Լվովի պրոֆեսորների սպանություն

Լվովի պրոֆեսորների սպանություն, Լվովի լեհ մտավորականության (մոտ 45 գիտնական ու մանկավարժ՝ հիմնականում Լվովի համալսարանից) զանգվածային սպանություն, որ իրականացվել է 1941 թվականին Լվովում գերմանական զորքերի կողմից։

Հուշարձան Լվովում

ԸնթացքԽմբագրել

1941 թվականի հունիսի 30-ին՝ Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց հետո, գերմանական զորքերը գրավել են Լվովը։ նացիստներն իրականցրել են տեղի բնակչության զանգվածային սպանություն, հիմնականում լեհերի ու հրեաների շրջանում նախօրոք ունեցած ցուցակներով։ Ցուցակների մարդկանց մեծ մասը լեհ քաղաքական գործիչներ, արտիստներ, մարզիկներ, գիտնականներ ու հոգևորականներ են եղել։ Այս գործողությունը նպատակ էր հետապնդում լեհ մտավոր էլիտային ոչնչացնելու, որը կարող էր լեհ հասարակության կարծիքը բարձրաձայնել ու դիմել համաշխարհային հանրությանը։

Գեստապոյի ու գերմանական իշխանությունների կողմից համանման գործողություններ են իրականացվել Չեխոսլովակիայի ու Գերմանիայի գեներալ-նահանգապետության տարածքներում 1939 թվականին, երբ սպանվել էին Կրակովի համալսարանի պրոֆեսորները, որոնք գնդակահարվել էին համակենտրոնացման ճամբար ուղարկվելուց անմիջապես հետո։

Զանգվածային ձերբակալություններն ու սպանությունները սկսվել են Լվովի բռնազավթումից անմիջապես հետո։ Այն իրականացրել են 1941 թվականի հուլիսի 2-3-ին բերված գերմանական հատուկ ստորաբաժանումները (այզացխմբեր), որոնք ղեկավարում էր ՍՍ հաուպտշտուրմֆյուրեր Հանս Կրյուգերը (հետագայում ղեկավարել է Լվովի գեստապոն)։ Ձերբակալված հրեաների մեծ մասը տեղում գնդակահարվել է, մինչդեռ լեհերի ու այլ ազգությունների ներկայացուցիչներին նախ տեղափոխել են գեստապոյի բանտեր, որոնք տեղակայված են եղել քաղաքի շրջական բլուրներին։

Հուլիսի 2-ի ցերեկը ձերբակալվել է պրոֆեսոր Կազիմեժ Բարտելը, որը նախկինում մի քանի անգամ գլխավորել էր լեհական պատվիրակությունը։

1941 թվականի հուլիսի 3-ի լույս 4-ի գիշերը մի քանի խմբեր, որոնք բաղկացած են եղել էսէսականներից, ոստիկանությունից ու դաշտային ժամդարմերիայից, ՍՍ-ի սպաների գլխավորությամբ ազգությամբ լեհ մի քանի տասնյակ պրոֆեսորների են ձերբակալել, որոնք աշխատել են Լվովի բուհերում։ Բացի նրանցից՝ ձերբակալվել են 18-ից բարձր բոլոր տղամարդիկ, որոնք նրանց հետ գտնվել են նույն սենյակում։ Ցուցակները կազմված են եղել դեռևս մինչև քաղաք ներխուժումը։ Այս ցուցակների հետ առնչություն կարող էր ունենալ մի հոլանդացի՝ Փիթեր Մենտեն անունով, որը մուտք ուներ Լվովի հարուստ տներ և գիտեր, թե ով ինչպես է ապրում։ Հուլիսի 4-ի վաղ առավոտյան պրոֆեսորներից մեկը և բազմաթիվ սպասավորներ ազատ են արձակվել, մինչդեռ մնացածին գնդակահարել են Վուլեցկի անտառում կամ Աբրահամովիչների դաստիարակչական տան ներքին բակում։

Պրոֆեսոր Կազիմիր Բարտելը գնդակահարվել է ավելի ուշ՝ 1941 թվականի հուլիսի 26-ին։

1943 թվականի հոկտեմբերին գնդակահարվածների աճյունները տեղափոխվել են Կրիվչիցկի անտառ և այրվել տասնյակ այլ դիակների հետ՝ նացիստական հանցագործությունների հետքերը թաքցնելու նպատակով[1]։

Ինչպես նշում է լեհ պատմաբան Զիգմունդ Ալբերտը, սպանվածների տները զբաղեցրել են գեստապոյի բարձրաստիճան պաշտոնյաներն ու ուկրաինական ոստիկանությունը[1]։

Ուկրաինայի ԳԱԱ պատմության ինստիտուտի աշխատությունում, որը նվիրված է 1939-1956 թվականներին «Ուկրաինական ազգայնականների կազմակերպության» ու «Ուկրաինական ապստամբ բանակի» գործունեությանը, նշված է[2].

  Լեհ պատմաբան Ռիշարդ Տոժեցկին իր «Լեհեր և ուկրաինացիներ. ուկրաինական հարցը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ երկրորդ Ռեչ Պոսպոլիտայի տարածքում» աշխատությունում, պարզաբանելով, թե ով է ի վերջո սպանել լվովցի պրոֆեսորներին, ուշադրությունը հրավիրում է այնզացխմբի գերմանական նյութերին, որոնք պահվում են Գերմանիայի Կոբլենց քաղաքում։ Նրա կարծիքով զանգվածային սպանությունների, այսպես կոչված, ամեն կողմից վտանգավոր անձանց ոչնչացումը ղեկավարում էր «Հատուկ նշանակության այնզացխումբը» (գերմ.՝ «Einsatzkommando zur besonderen Verwendung»), որը գլխավորում էր ՍՍ-ի բրիգադեֆյուրեր Կարլ Շյոնգարտը։  


Ռիշարդ Տոժեցկու աշխատությունում, որին հղում են կատարում ուկրաինացի պատմաբանները, նաև նշված է[3].

  Հնարավոր չէ պարզել, թե արդյոք սպանություններն իրականացրած խմբի մեջ մտել են ուկրաինացի ազգայնականները, չնայած վկաների ցուցմունքներով դա բացառված չէ։ Առավել քիչ հավանական է, որ «Նախտիգալի» (գերմ.՝ Nachtigall) զինվորները մասնակցած կլիներին գործողություններին, քանի որ նրանք ենթարկվում էին Աբվերին, և նրանց խնդիրներն այլ էին։ Գնդակահարվելու անձանց ցուցակը կազմվել է դեռևս բռնությունից առաջ երիտասարդների կողմից, որոնք ներկայացնում էին «Ուկրաինական ազգայնականների կազմակերպությունը»։  


Պատմության ինստիտուտի վերոնշյալ աշխատությունում խոսվում է այն մասին, որ գերմանական Համբուրգ քաղաքի դատախազությունը 1966 թվականին հայտարարել է[2].

  Պրոֆեսորների ձերբակալելու ու գնդակահարելու հրամանը անձամբ տվել է Շյոնգարտը։ Գմնդակահարությունը, հավանական է, իրականացրել են վեց ուկրաինացիներ գեներալ-նահանգապետության ոստիկանության օգնությամբ, որոնք խմբում աշխատում էին որպես թարգմանիչներ։  


Ապանվածների անվացանկԽմբագրել

 
Սպանված լեհ մտավորականներին նվիրված հուշարձան Վրոցլավում

Ուկրաինացի գորղ, հրապարակախոս Վլադիմիր Բելյաևը, ով երկար ժամանակ ուսումնասիրել է այս հարցը, ներկայացրել է սպանվածների հետևյալ ցուցակը.

  • պրոֆեսոր, ատամնաբույժ Անտոնի Ցեշինսկի
  • պրոֆեսոր, թերապևտ Յան Գրեկ
  • պրոֆեսոր, վիրաբույժ Հերնիշ Հիլյարովիչ
  • պորֆեսոր, իրավագետ Ռոման Լոնգշամո դե Բերե (երեք որդիների հետ)
  • մաթեմատիկայի պրոֆեսոր Անտոնի Լոմնիցկի
  • պրոֆեսոր, երկրաբան Ստանիսլավ Պիլյատ
  • դատական բժշության պրոֆեսոր, համալսարանի նախկին ռեկտոր Վլոձիմիր Սերաձկի
  • պրոֆեսոր, վիրաբույժ Տադեուշ Օստրովսկի
  • իրավաբանության դոկտոր Տադեուշ Տապկովսկի
  • պրոֆեսոր, ակադեմիկոս, թերապևտ Ռոման Ռենցկի
  • գրող Տադեուշ Բոյ-Ժելենսկի
  • պրոֆեսոր Ադամ Սոլովեյ (82 տարեկան) կնոջ ու թոռան՝ Ադամ Մոնսովիչի հետ (19 տարեկան)
  • պրոֆեսոր, դեկան Վիտոլդ Նովիցկի, որդու՝ ռազմական բժիշկ յուրիի հետ
  • երկրաչափության պրոֆեսոր, նախկին վարչապետ Կազիմիր Բարտել
  • պրոֆեսոր Ռոման Վիտկևիչ
  • պրոֆեսոր Վլադիմիր Կրուկովսկի
  • պրոֆեսոր Վլադիմիր Ստոժեկ (երկու որդիների հետ)
  • տեխնիկկան գիտությունների դոկտոր Կազիմիր Վետուլյանի
  • դոկտոր Կասպար Վեյգել (որդու՝ Յուզեֆի հետ)
  • դոցենտ, վիրաբույժ Վլադիսլավ Դոբրժանեցկի
  • ակնաբույժ Եժի-Յուրի Գժենդելսկի
  • դոցենտ Էդմունդ Համերսկի
  • պրոֆեսոր, գինեկոլոգ Ստանիսլավ Մոնչևսկի
  • մանկաբույժ Ստանիսլավ Պրոգուլսկի (որդու հետ)
  • հիվանդանոցի օրդինատոր Ստանիսլավ Ռուֆ (կնոջ ու որդու՝ Ադամի հետ)
  • Օստրովսկու կինը, ԱՄՆ քաղաքացի Քեթի Դենկիվ[4]

Ֆաշիստական վայրագություններն ուսումնասիրող Լվովի հանձնաժողովի ցանկում ներառվել են նաև հետևալ անձինք.

  • իրավաբանության պրոֆեսոր, Հաագայի դատարանի անդամ Ալերգանդ
  • պրոֆեսոր, հոգեբան Դոմասևիչ
  • պրոֆեսոր Պորչինսկի
  • պրոֆեսոր Ադամ Ֆիշեր
  • պրոֆեսոր Շտրիկս
  • պրոֆեսոր Մունդտ
  • դոցենտ Աուերբախ (կնոջ ու դստեր հետ)
  • դոցենտ Օստերն (թունավորվել է)
  • դոցենտ Չերտկովեր
  • դոցենտ Պյասեցկի
  • ինժեներ Բլյումենտալ
  • ինժեներ Շիմոն[5].

Լեհ պատմաբան Զիգմունդ Ալբերտը ցուցակին ավելացնում է նաև հետևյալ անձանց.

  • պրոֆեսոր Գրեկի կինը՝ Մարիա
  • աստվածաբանության դոկտոր Վլադիսլավ Կոմորնիցկի
  • Դոբրժանեցկու ծանոթը՝ Էուգենիուշ Կոստեցկի
  • պրոֆեսոր Օստրովսկու կինը՝ յադվիգա
  • դոկտոր Ռուֆի կինը՝ Աննա
  • պրոֆեսոր Հենրիկ Կորովիչ
  • մաթեմատիկայի պրոֆեսոր Ստանիսլավ Ռուզևիչ
  • բուժքույր Մարիա Ռեյմանովա
  • Սարաձկու ծանոթը՝ ձեռնարկատեր Վոլիշ[1]։

Հետպատերազմյան իրադարձություններ ու ժամանակակից գնահատականներԽմբագրել

1946 թվականի փետրվարի 15-ին՝ Նյուրնբերգի դատավարության ժամանակ, դատական մեղադրող, խորհրդային կողմի ներկայացուցիչ Սմիրնովը մեջբերել է նյութերից հատվածներ, որոնք հավաքվել են «Լվովի մարզում գերմանական հանցագործությունները բացահայտելու» հատուկ հանձնաժողովը[6].

  Արդեն Լվովը գրավելուց առաջ գեստապոյի տրամադրության տակ կար առաջատար գիտնականների ցուցակ, որոնք պետք է ոչնչացվեին։ Ցուցակները կազմվել էին գերմանական կառավարության պատվերով։ Զանգվածային ձերբակալությունները սկսվել են Լվովի բռնազավթումից անմիջապես հետո։  


Ո՛չ «Նախտիգալ» գումարտակը, ո՛չ էլ նրա հրամանատարը՝ օբերլեյտենանտ Տեոդոր Օբերլենդերը, գործում չեն հիշատակվել։

Ինչպես վստահեցնում է պատմաբան Ալեքսանդր Գոգունը, Օբերլենդերի վարկաբեկումը սկսվել է ավելի ուշ՝ վեց տարի անց այն բանից հետո, երբ հակակոմունիստական հայացքներ ունեցող Օբերլենդերը նշանակվել ԳԴՀ-ի՝ փախստականների հարցերով նախարար (Կոնրադ Ադենաուերի կաբինետում)։ 1959 թվականին ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեն Օբերլենդերին մեղադրել է այն բանում, որ նա 1941 թվականին, եղել է «Նախտիգալ» գումարտակի անդամ, որը մասնակցել է պատերազմի ժամանակ լեհերի ու հրեաների ոչնչացմանը, այդ թվում և Լվովում[7]։ Կոմունիստական մամուլի միջոցով Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունում, Լեհաստանում, ԽՍՀՄ-ու ու ԳԴՀ-ում տեղեկություն է տարածվել «Նախտիգալի» մասնակցության մասին 1941 թվականի Լվովի ահաբեկչությունում։ ԳԴՀ-ում խորհրդային կողմի «Գերմանական միության կոմիտե» նախաձեռնությամբ հրապարակվել է «Ճշմարտությունն Օբերլենդերի մասին» գիրքը, որում ներկայացվել են նրա դեմ ցուցմունքներ։

1960 թվականի ապրիլի 29-ին Գերմանիայի դեմոկրատական հանապետությունում կայացած դատավարությունը Օբերլենդերին մեղավոր է համարել Լվովի լեհ մտավորականության, ինչպես նաև լվովցի հրեաների սպանության մեջ։ 1960 թվականի մայիսի 4-ին Գերմանիայի դաշնային հանրապետությունը ստիպված Օբերլենդերին ուղարկել է թոշակի[6]։

1993 թվական Օբերլենդերի նկատմամբ դատարանի որոշումը չեղարկվել է[8][6][9]։

Լեհ պատմաբան Զիգմունդ Ալբերտը հաստատում է[1].

  Շատ լեհեր մինչ օրս սխալմամբ համարում են, որ պրոֆեսորների սպանությունն իրականացրել են ուկրաինացիները։ Եթե դա այդպես լիներ, ապա Համբուրգի դատախազը 1970-ական թվականների հետազոտության արդյունքում պատերազմից հետո չէր ընդունի, որ զանգվածային սպանությունը եղել է իր հայրենակիցների՝ գերմանացիների ձեռքի գործը։ Երբ դոցենտ Հելենա Կրուկովսկան դիմել է Լյուդվիգսբուրգի դատարան իր ամուսնու՝ պրոֆեսոր Վլադիմիրի և մնացած պրոֆեսորների մահվան հարցով, դատավոր Բելոուն նրան գրել է, որ սպանության մեղավորներ են համարվում ռայխսֆյուրեր Հայնրիխ Հիմլերը, գեներալ-նահանգապետ Հանս Ֆրանկը, բրիգադեֆյուրեր Կարլ Շյոնգարտը, շտանդարտենֆյուրեր Հայմը, սակայն այդ բոլոր մարդիկ արդեն կենդանի չեն, իսկ մնացած մեղավորները որոնվում են։ Դատավորն ընդունել է, որ միայն սպանողների խումբն է բաղկացած եղել ուկրաինացիներից, որոնք ՍՍ-ի համազգեստ հագած թարգմանիչներ են եղել։  


Ամեն դեպքում, որոշ լեհեր նախկինի պես կարծում են, որ սպանությանը մասնակից է եղել «Նախտիգալ» գումարտակը։ 2004 թվականին լեհական «Ուկրաինացի ազգայնականների կազմակերպության զոհերի միավորման» ղեկավար Ստեպան Սեկերկան «Նախտիգալի» անդամների մասնակից չլինելը լվովցի մտավորականների սպանության գործին համարել է փաստերի աղավաղում[10]։

Գերմանացի մասնակիցների ճակատագիրԽմբագրել

Կարլ Շյոնգարտը 1946 թվականին դատապարտվել է մահապատժի 1946 թվականին մայիսի 16-ին բրիտանացի պարաշյուտիստների սպանման մեղադրանքով և 1946 թվականի մայիսի 16-ին կախաղան է հանվել Համելնում։

Վալտեր Կուչմանը պատերազմից հետո փախել է Արգենտինա, Բուենոս Այրեսում ապրել Պեդրո Օլմո անուն-ազգանունով։ 1985 թվականին ձերբակալվել է Ինտերպոլի կողմից և հաջորդ տարի մահացել հիվանդանոցում։ ԳԴՀ-ին արտահանձնումը այդպես էլ չի կայացել։

Հանս Կրյուգերը ձերբակալվել է Նիդերլանդներում և ազատվել 1948 թվականին։ 1968 թվականին դատապարտվել է ցմահ ազատազրկման ոչ թե լվովցի պրոֆեսորների սպանության, այլ Ստանիսլավայում կատարած հանցագործության համար։ Ազատվել է 1986 թվականին և երկու տարի անց մահացել 78 տարեկան հասակում։

Կուրտ Ստավիցկին ապրել է ԳԴՀ-ում Կուրտ Շտայն անուն-ազգանունով։ Մահացել է 1959 թվականին, դատապարտման չի ենթարկվել։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Зигмунт Альберт. Убийство львовских профессоров в июле 1941 года // Сайт «Mói Lwów» (www.lwow.home.pl) (Ստուգված է 14 Հոկտեմբերի 2013)
  2. 2,0 2,1 Կաղապար:Книга:ОУН i УПА — Разд. 1. — С. 70. Archived 2009-03-19 at the Wayback Machine.
  3. Ryszard Torzecki Polacy i Ukraińcy. Sprawa ukraińska w czasie II wojny światowej na terenie II Rzeczypospolitej Warszawa 1993, Wydawnictwo naukowe PWN ISBN 83-01-11126-7 стр.119
  4. Беляев В. П. Я обвиняю — , 1984. — С. 109.
  5. Іваненко В. В., Якунін В. К. ОУН і УПА у Другій світовій війні: проблеми історіографії та методології. — Дніпропетровськ, 2006. — С. 262−263.
  6. 6,0 6,1 6,2 Вейгман С.
  7. Гогун А., 2004, С. 47
  8. Philipp-Christian Wachs, aaO, S.13.
  9. Гогун А., 2004, С. 46−47
  10. Umański Zbigniew. Kronika Kresowa // «Semper Fidelis», 2004. № 4−5.

ԳրականությունԽմբագրել