Լվովի Բորիս Վոզնիցկու անվան պատկերասրահ
Լվովի Բորիս Վոզնիցկու անվան պատկերասրահ (ուկրաիներեն՝ Львівська національна галерея мистецтв імені Б. Г. Возницького), Ուկրաինայի խոշորագույն պատկերասրահներից մեկը, որի հավաքածուում առկա են ավելի քան 62000 արվեստի գործեր, ներառյալ ուկրաինացի, լեհ, իտալացի, ֆրանսիացի, գերմանացի, հոլանդացի և ֆլամանդացի, իսպանացի, ավստրիացի և այլ եվրոպացի նկարիչների գործեր[1]։ Արվեստի գործերը բաժանված են երեք խոշոր հավաքածուների, որոնք տեղակայված են պատմական Լոզինսկի և Պոտոցկի պալատներում, և պատկերասրահն ունի լրացուցիչ տասնհինգ փոքր թանգարաններ և սրահներ Լվովում կամ դրա մերձակայքում։
Լվովի Բորիս Վոզնիցկու անվան պատկերասրահ | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և ազգային թանգարան |
Երկիր | Ուկրաինա |
Տեղագրություն | Լվով |
Վայր | Լվով |
Ղեկավարության նստավայր | Ստեֆանիկա փողոց, Ուկրաինա |
Հասցե | 3 rue Stefanyka և вул. Стефаника, 379005Ստեֆանիկա փողոց |
Հիմնադրվել է | 1907 |
Տնօրեն | Իվան Իվանեց |
Կայք | lvivgallery.org.ua |
Արվեստի մունիցիպալ պատկերասրահ հիմնելու որոշումը կայացվել է 1897 թվականին, իսկ Լվովի արվեստի պատկերասրահն առաջին անգամ պաշտոնապես բացվել է 1907 թվականին։ Թանգարանը լուրջ դժվարությունների է հանդիպել վաղ խորհրդային ժամանակաշրջանի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, քանի որ սովետները հակակրանքով և անվստահությամբ են վերաբերվել ազգային ուղղվածությամբ թանգարանային հավաքածուի նման որևէ բանի գոյությանը։ Պատերազմական տարիների թանգարանի տնօրեն Իվան Իվանեցին Սմերշն առևանգվել և մահապատժի է ենթարկվել Ռուսաստանի տարածքում 1946 թվականին[2][3]։
1960-ականների և 1990-ականների ընթացքում արվեստի պատմաբան Բորիս Վոզնիցկիի ղեկավարությամբ[4] Լվովի պատկերասրահը դարձել է նշանակալի թանգարանային կենտրոն՝ բազմաթիվ մասնաճյուղերով։ Հավաքածուի չափն ու որակը հաշվի առնելով՝ 2009 թվականի հոկտեմբերին պատկերասրահը ստացել է ազգային պատկերասրահի կարգավիճակ, իսկ 2013 թվականի ապրիլի 12-ին «Լվովի արվեստի ազգային պատկերասրահը» դարձել է Լվովի Բորիս Վոզնիցկու անվան արվեստի ազգային պատկերասրահ՝ ի պատիվ Վոզնիցկու ավելի քան 40 տարվա ծառայության՝ խորհրդային իշխանության ժամանակաշրջանից մինչև անկախ Ուկրաինայի ժամանակաշրջան։
1873 թվականին ճարտարապետ Ֆ. Պոկուտինսկին շենքը կառուցել է պատմական ոճով (նեոռենեսանս)՝ որպես քաղաքամերձ պալատ։ Շենքը աղյուսից է, գաջած, երկհարկանի, հատակագծով F-աձև, ներքին բակով։
Շենքի ճակատային մասի կառուցվածքը զուսպ է և արդյունավետ։ Հարկերը բաժանված են լայն հորիզոնական գոտիներով, ստորին հարկաշարքը կառուցված է կոպտատաշ քարով։ Պատուհանները ուղղանկյունաձև են շրջանակված, երկրորդ հարկում՝ զարդաքիվերով։ Շքամուտքը տեղակայված է ընդգծված կրեպով։
Առաջին հարկի հատակագիծը միջանցքային սենեկաշարքային է, երկրորդը՝ սենեկաշարքային։ Պատկերասրահի կենտրոնական սրահում պահպանվել է սվաղային հարդարանքի համալիրը։ Շենքը վերակառուցվել է որպես արվեստի պատկերասրահ 1914 թվականին։
Պատմություն
խմբագրելՔաղաքային արվեստի հավաքածուի հիմքը դրվել է 1902 թվականին, երբ քաղաքապետարանի որոշմամբ ապագա թանգարանի աշխատանքների ձեռքբերումը ներառվել է քաղաքային բյուջեում։ Առաջին ձեռք բերված կտավները Յան Մատեյկոյի մի քանի գործերն են եղել, «Ացեռնի մահը» և Վիլհելմ Լեոպոլսկու «Ժլատը» և Ֆելիքս Վիգժիվալսկու «Գործադուլը»։ Հավաքածուի նշանակալի լրացում է եղել Պոդոլսկի հողատեր Յակովիչի հավաքածուն, որը տեղափոխվել է Լվով 1907 թվականի փետրվարին, հենց այդ ամսաթիվն էլ համարվում է պատկերասրահի հիմնադրման ժամանակը։ 1914 թվականին Լվով քաղաքի հանրային պատկերասրահը ստացել է իր սեփական տարածքը։ Մինչև 1939 թվականը պատկերասրահի հավաքածուն ներառել է մոտ 6000 պահպանվող միավոր։ 1939 թվականի սեպտեմբերին պատկերասրահը ազգայնացվել է։
1940 թվականին կազմակերպվել է Լվովի պետական պատկերասրահը, որի համար հիմք է հանդիսացել Լվով քաղաքի հանրային պատկերասրահը և Ուկրաինայի նախկին ազգային թանգարանը, որտեղ ներառված են եղել նաև մագնատներ Ձիեդուշչիցկիների, Հոլուխովսկիների, Լյուբոմիրսկիների, Բովարովսկիների, Բադենի, կոմս Պինինսկու ազգայնացված հավաքածուները, ինչպես նաև կերպարվեստի գործեր Ստավրոպեգիական ինստիտուտի, Աստվածաբանական ճեմարանի, Արքեպիսկոպոսական թանգարանի, Կրասիչինայի, Պոդգորիցայի ամրոցներից և այլ հավաքածուներից[5]։ 1940 թվականի ընթացքում պատկերասրահի հավաքածուն ավելացել է 4188 արժեքավոր ցուցանմուշով[5], սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ թանգարանի հավաքածուն զգալի վնասներ է կրել։ Գերմանական օկուպացիայի ժամանակ պատկերասրահից դուրս է բերվել 225 արվեստի գործեր, այդ թվում՝ Ալբրեխտ Դյուրերի նկարների եզակի հավաքածուն։ Հետպատերազմյան տարիներին պատկերասրահում Մոսկվայի, Լենինգրադի, Կիևի թանգարանների աջակցությամբ ստեղծվել են ռուսական նախահեղափոխական և խորհրդային արվեստի բաժիններ, իսկ ավելի ուշ՝ Արևելքի երկրների։
Խորհրդային և հետխորհրդային ժամանակներում պատկերասրահը մի քանի անգամ փորձել են թալանել․ ողբերգական էջը 1992 թվականի ապրիլի կողոպուտն է եղել, որի ընթացքում սպանվել են թանգարանի երկու առաջատար աշխատակիցներ՝ արևմտյան արվեստի բաժնի վարիչ, խորհրդային հայտնի արվեստաբան և ատրիբուտների մասնագետ Դմիտրի Շելեստը և փոխտնօրեն Յարոսլավ Վոլչակը։ 20-րդ դարի վերջում Լվովի արվեստի պատկերասրահը վերածվել է նշանակալի մշակութային կենտրոնի՝ բազմաթիվ մասնաճյուղերով, որոնք հայտնի են նաև Ուկրաինայի սահմաններից դուրս։
2009 թվականի հոկտեմբերի 23-ին պատկերասրահին շնորհվել է Ազգային կարգավիճակ։ 2013 թվականի ապրիլի 12-ին Լվովի արվեստի ազգային պատկերասրահը կոչվել է Բորիս Գրիգորևիչ Վոզնիցկու անունով, ով երկար ժամանակ եղել է նրա տնօրենը։
-
Բերնարդո Ստրոցցի, «Պետրոս առաքյալը բուժում է անդամալույծին»
-
Մարկո Բազաիտի, «Աստղագետ»
-
Յան Մատեյկո, «Նկարչի երեխաների դիմանկարը»
-
Պոլ Մերվարտ, «Ջրհեղեղ»
-
Մարչելլո Բաչչարելի, «Ստանիսլավ Ավգուստ թագավորը»
Հավաքածու
խմբագրել1962 թվականին Լվովի արվեստի պատկերասրահի հավաքածուն բաղկացած է եղել 11 հազար ցուցանմուշներից[6]։ 2007 թվականի սկզբի դրությամբ պատկերասրահի ֆոնդերում առկա են 58000[7] արվեստի գործեր, որոնք ներկայացնում են աշխարհի գրեթե 40 երկրներ։ Արևմտաեվրոպական արվեստի բաժնում ցուցադրվում են Պիտեր Պաուլ Ռուբենսի, Տիցիան ի, Ֆրանցիսկո Գոյայի, Ջ. Ռոբերի և այլոց կտավները։
-
Պիտեր Պաուլ Ռուբենս, «Տղամարդու դիմանկար»
-
Հերրիտ վան Խոնտխորստ, «Երաժիշտը վիոլա դա գամբայով»
-
Հերրիտ վան Խոնտխորստ, «Կիթառով կինը»
-
Սոֆոնիսբա Անգիսսոլա, «Երիտասարդ պատրիկի դիմանկարը»
-
Յացեկ Մալչևսկի, «Պատգամախոսուհին»
Ռուսական արվեստ
խմբագրել1940-ականների վերջին Տրետյակովյան պատկերասրահը և Լենինգրադի Ռուսական թանգարանը Լվովի արվեստի պատկերասրահին են փոխանցել ռուս նկարիչների (Իվան Ռեպին, Իսահակ Լևիտան, Հովհաննես Այվազովսկի, Վասիլի Վերեշչագին, Կոնստանտին Կորովին և ուրիշներ) մեծ թվով նկարներ, ինչի շնորհիվ պատկերասրահում հայտնվել են ռուսական արվեստի մի քանի սրահներ[8]։
Իվան Շիշկին, Մերի Հովի փոթորիկից հետո (1891) | Իվան Շիշկին, «Զբոսանք անտառում» (1882) | Նիկոլայ Գե, «Պատմաբան Ն. Ի. Կոստոմարովի դիմանկարը» (1878) | Միխայել Վրուբել, «Գուշակը» (Ծովային թագուհի, 1899—1900) |
Իտալական արվեստ
խմբագրելՀավաքածուի վաղ իտալական նկարները սահմանափակ են. ներկայացված է ֆլորենցիական «Մադոննան սուրբ Մարիամ Մագդաղենացու և Հովհաննես Մկրտչի հետ, Անանուն, (14-րդ դար), Ումբրիա աշխատանքը, «Մադոննան և մանկիկը Եկատերինա Ալեքսանդրացու հետ», Անանուն, (15-րդ դար) և Մարիա Ռիչիի սևագզեստ դիմանկարը։ Այստեղ ընգծված է «Գողգոթայի երեք խաչերի» ռելիեֆը, որը կապված է քանդակագործ Դոնատելլոյի արվեստանոցի և Լեոնարդո դա Վինչիի աշակերտ Անդրեա Սոլարիոյի «Այս մարդը» ստեղծագործության հետ։
Պատկերասրահն ավելի ուժեղ է տասնվեցերորդ դարի իր Վենետիկի գեղարվեստի դպրոցի նկարներով՝ Տիցիանի դիմանկարներ։
Մարկո Բազաիտին (մոտ 1470–1530) նկարել է աստղագետի դիմանկար, որն ավելի շատ ՝ պատկերելով ավելի շատ գիտությանն առնչվող արիստոկրատին, քան մտավորականին։ Մերկության հազվագյուտ օրինակներից է Յակոպո Պալմա Ավագ «Քնած Վեներան» կտավը։
Պատկերասրահում ներկայացված է նաև նկարչուհի Սոֆոնիսբա Անգվիսսոլայի ստեղծած ազնվական կնոջ դիմանկարը, Յակոպո Ցուկիի «Մարգարտի որսը», Կարավաջոյի «Սուրբ Սեբաստիանի տանջանքները», Բեռնարդո Ստրոցցիի «Պետրոս առաքյալը բուժում է անդամալույծին» կտավը, «Լանդշաֆտ (լանդշաֆտ)» Ալեսանդրո Մագնասկոյի բնանկարները, Բեռնարդո Բելոտտոյի հեղինակած «Դրեզդենյան բնապատկեր» լանդշաֆտը։
Իտալական ընծա
խմբագրել2012 թվականին Լվովի ազգային արվեստի պատկերասրահի Բորիս Վոզնիցկի իտալական արվեստի բաժինը համալրվել է 20-րդ դարի երկրորդ կեսին իտալացի վարպետների ստեղծած նկարներով։ Նկարները Իտալիայից տեղափոխվել են բացարձակապես անվճար՝ մշտական ցուցադրություն ստեղծելու համար։ Այս ակցիան տեղի է ունեցել «Ուկրաինայում Իտալիայի օրերի» շրջանակներում՝ նախագիծը մեկնարկել է Ուկրաինայում Իտալիայի Առևտրի պալատի կողմից։ Մասնակցել են 15 ժամանակակից իտալացի նկարիչներ, ովքեր նվիրաբերել են մոտ 30 նկար։
Իսպանական արվեստ
խմբագրելՑուցանմուշներից է Խոսե դե Ռիբերայի 17-րդ դարի «Սուրբ Ժերոմ» կտավը։ 19-րդ դարի աշխատաներից են Իգնասիո Սուլոագայի «Իսպանացին փողոցում» և Ֆրանցիսկո Գոյայի «Ողջույն Պատշգամբից» կտավները։
Թանգարանի կառուցվածք
խմբագրել- Իրական Լվովի արվեստի պատկերասրահ,
- Զոլոչևսկի ամրոց,
- Օլեսկոյի ամրոց,
- Պոդգորեցկի ամրոց,
- Բոիմների մատուռ,
- «XVIII դարի Լվովի սրբազան բարոկկո քանդակների» թանգարան
- Յոհան Պինզելի թանգարան,
- «Հին ուկրաինական գրքի արվեստը» թանգարան
- «Դնեստրյան ջրահարսներ» թանգարան
- Մարկիան Շաշկևիչի թանգարան-կալվածք,
- Պաշտպանական ճարտարապետության թանգարան «Պյատնիչանսկի աշտարակ»,
- Լվովի հնագույն հուշարձանների թանգարան։
2022 թվական
խմբագրելԹանգարանը 2022 թվականի մայիսի դրությամբ փակ է։ 2022 թվականի մարտի 10-ին «Լվովի ազգային թանգարանի պատերը դատարկ են»։ Ի պատասխան Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման՝ Լվովի պատկերասրահի անձնակազմը և կամավորները հավաքել և ապահովել են փխրուն արվեստի գործերը և թանկարժեք պատմական հավաքածուները, քանի որ ռուսական ներխուժումն Ուկրաինայի ինքնիշխան տարածք շարունակվում է դեպի արևելք։ Ծրագրեր են իրականացվում արևելքում գտնվող պաշարված քաղաքներից Ուկրաինայի մշակութային արժեքները տարհանելու ուղղությամբ։
Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես է Ռուսաստանը գնդակոծում բնակելի թաղամասերը և նույնիսկ այն մարդկանց, ովքեր տարհանում են։ Նրանք երաշխավորեցին, որ չեն անի, բայց հիմա մենք չենք կարող վստահել նրանց։ Եվ մենք պետք է հոգ տանենք մեր ժառանգության մասին, քանի որ սա մեր ազգային հարստությունն է։ Մենք պատրաստ ենք ամեն կերպ օգնել, քանի որ երկրի բոլոր թանգարանները այժմ վտանգի տակ են։ Նույնիսկ Լվովի բազմաթիվ պահպանվող ժառանգության վայրերը կարող են ներխուժման թիրախ դառնալ[9]։ - Լվովի ազգային թանգարանի տնօրեն Իգոր Կոժան
|
2022 թվականի մայիսին նախատեսվել է Լոզինսկու պալատում ցուցասրահներ վերաբացել[10]՝ ներկայացնելու ուկրաինական արվեստի ժամանակավոր ցուցանմուշներ։
Պուտինն այժմ նպատակ ունի ուկրաինացիներին ոչ ոքի, ոչնչի վերածել։ Որպեսզի ցույց տանք, որ մենք ողջ ենք, մենք մի քանի մասնաճյուղ ենք բացել։ - Տնօրեն Տարաս Վոզնյակ
|
[11]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ukraine's Finest Art Museum». lvivalive. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Courage and Fear, by Ola Hnatiuk». Harvard Ukrainian Studies (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 10-ին.
- ↑ Hnatiuk, Ola (2020 թ․ հունվարի 28). Courage and Fear (անգլերեն). Academic Studies PRess. ISBN 978-1-64469-253-0.
- ↑ «Review: Guardian of the Past, 2004, Ukrainian Film Club of Columbia University». www.columbia.edu. Վերցված է 2022 թ․ մարտի 10-ին.
- ↑ 5,0 5,1 «Самый большой на Украине музей не имеет статуса национального». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «Хранить вечно». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ Львовской галерее искусств — 100 лет
- ↑ «Провозин В. Вклад русских в развитие культуры в Галиции». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ Atika Shubert. «Museums race against time to save Ukraine's cultural treasures». CNN (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 11-ին.
- ↑ Dafoe, Taylor (2022 թ․ մայիսի 9). «After Hiding Its Prized Collection From Russian Troops, Ukraine's Largest Art Museum Is Reinstalling It in a Show of Resistance». Artnet News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 11-ին.
- ↑ Arraf, Jane (2022 թ․ մայիսի 7). «Lviv reopens art galleries 'to show we are alive.'». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2022 թ․ մայիսի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լվովի Բորիս Վոզնիցկու անվան պատկերասրահ» հոդվածին։ |