Լուչերա (իտալ.՝ Lucera, բառացի՝ «լուսափայլ»), իտալական Ֆոջա գավառի Ապուլիա մարզի ոչ մեծ, բայց պատմական կարևոր նշանակություն ունեցող քաղաք (մունիցիպալիտետ)։ Բնակչությունը կազմում է 34,7 հազար մարդ (2009)։

Բնակավայր
Զինանշան
Lucera-Stemma.png

Façade of Lucera's Cathedral.jpg
ԵրկիրԻտալիա Իտալիա
Մակերես339,79 կմ²
ԲԾՄ219 մետր
Բնակչություն33 085 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0881
Փոստային ինդեքսներ71036
Ավտոմոբիլային կոդFG
Պաշտոնական կայքcomune.lucera.fg.it
##Լուչերա (Իտալիա)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Հարավային Իտալիայի այլ նահանգների նման Լուչերան ևս բնորոշվում է թույլ տնտեսությամբ և ոչ բարենապաստ ժողովրդագրական իրադրությամբ։ Քաղաքում գործում են տեխնիկական դպրոց և կաթոլիկ եկեղեցի։ Պահպանվել են Ֆրիդրիխ II-ի կողմից կառուցված Ֆիորենտինո ամրոցի ավերակները։ Հենց այստեղ է իր կյանքին վերջ տվել միջնադարյան ամենահզոր ղեկավարներից մեկը։

Քաղաքն առաջացել է որպես հին հունական աքսորավայր։ Մ.թ.ա. 314 թվականին մտել է ընդլայնված Հռոմեական կայսրության կազմի մեջ` Լյուցերիա Ապուլորում (Luceria Apulorum) անունով։

Քրիստոնեական ժամանակներում քաղաքի հովանավորը դարձել է լուչերյան Մարիամ Աստվածածինը, տոնակատարությունները տեղի են ունենում օգոստոսի 16-ին և նոյեմբերի 29-ին։

Մուսուլմանական ԼուչերաԽմբագրել

Միջնադարում (1240-1300 թվականներին) Լուչերան հայտնի է դարձել նորմանների գրաված Սիցիլիայի էմիրությունից այստեղ մուսուլմանների մասսայական արտաքսմամբ։ Արդյունքում, այն վերածվեց մուսուլմանական մեծ քաղաքի (Luceria Saracaenorum)՝ շուրջ 30 հազար բնակչությամբ, ովքեր ապրում էին Շարիաթի օրենքներով։ Քրիստոնյաների հետ մշտական ընդհարումները վերջին հաշվով հանգեցրին 1300 թվականից հետո մուսուլմանական համայնքի ոչնչացմանը։

Հայտնի բնակիչներԽմբագրել

  • Ֆրանչեսկո Անտոնինո Ֆասանի (1681-1742) - Կաթոլիկ սուրբ եկեղեցու վանական,

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել