Լուվանոր Էնրիկե

բրազիլական Ֆուտբոլիստ

Լուվանոր Էնրիկե (պորտ.՝ Henrique Luvannor, ամբողջական անուն՝ Սիլվա Էնրիկե դե Սոուզա Լուվանոր, պորտ.՝ Silva Henrique De Sousa Luvannor; մայիսի 19, 1990 թվական), բրազիլական ծագմամբ մոլդովացի ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս «Ալ-Շաբաբ» ֆուտբոլային ակումբի և Մոլդովայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում, որպես հարձակվող[4][5]։

Լուվանոր Էնրիկե
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Էնրիկե Լուվանոր դե Սոուզա Սիլվա
Քաղաքացիությունը
Ծննդյան ամսաթիվ մայիսի 19, 1990(1990-05-19)[2][3] (33 տարեկան)
Ծննդավայր Կամպու Մայոր, Պիաուի նահանգ, Բրազիլիա[1]
Հասակ 182 սմ
Քաշ 78 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ԱՄԷ Ալ-Շաբաբ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2011 Բրազիլիա Մորինոս
2011-2014 Մոլդովա Շերիֆ 76 (40)
2014-մ.հ. ԱՄԷ Ալ-Շաբաբ 67 (25)
Ազգային հավաքական
2013-2014 Մոլդովա Մոլդովա 4 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2017 թվականի հունվարի 24-ի:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2014 թվականի օգոստոսի 11-ի

Մոլդովական «Շերիֆ» ակումբի կազմում երեք անգամ դարձել է Մոլդովայի չեմպիոն և 2013 թվականին երկրի Սուպերգավաթի հաղթող։ Այդ նույն թվականին ճանաչվել է Մոլդովայի առաջնության լավագույն հարձակվող, իսկ ըստ ՈՒԵՖԱ-յի՝ 2013-2014 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ (Մոլդովա)։ 2015 թվականին «Ալ-Շաբաբի» հետ միասին հաղթանակ է տանում Պարսից ծոցի չեմպիոնների գավաթի խաղարկությունում[6][7]։

Կենսագրություն խմբագրել

Էնրիկեն ծնվել է Պիաուի նահանգի Կամպու Մայոր քաղաքում[8], իսկ ավելի ուշ տեղափոխվել է Բենդերի (Մերձդնեստր), որտեղ ապրում էր «Շերիֆի» կազմում հանդես գալու տարիներին։ Ֆուտբոլիստը ամուսնացած է և ունի մեկ աղջիկ[9]։ 2013 թվականի սեպտեմբերի 25-ին Մոլդովայի նախագահի հրամանագրով[10] ստանում է Մոլդովայի հանրապետության քաղաքացիություն, ինչը նոյեմբերին նրան թույլ է տալիս հրավեր ստանալ այդ երկրի ազգային հավաքականից[11]։

Ընտանիք խմբագրել

  • Եղբայրը՝ Կլիսմանը նույնպես ֆուտբոլիստ է, մինչև 2015 թվականը հանդես է եկել Շերիֆում, որպես հարձակվող[12]
  • Կինը՝ Ալյոնա[8]
  • Դուստրը՝ Ժասմին[8]

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

«Շերիֆ» խմբագրել

Ֆուտբոլիստի կարիերան Լուվանորը սկսել է բրազիլական «Մորինոս» ֆուտբոլային ակումբում, իսկ 2011 թվականին համալրել է «Շերիֆի» կազմը[13]։ 2011 թվականի հուլիսին Լուվանորը «Շերիֆի» կազմում նշել է իր նորամուտը Եվրոպայի լիգայի որակավորման փուլի շրջանակներում կայացած խաղում[1], իսկ 2012 թվականի մայիսին դարձել է Մոլդովայի չեմպիոն։ 2013 թվականի մայիսին Լուվանորը երկրորդ անգամ է դառնում երկրի չեմպիոն, իսկ հունիսի 29-ին դառնում է երկրի Սուպերգավաթի դափնեկիր։ 2013-14 մրցաշրջանում թիմի հետ միասին հաղթահարելով որակավորման փուլի արգելքը՝ վաստակում է Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր[14]։ Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից անցկացված հարցման արդյունքներով Լուվանորը 2013 թվականին ճանաչվում է ազգային առաջնության մրցաշրջանի լավագույն հարձակվող[1]։ 2014 թվականի մայիսի 3-ին ֆուտբոլիստը անցկացնում է իր հարյուրերորդ հանդիպումը «Շերիֆի» կազմում[15][16]։ 2013-14 մրցաշրջանի արդյունքներով Լուվանորը իր հեղինակած 26 գոլերի շնորհիվ ճանաչվում է առաջնության լավագույն ռմբարկու[17], ինչպես նաև երրորդ անգամ է դառնում երկրի առաջնության չեմպիոն[18]։ Հուլիսին թիմի տնօրինության կողմից, անմիջապես Միրալ Սամարջիչի հեռանալուց հետո՝ նշանակվում է որպես թմավագ և որպես թիմի նոր ավագ անցկացնում է իր առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի երկրորդ տուրում կայացած «Սուտեսկայի» դեմ տնային խաղում[19]։ Ընդհանուր հաշվարկով «Շերիֆի» կազմում ֆուտբոլիստը մասնակցել է 110 հանդիպման, դարձել է 21 գոլային փոխանցման և 50 գոլի հեղինակ[20]։

«Ալ-Շաբաբ» խմբագրել

2014 թվականի օգոստոսի 10-ին «Շերիֆի» պաշտոնական կայքում հայտարարվում է այն մասին, որ Լուվանորը լքել է ակումբը և չորս տարի ժամկետ ունեցող պայմանագիր է կնքել Արաբական Միացյալ Էմրիությունների «Ալ-Շաբաբ» ակումբի հետ[20][21]։ ԱՄԷ-ի առաջնության երկրորդ տուրում կայացած «Ալ-Աղլի» ակումբի դեմ խաղում Լուվանորը նոր թիմի կազմում աչքի է ընկնում իր հեղինակած դուբլով[22]։ 2014-15 թվականների մրցաշրջանի արդյունքներով Լուվանորը առաջնությունում հեղինակած իր 11 գոլերի շնորհիվ դառնում է ակումբի տարվա լավագույն ռմբարկու[23]։ 2015 թվականի մայիսին Պարսից ծոցի չեմպիոնների գավաթի խաղարկության եզրափակչում, օմանական «Ալ-Սիբ» ակումբի դեմ խաղում, Լուվանորը հանդիպման 83-րդ րոպեին գոլի հեղինակ է դառնում ինչի շնորհիվ խաղը ավարտվում է 1-1 հաշվով. հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում «Ալ-Շաբաբի» ֆուտբոլիստներին հաջողվում է ավելի վստահ հանդես գալ և ակումբը հաղթանակ է տանում այդ գավաթի խաղարկությունում[24]։ Մոլդովացի հարձակվողը ճանաչվում է այդ խաղի լավագույն ֆուտբոլիստ[25][26]։

Միջազգային խմբագրել

 
Լուվանորը աղջկա հետ՝ 2013-14 մրցաշրջանի Մոլդովայի առաջնության մրցանակաբաշխության ժամանակ:

Մոլդովայի ազգային հավաքականի կազմում Լուվանորը իր առաջին հանդիպումը անցկացրել է 2013 թվականի նոյեմբերի 18-ին Լիտվայի ազգային հավաքականի դեմ կայացած ընկերական խաղում[27]։ Ֆուտբոլիստը մեկնարկային կազմի հետ դուրս էր եկել խաղադաշտ 11 համարի մարզաշապիկով և հանդես էր գալիս հարձակվողական ոճի աջ կիսապաշտպանի դիրքում, իսկ խաղը ավարտվում է 1-1 հաշվով[28]։ Այդ խաղում Էնրիկեն հարվածելով հորիզոնական հարվածաձողին անդրադարձի օգնությամբ դառնում է գոլային փոխանցման հեղինակ։ Խաղի վերջին րոպեներին փոխարինվող Էնրիկեին մոլդովացի երկրպագուները հրաժեշտ են տալիս բուռն ծափահարություններով[1]։ Մոլդովայի հավաքականի կազմում իր երկրորդ հանդիպում Լուվանորը անցկացնում է ընդդեմ Նորվեգիայի ազգային հավաքականի՝ 2014 թվականի հունվարի 15-ին[29]։ Այդ խաղում այս անգամ նա ոչինչով չի կարողանում աչքի ընկնել, սակայն միջազգային հարթակում արդեն երրորդ՝ Շվեդիայի ազգային հավաքականի դեմ կայացած խաղում, Էնրիկեն հանդիպման 45-րդ րոպեին հեղինակում է իր առաջին միջազգային գոլը, իսկ խաղը ավարտվում է 1-2 հաշվով՝ հօգուտ շվեդների[30]։ Անդորրայի հավաքականի դեմ խաղը, որը կայանում է 2014 թվականի մարտի 5-ին, ֆուտբոլիստի համար դառնում է վերջինը Մոլդովայի հավաքականում։ Այդ խաղում Լուվանորը հեղինակում է Մոլդովայի հավաքականի երկրորդ գոլը, իսկ խաղը ավարտվում է 3-0 հաշվով[31]։

2014 թվականի ամռանը ՖԻՖԱ-ն հայտարարում է, որ Լուվանորը չի կարող Մոլդովայի հավաքականի կազմում մասնակցել 2016 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլին։ Պատճառը այն էր, որ Լուվանորը չուներ Մոլդովայում հնգամյա բնակության փաստաթուղթ։ Սակայն Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական նամակով դիմելով ՖԻՖԱ-յին խնդրում է բացառություն կատարել և տալ անհրաժեշտ թույլտվությունը, սակայն մինչև պատասխան չստանալը Լուվանորը չի կարող հանդես գալ հավաքականի կազմում։ Եթե պատասխանը բացասական լինի, ապա ֆուտբոլիստը հավաքականի կազմում չի կարողանա մասնակցել որևէ խաղի մինչև 2016 թվականը[32]։

«Մենք հենց ամենասկզբից գիտեինք սրա մասին։ Սակայն մենք իմաստ չէինք տեսնում որևէ հայտրարաություն անելու մեջ։ Սկզբում մեզ պետք էր ինֆորմացիա հավաքել։ Լուվանորը շատ լավ ֆուտբոլիստ է։ Մենք ուրախ ենք, որ ունենք այսպիսի ֆուտբոլիստ մեր ազգային հավաքականի կազմում։»

— Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխ-նախագահ՝ Իվան Տետեմիցանու, 2014 թվական[32]

Հուլիսին ստացվում է ՖԻՖԱ-յի պաշտոնական պատասխանը կապված Մոլդովայի Ֆեդերացիայի «խնդրանքի» հետ, սակայն որոշումը բացասական և կոշտ է ստացվում։ Ըստ որոշման Լուվանորը հավաքականի կազմում չի կարող հանդես գալ մինչև 2016 թվականը[33]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

 
Լուվանորը «Շերիֆի» կազմում
2017 թվականի հունիսի 16-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Սուպերգավաթ Եվրոգավաթներ Ընկերական

խաղեր

Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Շերիֆ[34] 2011-12 26 9 2 3 2 0 30 12
2012-13 21 5 3 1 3 0 2 1 29 7
2013-14 28 26 4 1 1 0 9 1 2 2 44 30
2014-15 1 0 1 0 4 1 1 0 7 1
Ալ-Շաբաբ 2014-15 23 11 5 1 0 0 28 12
2015-16 24 9 5 4 0 0 29 13
2016-17 20 5 7 10 0 0 27 16
Ընդհանուրը կարիերայում 143 65 26 20 2 0 18 2 5 3 194 91

Միջազգային խմբագրել

2014 թվականի հոկտեմբերի 12-ի դրությամբ[35]

Հավաքական Մրցաշրջան Խաղեր Գոլեր
  Մոլդովայի հավաքական
2013 1 0
2014 3 2
Ընդհանուր 4 2

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  «Շերիֆ»

  «Ալ-Շաբաբ»

Անհատական խմբագրել

  • Մոլդովայի առաջնության մրցաշրջանի լավագույն ռմբարկու (1)։ 2013[36][37]
  • ՈՒԵՖԱ-յի վարկածով Մոլդովայի առաջնության տարվա լավագույն ֆուտբոլիստ (1)։ 2013-14[38][39]
  • Մոլդովայի առաջնության տարվա լավագույն հարձակվող (1)։ 2014[40]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Молдавская судьба Луваннора» (ռուսերեն). uefa.com. 2014 թ․ հունվարի 3. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. FBref.com(բազմ․)
  4. «Alshabab Club and Football Company Official website - الموقع الرسمي لنادي الشباب و شركة كرة القدم». Alshabab.ae. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 9-ին.
  5. «Биография на сайте ФК "Шериф"» (ռուսերեն). Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին.
  6. Молдова проведет сегодня последнюю игру года (Russian). www.noi.md. 2013 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Luvannor made his debut with goal pass for national team of Moldova,». www.allmoldova.com. 2013 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 23-ին.
  8. 8,0 8,1 8,2 Евгений Баланюк (2014 թ․ հունվարի 3). «Молдавская судьба Луваннора» (ռուսերեն). Վերցված է 2014 թ․ հունվարի 3-ին.
  9. «Бразилец Луваннор Энрике изучает румынский язык» (ռուսերեն). 21 октября 2013. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին.
  10. «УКАЗ Nr. 806 о предоставлении гражданства Республики Молдова» (ռուսերեն). 25.09.2013. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին.
  11. «Ион Карас вызвал в сборную Энрике Луваннора и ещё 36 футболистов» (ռուսերեն). 1 ноября 2013. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին.
  12. «Брат Луваннора – Клинсманн, тоже мечтает играть за сборную Молдовы». 2014 թ․ հունվարի 19. Վերցված է 2014 թ․ հունվարի 19-ին.
  13. «Энрике Луваннор официально получил молдавский паспорт. Когда же в сборную?!» (ռուսերեն). moldova.sports.md. 7 октября 2013. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին.
  14. «Шериф - Войводина 29.08.13» (ռուսերեն). fc-sheriff.com. 2013 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 29-ին.
  15. Луваннор сыграл свой 100-й матч за «Шериф»
  16. «Костулены» — «Шериф»
  17. «Divizia Nationala 2013/2014. Top Scorers». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
  18. ««Шериф» оформил досрочное чемпионство». fc-sheriff.com. 2014 թ․ մայիսի 3. Վերցված է 2014 թ․ մայիսի 4-ին.
  19. «Луваннор Энрике: "Мне приятно, что руководство и тренерский штаб верят в меня"». www.moldfootball.com. 2014 թ․ հուլիսի 16. Վերցված է 2014 թ․ հուլիսի 21-ին.
  20. 20,0 20,1 «Луваннор покинул ряды «Шерифа» и подписал контракт с новым клубом». fc-sheriff.com. 2014 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 10-ին.
  21. «Энрике Луваннор подписал контракт на 4 года с клубом «Аль-Шабаб» из ОАЭ». moldova.sports.md. 2014 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 23-ին.
  22. «Луваннор Энрике отметился дублем за "Аль-Шабаб"». moldfootball.com. 2014 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 23-ին.
  23. ARABIAN GULF LEAGUE
  24. «Al Shabab edge Al Seeb in penalty shoot-out to win GCC Clubs trophy» (անգլերեն). thenational.ae. 2015 թ․ մայիսի 28. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
  25. «Луваннор Энрике забил гол и помог своей команде выиграть Кубок Аравийского полуострова». moldfootball.com. 2015 թ․ մայիսի 28. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
  26. «Renovo bate Paranoá mesmo com três a menos em campo» (Portuguese). Esporte Candango. 2009 թ․ հոկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  27. «Lotul lărgit pentru meciul cu Lituania» (ռումիներեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին.
  28. «Бразилец помог Молдове. Молдова - Литва - 1:1. Товарищеский матч» (ռուսերեն). 18 ноября 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին.
  29. «Молдова уступила сборной Норвегии в первом товарищеском матче в ОАЭ». 2014 թ․ հունվարի 15. Վերցված է 2014 թ․ հունվարի 17-ին.
  30. «Сборная Молдовы не смогла удержать победу в игре со Швецией». 2014 թ․ հունվարի 17. Վերցված է 2014 թ․ հունվարի 17-ին.
  31. «Сборная Молдовы крупно обыграла Андорру на выезде». moldfootball.com. 2014 թ․ մարտի 5. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 12-ին.
  32. 32,0 32,1 «Федерация Футбола Молдовы обратится к ФИФА с официальным письмом о "деле Луваннора"». moldfootball.com. 2014 թ․ հունիսի 9. Վերցված է 2014 թ․ հուլիսի 1-ին.
  33. «Луваннор расстроен ответом ФИФА, не разрешившей ему играть за сборную Молдовы в ближайшие два года». publika.md. 2014 թ․ հուլիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին.
  34. «Статистика игрока на сайте ФК "Шериф"». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 10-ին.
  35. Евгений Баланюк (2014 թ․ օգոստոսի 11). «"Шериф" теряет Луваннора». ru.uefa.com. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 12-ին.
  36. «Гала лауреатов - 2013!». fc-sheriff.com. 2013 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 16-ին.
  37. «Луваннору Энрике вручен приз «MaradonaTrophy» от SPORTS.md!». sports.md. 2014 թ․ մարտի 26. Վերցված է 2014 թ․ մարտի 27-ին.
  38. ««Шериф» на вершине. Сайт УЕФА подвёл итоги сезона». fc-sheriff.com. 2014 թ․ հունիսի 16. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 12-ին.
  39. Евгений Баланюк (2014 թ․ հունիսի 15). «Обзор сезона: Молдова». ru.uefa.com. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 12-ին.
  40. «Артур Ионица признан лучшим футболистом года, лучший тренер - Лилиан Попеску (видеорепортаж)». moldfootball.com. 2014 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուվանոր Էնրիկե» հոդվածին։