Լրագրողների համերաշխության միջազգային օր

Լրագրողների համերաշխության միջազգային օր (անգլ.՝ International Day of Journalists' Solidarity), լրագրողների, լրահաղորդների և թղթակիցների համերաշխության միջազգային օր։ Տոնվում է ամեն տարի՝ սեպտեմբերի 8-ին, ամբողջ աշխարհում[1]։

Լրագրողների համերաշխության միջազգային օր

Տեսակմիջազգային օր
ՀիմնադիրInternational Organization of Journalists?

Պատմություն և տոնակատարություն խմբագրել

Լրագրողների համերաշխության միջազգային օրը սահմանվել է 1958 թվականին աշխարհի ամենահին և ամենախոշոր լրագրողական միավորման՝ լրագրողների միջազգային կազմակերպության 4-րդ կոնգրեսի որոշմամբ[2]։

Այս միջազգային օրվա անցկացման ամսաթիվը պատահական չի ընտրվել։ 1943 թվականի հենց այդ օրը Բեռլինում նացիստների կողմից մահապատժի է ենթարկվել 1942 թվականի ապրիլին գեստապոյում ձերբակալված Չեխոսլովակիայի լրագրող, գրական և թատերական քննադատ, հրապարակախոս, Չեխոսլովակիայի կոմկուսի ակտիվիստ Յուլիուս Ֆուչիկը։ Նույնիսկ նացիստական բանտերում Յուլիուսը մասնագիտությունը չի թողել և հասցրել է գրել «Ռեպորտաժ՝ օղակը պարանոցին» (չեխ․՝ Reportáž psaná na oprátce) գիրքը, որի համար 1950 թվականին հետմահու արժանացել է Խաղաղության միջազգային մրցանակի։

Ավանդույթի համաձայն՝ լրագրողների համերաշխության օրն ամբողջ աշխարհում տեղի են ունենում ժողովներ և խորհրդաժողովներ, որոնց մասնակցում են լրագրողներ աշխարհի տարբեր երկրներից։ Այդ մասնագիտական համագումարներում չորրորդ իշխանության ներկայացուցիչները կիսվում են իրենց լրագրողական փորձով և նշում իրենց միջավայրում առավել արժանավորներին։

Պուլիցերյան մրցանակը, որը ԱՄՆ-ի ամենահեղինակավոր մրցանակն է գրականության, ժուռնալիստիկայի, երաժշտության և թատրոնի ոլորտներում, գրեթե միշտ հանձնվում է սեպտեմբերի 8-ին՝ լրագրողների համերաշխության միջազգային օրը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել