Լուսապսակ (անգլ.՝ halo, հունարեն ἅλως, halōs[1], հայտնի նաև որպես նիմբուս, օրեոլա, գլորիոլ), լուսային ճառագայթներից կազմված թագ կամ լույսի շրջանակ[2], որով մարդը պատկերվել է կերպարվեստում։ Օգտագործվել է տարբեր կրոնների սրբապատկերագրության մեջ սրբերի կերպարներ պատկերելու համար և որոշակի ժամանակաշրջանում եղել նաև ղեկավարների կամ հերոսների պատկերման ձևը։ Հին Հունաստանի, Հին Հռոմի, Քրիստոնեության, Հինդուիզմի, Բուդդայականության ու Իսլամի կրոնական արվեստում սրբերը պատկերվել են շրջանաձև փայլուն լուսապսակով (ասիական արվեստում բոցերի լուսապսակով) գլխի կամ ամբողջ մարմնի շուրջ․ վերջինը հաճախ կոչվում է մանդոռլա։ Լուսապսակները կարող են պատկերված լինել ցանկացած գույնով կամ գույների ցանկացած համադրությամբ, սակայն լույս պատկերելիս ամենից հաճախ օգտագործվել են ոսկեգույնը, դեղինը կամ սպիտակը, իսկ բոց պատկերելիս՝ կարմիրը։

Կանգնած Բուդդան լուսապսակով, մ․թ․ 1-2-րդ դարեր (կամ ավելի վաղ), Գանդհարայի հունա-բուդդայական արվեստ
Շրջանաձև լուսապսակներով պատկերված Հիսուսը և տասներկու առաքյալներից ինը (Հատված «Հրաշք ստատիրով» նկարից, Մատթեոս 17։24-27, պատկերազարդումը Մազաչչոյի, 1424, Բրանկաչչի մատուռ)

Հին Հունական աշխարհ խմբագրել

 
Պտղոմեոս III Էվերգետի օկտադրախմ

Շումերական կրոնական գրականության մեջ հաճախ է խոսվում melam-ի մասին (աքքադերեն փոխառությամբ՝ melammu), որը «փայլուն, տեսանելի լույս է, որը նշմարվում է աստվածների, հերոսների, երբեմն թագավորների վրա, նաև մեծ սրբություն ունեցող տաճարների ու աստվածային խորհրդանշանների վրա»[3]։

Հոմերոսը գերբնական լույս է նկարագրել ճակատամարտի հերոսների գլուխների շուրջ[4]։ Մեդուզային Պերսևսի կողմից սպանելը պատկերող և Լուվրում գտնվող սպիտակ զարդատուփի վրա, ինչպես նաև Մետրոպոլիտեն թանգարանում գտնվող ավելի ուշ ժամանակաշրջանի (450–30 մ․թ․ա․) կավե սկահակի վրա հերոսը պատկերված է գլխից ճառագող գծերով[5]։ Մեծ Հունաստանի նկարազարդ իրերի վրա ճառագող գծերը կամ հասարակ լուսապսակները պատկերված են մի շարք առասպելական կերպարների՝ խելագարության մարմնավորում Լիսսայի, Սֆինքսի, ծովահրեշի, Աքիլլեսի մոր՝ ծովահարս Թետիսի վրա[6]։ Հռոդոսի կոթողն արևի աստված Հելիոսի արձանն էր, որտեղ վերջինս պատկերված էր իր սովորական ճառագայթաձև պսակը գլխին (կրկնօրինակվել է Ազատության արձանի համար)։ Հելլենականության դարաշրջանի ղեկավարները հաճախ պատկերվել են ճառագայթաձև պսակով[փա՞ստ]։

Ասիական արվեստում խմբագրել

 
Հնդո-հունական թագավոր Մենանդեր II-ի (90–85 մ․թ․ա․) մետաղադրամ, որի դարձերեսին պատկերված է Նիկե աստվածուհին լուսապսակով

Հնդկաստանում լուսապսակի օգտագործումը կարող է հետ գնալ մինչև մ․թ․ա․ երկրորդ հազարամյակի երկրորդ կեսը։ Դայմաբադ հնագիտական տեղանքում (մ․թ․ա․ 1600–1400) հայտնաբերված կավե սկահակի վրայի երկու կերպարները մեկնաբանվել են որպես հինդու Շիվա աստվածն իր սպասավորի հետ, և երկուսի գլխին էլ լուսապսակ է պատկերված[7]։ Հնդկական արվեստում, մասնավորապես բուդդայական պատկերագրության մեջ, սկսած մ․թ․ առաջին դարից, լայնորեն օգտագործվել է օրեոլը[8]․ քուշանական Բիմարան արկղիկը թվագրված է մ․թ․ 60 թվականով (կամ առնվազն մ․թ․ա․ 30 և մ․թ․ 200 թվականների միջև)։ Քուշանական թագավորության ղեկավարները թերևս առաջիններն էին, որ մետաղադրամների վրա իրենց պատկերել են տվել լուսապսակներով, և հավանաբար նիմբուսն առաջացել է Կենտրոնական Ասիայում ու տարածվել արևելքում ու արևմուտքում[8]։

Չինական և ճապոնական բուդդայական արվեստում ևս լուսապսակն օգտագործվել է վաղ ժամանակներից ի վեր, Ամիտաբհա Բուդդայի և այլոց պատկերներում։ Տիբեթական բուդդայականությունն օգտագործել է տարբեր տեսակների լուսապսակներ և օրեոլներ, պատկերելով դրանք և՛ հնդկական, և՛ չինական ավանդույթներին համապաատասխան, հատկապես բուդդայական սրբերի՝ Միլարեպայի, Պադմասամբհավայի ու այլ աստվածությունների արձաններում ու տանկա գեղանկարներում։ Տարբեր գույների լուսապսակները տարբեր իմաստներ են ունցել․ նարնջագույնը վանականների համար էր, կանաչը՝ Բուդդայի կամ ավելի բարձր էակների[9] և սովորաբար պատկերները գլխի շուրջ լուսապսակ են ունեցել և ևս մեկն՝ ամբողջ մարմնի շուրջը, որոնք հատվել են գլխի կամ վզի շուրջը որևէ հատվածում։ Լուսապսակի օղակից դեպի ներս կամ դուրս տարածվել են ոսկու բարակ շողեր, և երբեմն ամբողջ լուսապսակն է կազմված եղել դրանցից[10]։

Հնդկաստանում գլխի շուրջ լուսապսակը կոչվել է նաև Prabhamandala կամ Siras-cakra, իսկ մարմնի շուրջ լուսապսակը՝ Prabhavali[11]։ Տհերավադա բուդդայականության մեջ ու ջայնիզմում երկար դարերի ընթացքում լուսապսակ չի օգտագործվել, թեև նրանք հետագայում այն ընդօրինակել են, բայց օգտագործել ոչ այնպես, ինչպես մյուս կրոնական խմբերը։

 
Մուհամմադն Աբրահամին, Մովսես մարգարեին, Հիսուսին ու այլոց տանում է աղոթքի։ Պարսկական մանրանկար

Ասիական արվեստում նիմբուսը հաճախ պատկերվել է ոչ միայն լույսից բաղկացած, այլ նաև բոցերից։ Այս տեսակի լուսապսակներն առաջին անգամ հայտնվել են չինական բրոնզե արձանների վրա, որոնց ամենավաղ պահպանվող օրինակները թվագրվում են նախքան 450 թվականով[12]։ Կրակի պատկերումը կարող է շատ պաշտոնականացված լինել, երբեմն պատկերվել են նաև վեր բարձրացող ծխի քուլաներ, սակայն սրանք ավելի հազվադեպ են հանդիպում և հիմնականում միջնադարյան քրիստոնեական արվեստում[13][Հղում աղբյուրներին]։ Տիբեթական նկարներում բոցերը պատկերված են քամուց քշվելով, սովորաբար ձախից դեպի աջ[14]։

Իսլամական արվեստում լուսապսակներ պատկերվել են տարբեր վայրերում ու ժամանակահատվածներում, հատկապես պարսկական մանրանկարչության մեջ ու դրանից ազդեցությաուն կրած մոնղոլաական ու օսմանյան արվեստներում։ Բուդդայական արվեստից սերող բոցավառ լուսապսակներով շրջապատվել են հրեշտակները, դրանցից տեսանելի են նաև Մուհամմադի ու այլ մարդկային էակների շուրջը։ 17-րդ դարասկզբից ի վեր ավելի հասարակ, կլոր լուսապսակներով են պատկերվել Մեծ մողոլների կայսրերի, հետագայում նաև ռաջպուտ և սիկհ առաջնորդների դիմանկարները[8]։ Օսմանները խուսափել են իրենց սուլթաններին լուսապսակով պատկերելուց, չնայած վերջիններիս խալիֆ տիտղոսին[15]։

