Լրջուն
Isatis tinctoria02.JPG
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Կաղամբածաղկավորներ (Brassicales)
Ընտանիք Կաղամբազգիներ (Brassicaceae)
Տրիբա Isatideae
Ցեղ Լրջուն (Isatis)
L., 1753

Լրջուն կամ լրջաբույս (լատ.՝ Isatis), կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Տեսակի ներսում ընդգրկում է մոտ 30 տեսակ, տարածված է Եվրոպայում, Աֆրիկայում և Արևմտյան Ասիայում։

Ռուսերեն անունը «вайда» վերցված է գերմ.՝ Waid[1] բառից։

Կենսաբանական նկարագիրԽմբագրել

 
Կառուցվածքը

Ցողունը կանգուն է, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձր ՝ 40-80 սմ։ Արմատամերձ տերևները երկարավուն-նշտարաձև են, ատամնաեզր, ցողունայինները՝ նստադիր՝ նետանման հիմքով։ Ծաղկաբույլը վահանանման հուրան է, ծաղիկները՝ դեղին։ Ծաղկում է հունիս-հոկտեմբերին։ Պտուղը կախված, միասերմ, միաբուն պատիճակ է։

ՏարածվածությունԽմբագրել

Տարածված է Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է անտառի բացատներում, խոտածածկ լանջերին, հազվադեպ՝ ցանքսերում և ճամփեզ լրջուններին։ Առնոլդի շրջունի (Isatis arnoldiana) և Սևանի լրջունի տեսակներն աճում են Սևանի ափին, [*Բունգեյին լրջունը (Isatis bungeana) հանդիպում է Արագածոտնի լեռների ապարափլվածքներում,

Այս տեսակները ՀՀ բնաշխարհիկներ են։

ՏեսակներԽմբագրել

Հայտնի է մոտ 60, ՀՀ-ում՝ 12 (13) տեսակ՝

  • ստևենի լրջուն (Isatis steveniana),
  • կարյագինի լրջուն (Isatis karjaginii),
  • թախտաջյանի լրջուն (Isatis takhta-janii),
  • ներկատու լրջուն (Isatis tinctoria),
  • Սևանի լրջուն (Isatis sevangensis) և այլն։

ՆշանակությունԽմբագրել

Ներկատու լրջունի տերևները պարունակում են կապույտ և կանաչ ներկանյութ, սերմերը՝ ճարպայուղ, միրոզին, ֆերմենտ, արմատները՝ գլիկոզիդ։

Բժշկության մեջԽմբագրել

Պարունակում են նաև սապոնիններ, վիտամիններ C, E, կարոտին (A-նախավիտամին) և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են որպես վերքերն ապաքինող միջոց, բորբոքումների և դիզենտերիայի ժամանակ։ Մեղրատու է։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://dic.academic.ru/dic.nsf/vasmer/37495/вайда Этимологический словарь русского языка Макса Фасмера — вайда
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։