Լուսնային պրեցեսիա, երևույթ, որի ժամանակ մարմնի ուղեծրի պտույտը փոխում է ուղղությունը տարածության մեջ ուժի մոմենտի ազդեցությամբ։ Լուսնի ուղեծիրը ունի երկու կարևոր պրեցեսիոն շարժումներ։ Լուսնային պրեցեսիայի պատճառ է հանդիսանում Արեգակնային հոսանքների մեծ ակտիվությունը։  

Արեգակի ազդեցությունը Լուսնի ուղեծրի վրա
Պատկեր:Moon apsidal precession.svg
Օրբիտալային պրեցեսիա Լուսնային ուղեծրի ասպիդային գծերի ուղղության փոփոխությունը 8,85 տարում

Ուղեծրային պրեցեսիա խմբագրել

Լուսնի ուղեծիրը առաջին աստիճանում Երկրից ունենում է էլիպսի տեսք։ Սակայն այդ էլիպսի ասպիդի գիծը տարածության մեջ չի հանդիսանում անշարժ, այն պտտվում է արևելյան ուղղությամբ (այսինքն հենց այն ուղղությամբ, ինչ որ Լուսինը պտտվում է Երկրագնդի շուրջ)։ Ուղեծրային պրեցեսիայի հետևանքով արևադարձային ամիսը (Լուսնի՝ Երկրի շուրջ պտտվելու պարբերությունը՝  , կամ 27 օր 13 ժամ, 18 րոպե 33,2 վայրկյան) մի փոքր գերազանցում է Լուսնի պտույտին Արեգակի շուրջ (աստղային ամիս՝  , կամ 27 օր 7 ժամ 43 րոպե 11,5 վայրկյան)։ Լուսնային ուղեծրի պրեցեսիայի ժամանակահատվածը   կազմում է մոտավորապես 3233 օր, կամ 8,85 տարի (մոտ 8 տարի 10 ամիս)։ Այս մեծությունը հաշվվում է հետևյալ բանաձևով՝

 

Հանգույցների պրեցեսիա խմբագրել

 
Լուսնի հանգույցներ, Լուսնի ուղեծրի և Խավարածրի հանդիպման կետեր

Լուսնի ուղեծրի մակերևույթը ևս պտտվում է, տարածության մեջ հետագծելով լայն կոն։ Դրա պատճառով Լուսնի ուղեծրի հանգույցները շարժվում են երկնքի տարածքով դեպի արևմուտք (այսինքն Լուսնի պտտման ուղղությանը ճիշտ հակառակ ուղղությամբ)։ Պրեցեսիայի հետևանքով Դրակոնիական ամսի (Դրակոնիկական ամիսը երկու համանուն հանգույցներով Լուսնի կենտրոնի երկու հաջորդական անցումների միջև ընկած ժամանակամիջոցն է   ։ Նրա տևողությունը հավասար է 27 օր 5ժ 5ր 35,8վ կամ 27,21 օր։) հանգույցները մի փոքր քիչ են Աստղային ամսից։ Հանգույցների պրեցեսիայի ժամանակահատվածը   հավասար է 6793 օր, կամ 18,6 տարի։ Այս մեծությունը որոշվում է հետևյալ բանաձևով՝

 

Ուղեծրային պրեցեսիայի շնորհիվ ամեն 18,6 տարին մեկ Լուսնի դիապազոնի Թեքումը հասնում է առավելագույն նշանակության։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Бронштэн В. А. Как движется Луна?. — М.: Наука, 1990.