Եգիպտոս և Ասիա խմբագրել

Հռոմեական արվեստում խմբագրել

 
Ապոլլոնը ճառագայթաձև լուսապսակով, հռոմեական հատակի խճանկար (2-րդ դարի վերջ, Էլ Ջեմ, Թունիս)

Լուսապսակը ներկայացնում է մարդու աուրան կամ սրբության փայլը, որը պայմանականորեն պատկերվել է գլխի շուրջ։ Առաջին անգամ հայտնվել է հելլենական Հունաստանի ու Հռոմի մշակույթներում և հավանաբար կապ է ունեցել զրադաշտական hvarena («աստվածային փայլ») բառի հետ և ներմուծվել է միհրականության հետ[17]։ Թեև հռոմեական նկարները մեծամասամբ անհետացել են, բացի որոշ ֆրեսկո զարդապատկերներից, լուսապսակավոր կերպարները հաճախ են հանդիպում հռոմեական խճապատկերներում։ Թունիսի Բարդո քաղաքում պահպանված մ․թ․ 2-րդ դարի հատակի խճանկարի մեջ[18] պատկերված է լուսապսակով Պոսեյդոնը՝ հիպոկամպներով իր կառքի մեջ։ Հատկանշական է, որ ծովային աստծուն ուղեկցող Տրիտոններն ու Ներեուհիները պատկերված են առանց լուսապսակների։

Թունիսի Էլ Ջեմ քաղաքում պահպանված մ․թ․ 2-րդ դարավերջի հատակային մի խճանկարում Հելիոսն առանձնանում է իր շողշողուն լուսապսակով։ Թունիսի Սուս քաղաքի թանգարանում պահպանվում է լուսապսակով Ապոլլոնին պատկերող մեկ այլ խճանկար[19]։ Այս խճանկարի որոշ դրվագներ՝ թեքված գլուխը, մի փոքր բացված շրթունքները, խոշոր աչքերը և վզին հասնող գանգուր մազերը մ․թ․ա․ 3-րդ դարում օգտագործվել են Ալեքսանդր Մակեդոնացուն պատկերելու համար, որից որոշ ժամանակ անց կայսրին սկսել են պատկերել լուսապսակով[20]։

Քրիստոնեական արվեստում խմբագրել

 
Անհաղթ Արևի նախա-4-րդ դարյա խճանկար[21] M դամբարանում Սուրբ Պետրոսի տաճարի տակ․ ոմանք կարծում են, որ պատկերված է Քրիստոսը

Լուսապսակը վաղ քրիստոնեական արվեստ է ներմուծվել 4-րդ դարի ինչ-որ ժամանակահատվածում, Քրիստոսի սրբապատկերման միջոցով, որն սկզբնապես միակ պատկերն է եղել լուսապսակով (իր խորհրդանիշ գառան հետ)։ Սկզբնապես լուսապսակը համարվել է Քրիստոսի աստվածային ծագման խորհրդանիշ, հետևաբար մինչև Հովհաննես Մկրտչի կողմից մկրտվելն իր պատկերումներում նա լուսապսակ չի կրել։ Այս ժամանակահատվածում նա նաև պատկերվել է որպես մանուկ կամ երիտասարդ[22]։

 
Հիսուսի ծնունդն ու կերպարանափոխությունը խաչաձև լուսապսակներով։ Առաքյալները, հրեշտակներն ու մարգարեները տափակ լուսապսակներով են (1025–50, Քյոլն)

Խաչաձև լուսապսակը, այսինքն շրջանակի ներսում կամ դրանից դուրս խաչ ունեցող լուսապսակը, հատկապես միջնադարում օգտագործվել է Սուրբ Երրորդության պատկերման համար։ Բյուզանդական և ուղափառ պատկերներում Քրիստոսի լուսապսակի խաչի թևերից յուրաքանչյուրի ներսում գրված են հունարեն այբուբենի Ο Ω Ν տառերը, որոնք կազմում են «ես եմ այն, ինչ կամ» (ես եմ ալֆան ու օմեգան) արտահայտությունը, որով արտահայտվում է Հիսուսի աստվածայնությունը[23]։

Սանտա Մարիա Մաջորե եկեղեցու խճանկարներում (432–40 թվականներ) պատանի Քրիստոսի գլխին քառաթև խաչ է պատկերված լուսապսակի շառավիղների վրա, լուսապսակներ են կրում նաև նրան ուղեկցող հրեշտակները, բայց ոչ Մարիամն ու Հովսեփը։ Երբեմն այլ կերպարներ նույնպես ունեն խաչաձև լուսապսակներ[24]։

Հետագայում սուրբ երրորդությունը խորհրդաանշող եռանկյունաձև լուսապսակներով երբեմն պատկերել են Հայր Աստծուն[25]․ երբ նա պատկերվել է ամպի միջից պարզված ձեռքով, ամպը հասկացվել է որպես լուսապսակ։

Հասարակ կլոր լուսապսակներն օգտագործվել են սրբերին, կույս Մարիամին, Հին Կտակարանի մարգարեներին, հրեշտակներին ու այլ կերպարների պատկերելու համար։ Բյուզանդական կայսրերն ու կայսրուհիները երբեմն պատկերվել են նրանց հետ, որը հետագայում կրկնօրինակել են օսմանյան ու ռուսական տիրակալները։ Արևմուտքում հին կտակարանի կերպարները միջնադարում հազվադեպ են պատկերված լուսապսակներով[26]։

 
Հռոմի պապ Պասքալիս I-ը պատկերվել է կենդանության օրոք, քառակուսի լուսապսակով, մոտավորապես 820 թվական, Սանտա Պրեսսեդե բազիլիկ, Հռոմ

Քառակուսի լուսապսակներով սրբապատկերներ հանդիպում են մոտավորապես 500–1100 թվականների իտալական դիմանկարներում[27]։ Դրանք հիմնականում Հռոմի խճանկարներում հանդիպող Հռոմի պապերի պատկերներն են, ինչպես նաև տվյալ ժամանակի Հռոմի պապի մոր՝ լեդի Թեոդորայի գլուխը պատկերող խճանկարը։ Հետագա ժամանակաշրջանի օրինակներից են 1056–86 թվականի ձեռագրերից մեկում պատկերված Վիկտոր III պապի նկարը[28]։ Հռոմի պապ Գրիգոր I-ը իրեն նկարել է տվել այդպիսի լուսապսակով[29]։ Հավանաբար Մովսես մարգարեին պատկերող 3-րդ դարի մի պատկերում նույնպես օգտագործված է քառակուսի լուսապսակ․ կլոր լուսապսակներ պատկերված չեն[30]։ Պահպանվել են պատկերներ նաև վեցանկյուն լուսապսակներով[31], խեցիաձև լուսապսակներով և այլն։

Ամբողջ մարմնի փայլող պատկերը հաճախ կոչվում է «օրեոլա» կամ «գլորիոլ»։ Այն ցույց է տալիս, որ փայլում է ամբողջ մարմինը, ամենից հաճախ՝ Քրիստոսի կամ Աստվածածնի, հազվադեպ՝ սրբերի։ Այսպիսի օրեոլան երբեմն անվանվում է «մանդոռլա»։ Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում գտնվող Հիսուսի կերպարանափոխությունը պատկերող 15-րդ դարի սրբապատկերում ավելի բարդ ձևերի լուսապսակներ կարելի է տեսնել[32]։

Մանրանկարներում, խճանկարներում, որտեղ ոսկեգույնն օգտագործվել է որպես ֆոն, լուսապսակը հաճախ հազիվ նշմարելի է լինում։ Օգտագործման սկզբնական ժամանակներում քրիստոնեական լուսապսակը կարող էր լինել տարբեր գույների (թեև սևով պատկերվել են Հուդա Իսկարիովտացին, Սատանան ու այլ չար կերպարներ) կամ բազմագույն։ Հետագայում ոսկեգույնը դարձել է ստանդարտ և եթե ամբողջ ֆոնը ոսկեգույն չէր, լուսապսակն անպայման պետք է այդպիսին լիներ[33]։

Հրաժարում լուսապսակից խմբագրել

 
Անջելիկո «Կույսի թագադրումը»․ ուշադրություն դարձրեք առջևում ծնկած կերպարների լուսապսակներին

Երբ ռեալիզմը մտել է արվեստի մեջ, լուսապսակ պատկերելը նկարիչների համար խնդիր է դարձել։ Քանի դեռ նրանք շարունակում էին օգտագործել հին կոմպոզիցիոն բանաձևերը, այդ խնդիրը կառավարելի էր, բայց երբ արևմտյան նկարիչներն սկսել են կոմպոզիցիային ավելի ճկունություն հաղորդել, խնդիրը խորացել է։ Միջնադարյան քանդակներում արդեն լուսապսակը պատկերվում էր գլխի վրա կամ դրա հետևում՝ որպես տափակ շրջանակ։ Երբ գրաֆիկական պերսպեկտիվը սկսել է առաջնային համարվել, նկարիչները փոխել են նաև լուսապսակի տեսքը՝ այն դարձնելով տափակ ոսկեգույն շրջանակ, որն ուղղահայաց դիրք էր ընդունում, երբ պատկերվում էր գլխի հետևում։ Սկզբից սա կարելի էր նկատել Ջոտտոյի աշխատանքներում։ Հյուսիսային Եվրոպայում 14-րդ դարավերջի ֆրանսիական կերպարվեստում սկսել է օգտագործվել ճառագայթնման լուսապսակը[34]։

15-րդ դարասկզբին Յան վան Էյքը և Ռոբեր Կամպենը մեծապես հրաժարվել են լուսապսակ պատկերելուց, թեև որոշ նիդեռլանդացի նկարիչներ շարունակում էին պատկերել այն[35]։ Մոտավորապես նույն ժամանակահատվածում Իտալիայում Պիզանելլոն լուսապսակներ է պատկերել այն դեպում, երբ դրանք չեն խանգարել իր սիրած մեծ գլխարկները նկարելուն։ Իտալիայում լուսապսակներն ավելի երկար ժամանակ են պատկերվել, ինչպես օրինակ՝ Ջովաննի Բելլինիի աշխատանքներում։ Քրիստոսին սկսել են պատկերել հասարակ լուսապսակով։

 
Լեոնարդո դա Վինչի (վերագրվում է), «Տիրամայր Բենուա», կիսաթափանցիկ լուսապսակներ

Անջելիկոն, ինքը վանական լինելով, պահպանողական էր լուսապսակների հարցում․ նրա մարդաշատ ստեղծագործություններում լուսապսակները խանգարում են մյուս կերպարներին։ Ջոտտոյի «Ողբ Քրիստոսի» աշխատանքում ութ կերպարներ պատկերված են լուսապսակով, տասը ՝ առանց դրա։ Նույն կերպ Պիետրո Պերուջինոյի «Քրիստոսի մկրտություն» աշխատանքում ո՛չ Քրիստոսը, ո՛չ էլ Հովհաննես Մկրտիչը լուսապսակներով չեն, սակայն ետին պլանում կանգնած սուրբը կրում է իր ստատուսն ընդգծող կլոր լուսապսակ[36]։

Բարձր Վերածննդի ժամանակաշրջանում, երբ շատ իտալացի նկարիչներ հրաժարվել էին լուսապսակ պատկերելուց, ռեֆորմացիայի նկատմամբ եկեղեցու վերաբերմունքը, որը գագաթնակետին է հասել 1563 թվականի Տրենտի խորհրդի պատկերների վերաբերյալ հրամանագրերով, դրա օգտագործումը պարտադիր համարել կրոնական արվեստում։ Կերպարներն այնպես էին պատկերվում, որ բնական լույսը ընդգծեր նրանց գլուխները, կամ Քրիստոսի ու այլոց գլխի շուրջ նշմարելի փայլուն լույս էր պատկերվում (առաջինը թերևս Տիցիանի ուշ շրջանի աշխատանքներում)։ Ռեմբրանդի օֆորտներում, օրինակ, պատկերված են բոլոր տեսակների բազմազան լուծումներ, ինչպես նաև կերպարներ առանց լուսապսակների։ Դասական դիցաբանության կերպարների համար լուսապսակ հազվադեպ է օգտագործվել Վերածննդի ժամանակաշրջանում, թեև դրանք երբեմն տեսնել կարելի է մաներիստական և բարոկկո ոճերում։

19-րդ դարի արևմտյան մաներիզմի արվեստում լուսապսակներն արդեն անսովոր երևույթ էին։ Երբ Ջոն Միլլեն իր «Ստեփանոս Նախավկային» պատկերում է լուսապսակով, դա արդեն բավականին զարմանալի երևույթ էր[37]։ Հանրաճանաչ գրաֆիկական մշակույթում 19-րդ դարավերջից սկսած լուսապսակը պատկերվել է հասարակ շրջանակով։

Հոգևոր նշանակություն քրիստոնեության մեջ խմբագրել

 
Քրիստոսի արևելյան ուղղափառ սրբապատկեր հունարեն Ο Ν տառերով։ Սիմոն Ուշակով, 17-րդ դար

Առաջին եկեղեցու հայրերը մեծ ուշադրություն են դարձրել աստծո գաղափարի վրա՝ որպես լույսի աղբյուրի։

Կաթոլիկ եկեղեցու մեկնաբանմամբ լուսապսակը ներկայացնում է հոգին պարուրող աստվածային շնորհի լույսը, որը միանգամայն միավորված և ներդաշնակ է ֆիզիկական մարմնի հետ։

Արևելյան ուղղափառ եկեղեցու աստվածաբանության մեջ սրբապատկերը «պատուհան է դեպի երկինք», որի միջոցով այնտեղ գտնվող Քրիստոսին ու սրբերին կարելի է տեսնել ու հաղորդակցվել նրանց հետ։ Սրբապատկերի ոսկեգույն ֆոնը հուշում է, որ պատկերվածը երկնքում է։ Լուսապսակը խորհրդանշում է ամենաստեղծ լույսը (Greek: Ἄκτιστον Φῶς) կամ աստծո շնորհը։ Պսևդո-Դիոնիսիուս Արեոպագիտն իր Celestial Hierarchies աշխատության մեջ ներկայացրել է, որ հրեշտակներն ու սրբերը լուսավորվում են աստծո շնորհով և իրեենց հերթին իրենք էլ լուսավորում այլոց։

Քրիստոնեական արվեստի պատկերասրահ խմբագրել

Տարբեր տերմինների ծագում և օգտագործում խմբագրել

 
Կերպարանափոխության ուշ բյուզանդական/ռուսական սրբապատկեր։ Քրիստոսը պատկերված է բաց կապույտ լուսապսակով՝ կայծակի սպիտակ կայծերով (15-րդ դար, վերագրվում է Ֆեոֆան Գրեկին, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա)

Անգլերեն լեզվում այլընտրանքային տարբերակների ծագումը բավականին անորոշ է։ Ամենահին անգլերեն տերմինը «glory» բառն է, որը միակ օգտագործվողն էր Միջնադարում, սակայն հնացած է մեր օրերում։ Ծագել է ֆրանսերեն «gloire» բառից, որն ունեցել է մոտավորապես նույն իմաստն, ինչ «glory»-ն։ «Գլորիոլն» այս իմաստով առաջին անգամ օգտագործվել է 1844 թվականին։ «Լուսապսակ» բառն անգլերենում առաջին անգամ կիրառվել է 1646 թվականին (օպտիկական ու աստղագիտական օգտագործումից մոտավորապես մեկ դար անց)։ Օգտագործվել է և՛ հոգնակի թվում, և՛ որպես բայ[38]։ Ծագել է հունարեն «կալ» բառից, որը մաքուր պահվող շրջանաձև, թեթևակիորեն թեք տարածք էր, որտեղ ստրուկները կամ եզները ոտքով կալսում էին ցորենը։ Հունարենում սկսել է օգտագործվել «աստվածային պայծառ շրջանակ» իմաստով։

«Nimbus» բառը լատիներենում նշանակել է «ամպ», որը 1616 թվականից օգտագործվել է «աստվածային ամպ» իմաստով, իսկ 1727 թվականից՝ «գլուխը շրջապատող պայծառ կամ ոսկեգույն սկավառակ» իմաստով։ Արվեստի պատմաբանները երբեմն այս բառը նախընտրում են օգտագործել լուսապսակի փոխարեն[39]։

Լատիներեն «ոսկեգույն» բառից առաջացած «Aureole» տարբերակն անգլերենում օգտագործվել է «ոսկե թագ» իմաստով և հատկապես միջնադարից սկսած համարվել նահատակների պարգևը։ Որպես լուսապսակ առաջին գրանցված կիրառությունը եղել է 1848 թվականին, որից շատ կարճ ժամանակ անց գործերը բարդացել են 1851 թվականին ֆրանսիացի արվեստի պատմաբան Ադոլֆ Նապոլեոն Դիդրոնի «Քրիստոնեական սրբապատկերագրություն կամ քրիստոնեական արվեստի պատմությունը միջնադարում» աշխատության անգլերեն թարգմանության լույս ընծայումով։ Այստեղ լատիներեն «aura» բառի փաղաքշական տարբերակից առաջացել է «օրեոլը», որը նաև նշանակել է ամբողջ մարմինը ծածկող լուսապսակ, մինչդեռ «nimbus»-ը վերաբերել է միայն գլուխը շրջապատող լուսապսակին[40]։

Անգլերեն միակ տերմինը, որը նշանակում է ամբողջ մարմնի լուսապսակ և չի կարող օգտագործվել գլուխը շրջապատող շրջանաձև սկավառակի փոխարեն, 1883 թվականից օգտագործվող «մանդոռլա» բառն է։ Սակայն իտալերենում «նուշ» նշանակող այս բառը քրիստոնեական արվեստում հիմնականում օգտագործվել է vesica piscis ուրվագիծ արտահայտելու համար․ ասիական արվեստում ավելի լայնորեն է կիրառվել[41]։ Այլ կերպ ասած, կարելի է գտնել մեծաթիվ բառեր, որոնք կարող են վերաբերել ինչպես գլխի լուսապսակին, այնպես էլ ամբողջ մարմինը պարուրող լուսապսակին։ «Լուսապսակ» բառն ինքնին ըստ վերջին բառարանների[42] նշանակում է պարզապես «շրջանակ գլխի շուրջ», թեև Ռայնն ու Թրումենը բառն օգտագործել են նաև շրջանաձև, ամբողջ մարմինն ընդգրկող օրեոլներ արտահայտելու համար[43]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Harper, Douglas. «halo». Online Etymology Dictionary. .
  2. «halo – art». britannica.com.
  3. J. Black and A. Green, Gods, Demons and Symbols of Ancient Mesopotmia (Austin, 1992) p. 130.
  4. Iliad v.4ff, xviii.203ff.
  5. Marjorie J. Milne, "Perseus and Medusa on an Attic Vase" The Metropolitan Museum of Art Bulletin New Series, 4.5 (January 1946, pp. 126–130) 126.p.)
  6. L. Stephani, Nimbus und Strahlenkranz in den Werken der Alten Kunst" in Mémoires de l'Académie des Sciences de Saint-Petersbourg, series vi, vol. vol ix, noted in Milne 1946:130.
  7. Sali, S. A. «Daimabad : 1976–79». INDIAN CULTURE (անգլերեն). էջ 499. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Metropolitan Museum of Art: Art of South Asia» (PDF). metmuseum.org.
  9. including the Qianlong Emperor – see note below. Rhie, Marylin and Thurman, Robert (eds):Wisdom And Compassion: The Sacred Art of Tibet, p. 99, & passim, 2000, 1991, 0-8109-2526-5
  10. Rhie and Thurman, pp 77, 176, 197 etc.
  11. Gopinatha Rao, T. A. (1985). Elements of Hindu Iconography. pp. 31–32. Motilal Banarsidass. 9788120808782
  12. No doubt, as later, the same motif appeared in paintings, but none survive from this early. L Sickman & A Soper, "The Art and Architecture of China", Pelican History of Art, 3rd ed 1971, pp. 86–7, Penguin (now Yale History of Art), LOC 70-125675
  13. See Didron
  14. Rhie and Thurman, p. 161
  15. Such as the Qianlong Emperor the Qianlong Emperor in Buddhist Dress, and his father.
  16. The ring of fire is ascribed other meanings in many accounts of the iconography of the Nataraja, but many other types of statue have similar aureoles, and their origin as such is clear.
  17. Ramsden, E. H. (1941). «The Halo: A Further Enquiry into Its Origin». The Burlington Magazine for Connoisseurs. 78 (457): 123–131. JSTOR 868232.
  18. Illustrated.
  19. «Illustration». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 8-ին.
  20. Initially only dead and therefore deified Emperors were haloed, later the living Catholic Encyclopedia
  21. According to the 1967 New Catholic Encyclopedia, a standard library reference, in an article on Constantine the Great: "Besides, the Sol Invictus had been adopted by the Christians in a Christian sense, as demonstrated in the Christ as Apollo-Helios in a mausoleum (c. 250) discovered beneath St. Peter's in the Vatican."
  22. G Schiller, Iconography of Christian Art, Vol. I, 1971 (English trans. from German), Lund Humphries, London, p. 135, figs 150-53, 346–54. 0-85331-270-2
  23. «Early Christian Symbols» (PDF). Catholic Biblical Association of Canada. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին.
  24. G Schiller, Iconography of Christian Art, Vol. I, 1971 (English trans. from German), Lund Humphries, London, figs 20–22, 0-85331-270-2
  25. Nationalgallery.org.uk Արխիվացված 23 Ապրիլ 2007 Wayback Machine, Late 15th century reliefs by Jacopo della Quercia on the portal of San Petronio, Bologna are an early example of the triangular halo. According to Didron, Adolphe Napoléon: Christian Iconography: Or, The History of Christian Art in the Middle Ages, London, 1851, Vol 2, p30, this is "extremely rare in France, but common enough in Italy and Greece
  26. Didron, Vol 2, pp. 68–71
  27. only in Italy, according to Didron, Vol 2 p. 79.
  28. see Didron, Vol 2 p. 79 and Dodwell, C.R.; The Pictorial arts of the West, 800–1200, 1993, Yale UP, 0-300-06493-4, p. 170
  29. Johannes Diaconus gives the reason: circa verticem tabulae similitudinem, quod viventis insigne est, preferens, non-coronam ("bearing around his head the likeness of a square, which is the sign for a living person, and not a crown") (Migne, Pat. Lat. 75, 231). The deacon of Rome was unaware of the Eastern tradition of depicting the emperor with a halo. Surviving examples are rare, and seem to be becoming rarer; Bishop Ecclesius has a clear one in older photos of the mosaics in San Vitale, Ravenna, which appears to have been removed in recent restoration Cupola of the choir – see: James Hall, A History of Ideas and Images in Italian Art, p100 & photo p. 93, 1983, John Murray, London, 0-7195-3971-4. Other surviving examples are Pope Hadrian I in a mural formerly in Santa Prassede, Rome, donor figures in the church at Saint Catherine's Monastery and two more Roman examples – items 3 and 5 Արխիվացված 30 Հունիս 2007 Wayback Machine, one of Paschal's mother, the rather mysterious Episcopa Theodora. see also: Fisher, Sally. The Square Halo and Other Mysteries of Western Art: Images and the Stories that Inspired Them. Edited by Harriet Whelchel, Harry N Abrams, Inc., 1995
  30. Becklectic, made by photographer. «Joshua. Fresco from the Dura Europos synagogue (Jewish Art, ed. Cecil Roth, Tel Aviv: Massadah Press, 1961, cols. 203–204: "Joshua")» – via Wikimedia Commons.
  31. As in the frescoes by the workshop of Giotto in the lower church at Assisi. James Hall, A History of Ideas and Images in Italian Art, p202, 1983, John Murray, London, 0-7195-3971-4
  32. Didron, Vol 2, pp. 107–126
  33. Robin Margaret Jensen, Understanding Early Christian Art, p. 112, 2000, Routledge, 0-415-20454-2
  34. Tait, Hugh. Catalogue of the Waddesdon Bequest in the British Museum, p. 43, 1986, British Museum Press, 978-0-7141-0525-3
  35. Haloes were also often added by later dealers and restorers to such works, and indeed sometimes used to convert portraits into "saints". Intentional Alterations of Early Netherlandish Painting, Metropolitan Museum
  36. If not their identity. The painting has been partly repainted, and the current appearance may not be the original one. Vienna Perugino
  37. Tate. «'Saint Stephen', Sir John Everett Millais, Bt, 1895 – Tate». tate.org.uk.
  38. OED original edition for "glory", "gloriole" and "halo".
  39. OED original edition for "nimbus" etc.
  40. OED original edition for "aureole".
  41. For example by Sickman and Soper, op. cit.
  42. Concise Oxford Dictionary, 1995, and Collins English Dictionary.
  43. op & pages cit. The Catholic Encyclopedia of 1911 (link above) has a further set of meanings for these terms, including glory.

Նշումներ խմբագրել

  • Aster, Shawn Zelig, The Unbeatable Light: Melammu and Its Biblical Parallels, Alter Orient und Altes Testament vol. 384 (Münster), 2012, 978-3-86835-051-7
  • Crill, Rosemary, and Jariwala, Kapil. The Indian Portrait, 1560–1860, National Portrait Gallery, London, 2010, 978-1-85514-409-5
  • Adolphe Napoléon Didron, Christian Iconography: Or, The History of Christian Art in the Middle Ages, Translated by Ellen J. Millington, H. G. Bohn, (Original from Harvard University, Digitized for Google Books) – Volume I, Part I (pp. 25–165) is concerned with the halo in its different forms, though the book is not up to date.
  • Dodwell, C. R., The Pictorial arts of the West, 800–1200, 1993, Yale UP, 0-300-06493-4
  • Rhie, Marylin and Thurman, Robert (eds.): Wisdom And Compassion: The Sacred Art of Tibet, 1991, 0-8109-2526-5
  • Gertrud Schiller, Iconography of Christian Art, Vol. I, 1971 (English trans from German), Lund Humphries, London, 0-85331-270-2

Հետագա ընթերցանություն խմբագրել

  • Ainsworth, Maryan W., "Intentional Alterations of Early Netherlandish Paintings", Metropolitan Museum Journal, Vol. 40, Essays in Memory of John M. Brealey (2005), pp. 51–65, 10, University of Chicago Press on behalf of The Metropolitan Museum of Art, – on the later addition and removal of halos

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսապսակ (կրոն)» հոդվածին։