Լվածաղիկ մուգ կարմիր

բույսերի տեսակ
Լվածաղիկ մուգ կարմիր
Լվածաղիկ մուգ կարմիր
Լվածաղիկ մուգ կարմիր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Աստղածաղկայիններ (Asteroideae)
Տրիբա Anthemideae
Ցեղ Լվածաղիկ (Tanacetum)
Տեսակ Լվածաղիկ մուգ կարմիր (T. coccineum)
Միջազգային անվանում
Tanacetum coccineum

Լվածաղիկ մուգ կարմիր (լատին․՝ Tanacetum coccineum), բարդածաղկավորներ ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

Կարճ կոճղարմատով, ուղիղ ճյուղավոր ցողունով, փետրաձև մասնատված տերևներով, 20-80 սմ բարձրությամբ բազմամյա խոտաբույս է։ Մինչև 15 սմ երկարությամբ ստորին տերևները խոշոր են, իսկ վերիններն ու միջինները՝ փոքր և նստադիր։ Զամբյուղները առաջանում են առանձին ճյուղերի գագաթներին։ Փաթաթոցի տերևիկներն ունեն մուգ գորշագույն եզրաշերտ։ Եզրային լեզվակավոր ծաղիկները տարբեր գույների են, երբեմն նաև սպիտակ, դեղին խողովակաձև ծաղիկները հավաքված են զամբյուղների միջին մասում։ Պտուղները կարճ փոփուլիկով կողավոր սերմնիկներ են[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է միջին և վերին լեռնային գոտիների խոտածածկ լանջերին, քարքարոտ վայրերում և մերձալպյան մարգագետիններում։ Հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի մարզերում։ Գեղեցիկ գեղազարդային բույս է[1]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են ծաղկազամբյուղները, որոնք պարունակում են թունավոր բարդ եթերներ՝ պիրետրիններ, ցիներիններ, եթերային յուղ, սապոնիններ, խեժ և այլն։ Դեղագործության մեջ ծաղկազամբյուղներից ստանում են պիրետրիններ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լվածաղիկ մուգ կարմիր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լվածաղիկ մուգ կարմիր» հոդվածին։