Լևենտե (կազմակերպություն)
Լևենտե կազմակերպություն (հունգ.՝ Leventeintézmény) կամ ընդամենը «լևենտե»[1], ռազմականցված պատանեկան կազմակերպություն Հունգարիայի թագավորությունում, որ գոյություն է ունեցել երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:
Լևենտե | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | կազմակերպություն և ռազմական կազմակերպություն |
Շրաբ | Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն |
Ստեղծվեց | դեկտեմբերի 31, 1921 |
Լուծարվեց | մարտի 17, 1945 |
Պատմություն և նկարագրությունԽմբագրել
Լևենտեն հիմնադրվել է 1921 թվականին՝ իր նպատակը հայտարարելով ֆիզիկական զարգացումն ու առողջությունը[2]: 1930-ական թվականների կեսերին շարժումը դե ֆակտո դարձել է Տրիանոնի պայմանագրով նշանակված ռազմական զորակոչերը շրջանցելու փորձ և գնալով ավելի է դարձել վետերանների կողմից կառավարվող ռազմականացված կազմակերպություն[3][4]: 1939 թվականին Պաշտպանության մասին օրենքի ընդունումով 12-21 տարեկան բոլոր տղամարդկանց համար կազմակերպությանն անդամակցելը պարտադիր էր դառնում[4]:
Լևենտեն հաճախ համեմատվում է Նացիստական Գերմանիայի Հիտլերյուգենդի և Իտալիայի ֆաշիստական թագավորության Բալիլլայի հետ: Չնայած Լևենտեն այդ երկու կազմակերպությունների հետ ընդհանուր գծեր ուներ երիտասարդների պատրաստվածության և դաստիարակության ռազմական կողմնորոշմամբ, սակայն այն երբեք բացահայտ չի հայտարարել ֆաշիստական կամ նացիստական հայացքներ, ինչպես նաև ակնհայտ և պաշտոնապես քաղաքականացված չի եղել: Թեև, իհարկե, չի կարելի ասել, որ այդ տարիներին բնորոշ քաղաքական գործընթացները նրա վրա ոչ մի ազդեցություն չեն ունեցել[4]:
Լևենտեում կար նաև կանանց կազմակերպչական փոքր թև: Այն 1942 թվականի հունիսին հիմնադրվել է որպես բարեգործական կազմակերպություն: Ֆերենց Սալաշիի մարիոնետային վարչակարգի կառավարման տարիներին, որ Հունգարիայում գերմանական նացիստների կողմից հաստատվել էր 1944 թվականի հոկտեմբերից, 12-19 տարեկան բոլոր աղջիկներին պարտադրում էր անդամակցել Լևենտեին: Այդ որոշմանը կտրականապես դեմ էր կաթոլիկ եկեղեցին: Որոշումն այդպես էլ ուժի մեջ չի մտել Կարմիր բանակի ստեղծման պատճառով[4]:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո շարժման մասնակիցները ծառայել են օժանդակ զորքերում (այսինքն՝ նրանք կանոնավոր բանակի մաս չեն կազմել):
Խորհրդային Միության կողմից Հունգարիան գրավելուց հետո Լևենտեի բազմաթիվ անդամներ դատապարտվել են տրիբունալներում՝ հակախորհրդային գործունեության մեջ ճանաչվելով մեղավոր, և ուղարկվել ԽՍՀՄ տարածքներ՝ համակենտրոնացման ճամբարներում տաժանակիր աշխատանքի:
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Լևենտեն» հին հունգարերենում նշանակել է "ասպետ:
- ↑ «1921. évi LIII. törvénycikk a testnevelésről: kihirdettetett az Országos Törvénytárban 1921. évi december hó 31. napján.»։ Országos Törvénytár 53։ 1921
- ↑ Ernst Christian Helmreich (1957) «Hungary», Praeger, p. 45
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Attila Horvath, «War and Peace: the Effects of the World War II on Hungarian Education» in: Roy Lowe (ed.) (1992) «Education & the Second World War: Studies in Schooling & Social Change», ISBN 0-7507-0054-8