Լվովի ավետարան, 12-րդ դարի կիլիկյան ձեռագիր։ Հայկական ավանդույթի համաձայն, Սկևրա վանքի անունով, որտեղ այն գրված էր, կոչվում է Սկևրի ավետարան։

Լվովի ավետարան

Պատմություն խմբագրել

Ավետարանը գրվել է Կիլիկյան թագավորությունում, Սկևրի վանքում (Լամբրոնից ոչ հեռու), որտեղ 12-րդ դարի վերջին ավարտվեց Կիլիկյան մանրանկարչական ոճի վերջնական ձևավորումը[1][2]։ Ինչպես վկայում է ձեռագրի էջերի հուշագրությունը հայկական օրացույցի 647-րդ տարում (1198 թվականին հունվարի 31 - 1199 թվականին հունվարի 30-ը), գրող ու մանրանկարիչ Գրիգոր Մուլցեցին ավարտել է աշխատանքը։

1930 թվականին Ավետարանը նկարագրվել է Ներսես Ակինյանի կողմից։ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ այն պատկանում էր Լվովի հայկական համայնքին։ Արևմտյան Ուկրաինան ԽՍՀՄ-ին անդամակցելուց և Լվովի ու Արևմտյան Ուկրաինայի հայերի Լեհաստանում վերաբնակեցումից հետո, Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբի հետ մեկտեղ, ձեռագի հետքերը անհետացել են։ 1993 թվականին Ավետարանը հայտնաբերվել և ցուցադրվել է Գնեզնոյում` դոկտոր Գյունտեր Պրինցինգի և նրա լեհ գործընկեր Ք. Իլսկիի կողմից։

Ձեռագրի հայտնաբերումից հետո, տարբեր երկրների մասնագետների մեծ խումբ է մասնակցել Մայնցեի Մ. Գուտենբերգի թանգարանում` Գ. Պրինցինգի և Ա. Շմիդթի ջանքերով կազմակերպված ձեռագրի վերականգնմանը և ուսումնասիրությանը։ Ըստ Լ. Ռ. Ազարյանի, Լվովի Ավետարանը, Վենետիկի Ավետրանի հետ մեկտեղ (1193 թվական), հանդիսանում է ամենակարևոր ձեռագրերից մեկը, որոնք ազդել են Կիլիկյան մանրանկարչության ձևավորման վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Академия Наук СССР//Институт Истории// Византийский временник //Том XXVIII стр-ца 278 [1] // Изд-во «Наука» М.- 1968 г.
  2. Академия Наук СССР//Институт Истории// Византийский временник //Том XXVIII стр-ца 277 [2] // Изд-во «Наука» М.- 1968 г.

Արտաքին հղումներ խմբագրել

  • [3] Євангеліє зі Скеври