել

Հանդես է եկել Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ՝ որպես դաշնակահար և երգեհոնահար։ 1970-ականների կեսերից որպես դիրիժոր աշխատել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Հ. Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում։ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի հովանավորությամբ տասնվեց տարեկանից սկսած շուրջ 35 տարի հանդիսացել է Ս. Էջմիածնի Մայր տաճարի երգչախմբի երգեհոնահարը։ 1990 թվականին տեղափոխվել է ԱՄՆ։ 1992 թվականին հիմնել է Լոս Անջելեսի առաջին հայկական կամերային նվագախումբը, որն ունեցել է ընդամենը երկու տարվա կյանք։ Դիրիժորական գործունեությանը զուգահեռ դասավանդել է Գլենդելի միջազգային երաժշտական դպրոցում։

Ժամանակին մշտական կոնցերտմայստերն էր անվանի երգիչներ Գոհար Գասպարյանի, Լուսինե Զաքարյանի, բազմիցս բեմ է բարձրացել թավջութակահարներ Մեդեա Աբրահամյանի, Գերոնտի Թալալյանի և ջութակահար Ժան Տեր-Մերկերյանի հետ։

Գոհար Գասպարյանը նրա մասին ասել է. «Լևոնն անգերազանցելի կատարողներից մեկն է իր ասպարեզին մեջ։ Նրա մասին ժամանակին խորհրդային թերթերը գրում էին, որ նվագակցելիս վերանում է աշխարհից, իր պարտիտուրային հետ է, նրան լսելիս զգում ես, որ ավելի լավ է նվագում, քան գրված է։ Շատ կատակասեր մարդ էր, զվարճախոս, նրա հետ օրդ երբեք տխուր ու անհետաքրքիր չէր անցնի... Բախտավոր էի, որ նման դաշնակահար ունեի, ինչպիսին էր բացառիկ տաղանդով օժտված Լևոն Աբրահամյանը, ում հետ ելույթ եմ ունեցել նաև Ամերիկայում։ Մոսկվայում գրել էին՝ կարծես Գոհար Գասպարյանը Բախի հետ է ելույթ ունենում, այնքան որ հրաշալի էր նվագում Լևոնը»[2]։

Մահացել է 2018 թվականի նոյեմբերի 3-ին, ԱՄՆ-ում[3][4]։

Կատարումներ խմբագրել

Որպես նվագակցող խմբագրել

Որպես մենակատար խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.aravot.am/2015/11/05/625713/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. Մելիք-Իսրայելյան, Արմինե (2010). Երբ աշխարհն է ծափահարում. Երևան. էջեր 54, 345, 346.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. «Մահացել է ճանաչված երաժիշտ Լևոն Աբրահամյանը».
  4. «Յայտնի Դաշնակահար Լեւոն Աբրահամեան Ոչ Եւս Է».(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել