Լուսինե Թովմասյան
Լուսինե Թովմասյան (հուլիսի 25, 1986, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գեղեցկության մրցույթի հայ մասնակից, որը դարձել է Միսս Հայաստան 2003 թվականին 17 տարեկանում։
Լուսինե Թովմասյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 25, 1986 (34 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | գեղեցկության մրցույթի մասնակից |
ԿենսագրությունԽմբագրել
Լուսինե Թովմասյանը ծնվել է Հայաստանի մայրաքաղաք Երևանում, որտեղ էլ անցկացրել է իր մանկությունը։ Նա ընդունվել և սովորել է Երևանի ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետը։ 2009 թվականին ավարտել է Լոնդոնի Վեստմինստեր (“Westminster”) համալսարանի միջազգային հարաբերությունների բաժինը[1]: Մասնակցել է Միսս Հայաստան մրցույթին 2003 թվականին, երբ 17 տարեկան էր և շահել է տիտղոսը։ «Վիցեմիսս Եվրոպա-2005» մրցույթի հաղթողն է։ Նա նաև իրեն փորձել է դերասանական արվեստում։ Նկարահանվել է «Երևան» ստուդիայի «Մի վախեցիր» և «Արտիստը» ֆիլմերում, որպես գլխավոր դերակատարուհի։Նկարահանվել է նաև «Նախաճաշ 2-ի համար» ֆիլմում:
«Նոր ռադիո»-ի և «Նոր հանդես» (“New Mag”) ամսագրի հիմնադիր նախագահն է։ Աշխատել է Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունում, վարել «Մենք ու մենք» նախագիծը։