Լևան Աբելիշվիլի (վրացերեն՝ ლევან აბელიშვილი, ապրիլի 3 (16), 1909, Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 16, 1974(1974-03-16), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), էլեկտրատեխնիկայի բնագավառի խորհրդային գիտնական[1][2][3], տեխնիկական գիտությունների դոկտոր (1955), պրոֆեսոր (1956), Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ (1961), Վրաստանի գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1967), վրացական խորհրդային հանրագիտարանի գլխավոր խմբագրության անդամ։

Լևան Աբելիշվիլի
Ծնվել էապրիլի 3 (16), 1909
ԾննդավայրԹիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 16, 1974(1974-03-16) (64 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Անդրկովկասյան ԴՖՀ,  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՎրաստանի տեխնիկական համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունգիտնական
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1909 թվականի ապրիլի 3-ին (նոր տոմարով՝ 16-ին) Թիֆլիսում, ազնվականի ընտանիքում։ Հայրը՝ Գրիգոր Աբելիշվիլին անդրկովկասյան երկաթուղու պետն էր, մայրը՝ Անտոնինա Աբելիշվիլին վրաց առաջին կինոդերասանուհին էր (1916 թվականին նկարահանվել է կինոռեժիսոր Ալեքսանդր Ցուցունավայի «Քրիստինե» գեղարվեստական ֆիլմում, գլխավոր հերոսուհու դերում)[4][5]։

Լևանը 1931 թվականին ավարտել է անդրկովկասյան էներգետիկական ինստիտուտը, դարձել երկաթուղու էլեկտրիֆիկացման գործի առաջամարտիկներից մեկը Վրաստանում և ամբողջ Խորհրդային Միությունում։ Նրա աշխատանքները վերաբերում են էլեկտրական քարշող ուժի արդյունավետության, դրա հաշվարկի, շարժակազմերի ու էլեկտրասնուցման համակարգերի տեսության և երկաթուղու էլեկտրիֆիկացման ասպարեզում գործնական կարևոր նշանակություն ունեցող այլ հիմնահարցերի[6]։

ն վրացական տեխնիկական համալսարանի էլեկտրատրանսպորտի ամբիոնի հիմնադիրն է։

Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Грузинская энциклопедия: т. I.-Тб., 1997.-ст.28
  2. Национальная библиотека парламента Грузии
  3. «Скончавшиеся члены-корреспонденты Национальной Академии Наук Грузии(1944—2013)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
  4. «Антонина Абелишвили». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
  5. ««Кристинэ»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
  6. «Абелишвили, Леван Григорьевич - Метод эпюр средних тяговых нагрузок и его приложения [Текст] : Автореферат дис. на соискание учен. степени доктора техн. наук - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.