Լուսատտիկ (ռուս.՝ Светлячок), խորհրդային կարճամետրաժ նկարված մուլտպիլմիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 1978 թվականին, ռեժիսոր Անատոլի Պետրովի կողմից (կապ չունի «Լուսատտիկ» մանկական մուլտիպլիկացիոն ամսագրի հետ)։

Լուսատտիկ
ռուս.՝ Светлячок
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրմանկական ֆիլմ
Շարքի մասն էՈւրախ կարուսել և Happy Merry-Go-Round No.10?
ՌեժիսորԱնատոլի Պետրով
ՍցենարիստVitaliy Korzhikov?
ՀնչյունավորումՊյոտր Իլյիչ Վիշնյակով
ՊատմողՊյոտր Իլյիչ Վիշնյակով
ԵրաժշտությունՍանդոր Կալոշ
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն256 վայրկյան
ՇարքՈւրախ կարուսել և Happy Merry-Go-Round No.10?
Թվական1978

«Ուրախ կարուսել» № 10 հեռուստատեսային ալմանախի երեք սյուժեներից երկրորդն է։ Նկարահանվել է ըստ մանկագիր Վիտալի Կորժիկովի կողմից, 1977 թվականին գրված «Հեքիաթ լուսատտիկի մասին» բանաստեղծության[1]։

Սյուժե խմբագրել

Սյուժեն պատմում է խոր ծովի ալիքների մեջ հայտնված լուսատտիկի մասին, որը մթության մեջ միայնակ մնալով` որոշում է ընկերներ փնտրել։ Ծովի խորքի ոչ բոլոր բնակիչներն են ուրախանում նրա հայտնվելու առթիվ, սակայն լինում են և այնպիսիք, որոնց նրանց օգնությունն էր պետք, և որոնք ուրախ էին լույսի համար։ Մուլտֆիլմի վերջում լուսատտիկը գտնում է իր նման լուսատտիկների մի ամբողջ հորձանուտ և շտապում է նրանց մոտ։

Հեղինակներ խմբագրել

  • Սցենարի հեղինակ` Վիտալի Կորժիկով
  • Ռեժիսոր` Անատոլի Պետրով
  • Նկարիչ` Անատոլի Պետրով
  • Մուլտպիպլիկատոր` Անատոլի Պետրով
  • Նկարչի օգնական` Ի. Կուլակովա, Ելենա Կարավաևա
  • Ռեժիսորի օգնական` Օ. Իսակովա
  • Կոմպոզիտոր` Շանդոր Կալլոշ
  • Տեքստը կարդում է` Պյոտր Վիշնյակով
  • Մոնտաժող` Նատալյա Ստեպանցևա

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • Վարնայի (Բուլղարիա) մուլտֆիլմերի առաջին միջազգային կինոփառատոնի մրցանակ։

Արձագանքներ խմբագրել

  Պետրով-ռեժիսորի որակներից մեկը նյութի անթերի իմացությունն է։ Եթե նա նկարահանում էր «Լուսատտիկ» սյուժեն «Ուրախ կառուսելի» համար, ապա դրանում խորը ծովի կենդանական աշխարհը ներկայացված էր իր ողջ հարստությամբ և առավելագույն ճշգրտությամբ։
- Գեորգի Բորոդին[2]
 

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել