Լսարան, Մոսկվայում անցկացվող արտագնաց մշակութա-կրթական հայկական ամենամյա կոնֆերանս։ Լսարանը հանդիսանում է բազմաթիվ օրհասական և արդիական թեմաների վերաբերյալ շփման և քննարկման հարթակ։

Սկզբունքները խմբագրել

Լսարանը ունի հետևյալ հիմնարար սկզբունքները[1].

  1. Միջոցառմանը որպես սպիկեր, մասնակի կամ կամավոր կարող է մասնակցել յուրաքանչյուր ցանկացող անկախ տարիքից, սեռից, ազգությունից և քաղաքական հայացքներից։
  2. կոնֆերանսի մասնակիցները ունեն ընտրության իրավունք և հենց իրենք էլ ձևավորում են Լսարանի իրենց ցուցակը,
  3. Ամեն մասնակից ինքնուրույն վճարում է իր մասնակցության և տեղավորման գումարը,
  4. Կամավորներին և սպիկերներին կոնֆերանսի մասնակիցները կարող են տրամադրել մասնակի կամ ամբողջական սուբսիդավորում,
  5. Կոնֆերանսն օրհասական և արդիական թեմաների վերաբերյալ շփման և քննարկման հարթակ է։

Պատմություն խմբագրել

 
Արիս Ղազինյանի ելույթը 2015 թվականի Լսարանում, Մոսկվա

Լսարանի կազմակերպման գաղափարը ակուն է առնում Մեծ Բրիտանիայում 1980 թվականից անցկացվող հրեական ամենամյա «Լիմուդ» (անգլ.՝ Limmud) կրթական բարեգործական կոնֆերանսից,

Առաջին Լսարանը տեղի է ունեցել Մոսկվայում 2015 թվականին և այդ միջոցառմանը մասնակցել է 311 մարդ և ելույթ է ունեցել ավելի քան 30 սպիկեր։ Լսարան-2015-ը կազմակերպել են ավելի քան 20 կամավոր։ Լսարանը կոնֆերանսի մասնակիցներին հնարավորություն է տալիս տեղեկություն իմանալ այդ ոլորտներից, որոնց մասնակիցները, սովորաբար չեն առնչվում պրոֆեսիոնալ և առօրյա կյանքում, ինչպես նաև ունկնդրել և ծանոթանալ տարբեր գրողների, բիզնեսմենների, բլոգերների, պատմաբանների, ճարտարապետների, ռեստորատորների և զանազան այլ մասնագիտությունների ներկայացուցիչների և հետաքրքիր մարդկանց հետ։ Կոնֆերանսի ծրագիրը կազմված է այն եղանակով, որ օրվա ընթացքում զուգահեռ ընթանում է միանգամից մի քանի սեսիա՝ լեքցիաներ, թրենինգներ, մաստեր կլասներ, համերգներ, ստեղծագործական ներկայացումներ և այլն[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել