«Լուսնի թանգարան» (անգլ.՝ Moon Museum), վեց ամերիկացի հեղինակների՝ Ռոբերտ Ռաուշենբերգի, Դեյվիդ Նավրոսի[1], Ջոն Չամբերլենի, Կլես Օլդենբուրգի, Մայերս Ֆորեսթի և Էնդի Ուորհոլի գեղարվեստի ստեղծագործությունը կերամիկական թիթեղի վրա, որի չափսերը 1,9 սմ × 1,3 սմ են[2]։

Ենթադրվում է, որ այդ թիթեղն իբր թաքուն ամրացված է եղել Ապոլլո լուսնային մոդուլի ոտքերից մեկին և արդյունքում Լուսնի վրա է մնացել Ապոլոն-12 էքսպեդիցիայի արդյունքում[3]։ Համարվում է առաջին տիեզերական արտ-օբյեկտը[4]։ Սակայն անհնար է հստակ հաստատել, որ թիթեղը մնացել է Լուսնի վրա՝ դրա համար հատուկ տիեզերական առաքելություն չուղարկելով[5]։

Նկարագրություն խմբագրել

Ստեղծագործությունն իրենից ներկայացնում է 1,9 սմ × 1,3 սմ չափերի կերամիկական թիթեղ, որի վրա տեղադրված են վեց սև-սպիտակ աշխատանքներ։

Վերին շարք խմբագրել

1) Էնդրյու Ուորհոլի նկարն է։ 2) Ռոբերտ Ռաուշենբերգի «Գիծը»։ 3) Դեյվիդ Նավրոսի սև քառակուսին՝ սպիտակ բարակ գծերով։

Ներքին շարք խմբագրել

1) Ջոն Չամբերլենի «Սխեման»։ 2) Կլես Օլդենբուրգի «Երկրաչափական Միկի Մաուս»։ 3) Ֆորեսթ Մայերսի համակարգչով ստեղծած նկարը, որը կոչվում է «Փորձադարձ կապ»։

Պատմություն խմբագրել

 
Ապոլլոն 12 տիեզերանավի LM-6 լուսնային վայրեջքի մոդուլ

Այս ստեղծագործության ստեղծման գաղափարը պատկանում է Ֆորեստ Մայերսին, որն առաջարկել է կերամիկական թիթեղի վրա պատրաստել վեց ամերիկացի ականավոր նկարիչների աշխատանքների մանրանկարչական թանգարանը և թողնել այն լուսնի վրա։ Մայերսի բոլոր փորձերը, որոնք պետք է պաշտոնապես կատարվեին ՆԱՍԱ-ի միջոցով, չեն պսակվել հաջողությամբ։ Այդ ժամանակ նա որոշել է գնալ անօրինական ճանապարհով՝ որոշելով առանց պաշտոնական թույլտվության թիթեղը տեղափոխել տիեզերանավի տախտակամած։ Մայերսը կապվել է Experiments in Art and Technology ոչ առևտրային խմբի աշխատակիցների, ինչպես նաև Բելլի լաբորատորիայի և Ֆրեդ Վալդհաուերի լաբորատորիաների աշխատակիցների հետ (Grumman Corporation-ի ինժեներ), որոնք միասին ստեղծել են 16-ից մինչև 20 կերամիկական թիթեղներ, դրանց վրա փորագրված վեց նկարիչների մանրանկարներով։ Թիթեղներից մեկը տեղափոխվել է լուսնային մոդուլ, մյուսները բաժանվել են այս նախագծի մասնակիցների միջև։ Ըստ էության, տիեզերական նավի վրա թիթեղի տեղադրումն ապահովել է Ֆրեդ Վալդհաուերը՝ այդ փաստը հաստատելով Ֆորեստ Մայերսին ուղղված հատուկ հեռագրով։

Այս ակցիայի անցկացման փաստը թաքցվել է հասարակությունից այնքան ժամանակ, քանի դեռ Մայերսը չի հայտնել այդ մասին Նյու Յորք Թայմսին, որը հոդված է հրապարակել նախագծի մասին[6]։

Ծանոթագրություն խմբագրել

  1. David Novros(անգլ.)
  2. Who is John F.?, History Detectives, PBS, Season 8, Episode 1, June 7, 2010. Accessed July 14, 2010(անգլ.)
  3. Secret Museum On The Moon’s Surface(չաշխատող հղում). UCSD Libraries. March 1, 2008. Accessed July 14, 2010(անգլ.)
  4. The Moon Museum: First Space Art Object Lands at Tampa Museum of Art Արխիվացված 2011-07-14 Wayback Machine. Tampa Museum of Art June 18 — August 1, 2010. Accessed July 15, 2010.(անգլ.)
  5. «Лунный музей». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
  6. Holy ^%$&! Man Smuggles Art To The &%#$ing Moon! Greg.com. February 8, 2008. Accessed July 14, 2010(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել