Լևկիպպեի դուստրերի առևանգումը (կտավ)

հոլանդացի գեղանկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսի նկարներից

«Լևկիպպեի դուստրերի առևանգումը», հոլանդացի գեղանկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսի նկարներից, որը հեղինակը նկարել է 1618 թվականին։ Նկարի առավել համարձակ և դիպուկ անվանումն է «Լևկիպպեի դուստրերի բռնաբարությունը»։

Լևկիպպեի դուստրերի առևանգումը
տեսակԳեղանկար
նկարիչՊիտեր Պաուլ Ռուբենս
տարի1618
բարձրություն224
լայնություն211
ուղղությունբարոկկո[1][2]
ժանրնյու, դիցաբանական գեղանկարչություն[3], բնանկար[3] և բարոկկո
նյություղաներկ և կտավ
գտնվում էՀին պինակոտեկ, Մյունխեն
հավաքածուԲավարիայի պետական գեղանկարչական հավաքածու[4], Հին պինակոտեկ, Electoral Gallery Dusseldorf?[5] և Johann Wilhelm von der Pfalz collection?[5]
https://www.wga.hu/frames-e.html?/html/r/rubens/22mythol/28mythol.html կայք
Ծանոթագրություններ
 Rape of the Daughters of Leucippus by Peter Paul Rubens and Jan Wildens Վիքիպահեստում

Ռուբենսը այս նկարում օգտագործել է Զևսի և Լեդայի երկվորյակ որդիների՝ Կաստորի և Պոլուքսի (առավել հայտնի որպես Դիոսկուրոսներ) մասին լեգենդը, ըստ որի նրանք առևանգել են Լևկիպպե թագավորի դուստրերին՝ Հիլարիային և Փեբե (Իդևսի հարսնացու)։

Նկարագրություն խմբագրել

Ուժեղ և մկանոտ ձեռքերով երիտասարդները բռնել են աղջիկների ոտքերը, որպեսզի նրանց նստեցնեն ձիու վրա։ Թագավորի վախեցած և հուսահատված դուստրերը դեմքները հառել են դեպի երկինք՝ կարծես թե օգնություն խնդրելով աստվածներից։ Նկարում պատկերված են նաև ձիերի վզներին փաթաթված փոքրիկ Ամուրներ։

Ռուբենսը օգտագործել է բազմաթիվ հակադրություններ այս նկարում։ Սպիտակամաշկ և ոսկեգույն մազերով աղջիկները հակադրվում են արևահարված և կոպիտ երիտասարդներին։

Կարմիր, ոսկեգույն, սպիտակ և մուգ կանաչ գույնի հյուսվածքները գունային կտրուկ հակադրություն են ստեղծում։ Արդյունքում առաջանում է լարված իրավիճակի ազդեցություն։

Իր համարձակ և հանդուգն հերոսներին Ռուբենսը շնորհել է գեղեցկությամբ, ամրակազմությամբ, ուժով և կրքի անհագ ցանկությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • «Энциклопедический словарь Брокгауза и Ефрона» — универсальная энциклопедия на русском языке, изданная в Российской империи. Выпущена акционерным издательским обществом Ф. А. Брокгауз — И. А. Ефрон в 1890—1907 годах. Издание выходило в двух вариантах — 41 том и 2 дополнительных и в полутомах — 82 и 4 дополнительных. Полутома имеют двойную нумерацию — например, полутома 49 и 50 на титульных листах нумеруются XXV и XXVа. Первые 8 полутомов были изданы под редакцией И. Е. Андреевского, остальные — под редакцией К. К. Арсеньева и Ф. Ф. Петрушевского.(ռուս.)