Լուկաս Տոռեյրա

ուրուգվայցի ֆուտբոլիստ

Լուկաս Տոռեյրա (իսպ.՝ Lucas Torreira, փետրվարի 11, 1996(1996-02-11)[1][2], Ֆրայ Բենտոս, Ուրուգվայ), ուրուգվայացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Արսենալի և Ուրուգվայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[3]։

Լուկաս Տոռեյրա
Lucas Torreira
Տոռեյրան Արսենալի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Lucas Sebastián Torreira Di Pascua
Քաղաքացիությունը Ուրուգվայ Ուրուգվայ
Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 11, 1996(1996-02-11)[1][2] (28 տարեկան)
Ծննդավայր Ֆրայ Բենտոս, Ուրուգվայ
Հասակ 166 սմ
Քաշ 65 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Արսենալ
Համար 11
Պատանեկան կարիերա
2010-2013 Ուրուգվայ Հուլիսի 18
2013 Ուրուգվայ Մոնտեվիդեո Ուոնդերերս
2013-2014 Իտալիա Պեսկարա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2015 Իտալիա Պեսկարա 5 (0)
2015-2018 Իտալիա Սամպդորիա 71 (4)
2015-2016   Իտալիա Պեսկարա 29 (4)
2018-ներկա Անգլիա Արսենալ 43 (3)
Ազգային հավաքական
2018-ներկա Ուրուգվայ Ուրուգվայ 23 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 22-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 22-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Պեսկարա խմբագրել

2013 թվականին Տոռեյրան միացավ Պեսկարայի ակադեմիային[4]։ Պեսկարայի առաջին թիմի կազմում առաջին անգամ հայտավորվեց 2014 թվականի հոկտեմբերի 25-ին՝ Կարպիի դեմ խաղում, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի մայիսի 16-ին՝ Վարեզեի դեմ խաղում[6]։ Այս մրցաշրջանում նա անցկացրեց 5 հանդիպում՝ ներառյալ Սերիա B-ի փլեյ-օֆֆի խաղերը։

Սամպդորիա խմբագրել

2015 թվականի հուլիսի 1-ին Տոռեյրան տեղափոխվեց Սամպդորիա 1․5 միլիոն եվրոյի դիմաց[7], սակայն 2015-16 մրցաշրջանում վարձավճարով վերադարձավ Պեսկարա՝ խաղաժամանակ ստանալու համար։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց օգոստոսի 9-ին՝ Իտալիայի գավաթի Զյուդտիրոլի դեմ խաղում[8]։ Այս մրցաշրջանում նա անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 5 գոլի հեղինակ և օգնելով Պեսկարային նվաճել Սերիա A-ի ուղեգիր[9][10]։

2016 թվականի հուլիսի 1-ին Տոռեյրան վերադարձավ Սամպդորիա[11]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 14-ին՝ Իտալիայի գավաթի Բասանո Վիրտուսի դեմ խաղում[12]։ Սերիա A-ում իր առաջին հանդիպումը անցկացրեց օգոստոսի 21-ին՝ Էմպոլիի դեմ խաղում[13][14]։ 2016-17 մրցաշրջանում Տոռեյրան դարձավ Սամպդորիայի հիմնական թիմի խաղացող։ Իր առաջին գոլը խփեց 2017 թվականի հոկտեմբերի 29-ին՝ Կիևոյի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով դուբլի հեղինակ[15]։ Նոյեմբերի 19-ին նա գոլ խփեց Յուվենտուսի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[16]։ Սամպդորիայի կազմում Տոռեյրան անցկացրեց 74 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ։

Արսենալ խմբագրել

2018-19 մրցաշրջան

2018 թվականի հուլիսի 10-ին Տոռեյրան 26 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց Արսենալ[17][18]։ Նա ակումբի հետ կնքեց 5 տարվա պայմանագիր[19]՝ ստանալով 11 համարի մարզաշապիկը[20][21], որը նախկինում կրում էր Մեսութ Օզիլը[22]։ Ջեք Ուիլշերի՝ Վեստ Հեմ տեղափոխությունից[23][24] հետո Օզիլը վերցրեց 10 համարի մարզաշապիկը[25][26]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում Տոռեյրան նշեց օգոստոսի 12-ին՝ փոխարինելով Գրանիտ Ջակային Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում[27][28]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 20-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Վորսկլայի դեմ խաղում[29]։

Իր առաջին գոլը Արսենալի կազմում Տոռեյրան խփեց 2018 թվականի դեկտեմբերի 2-ին՝ Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում[30][31]։ Դեկտեմբերի 8-ին նա խփեց Հադերսֆիլդ Թաունի դեմ հանդիպման միակ գնդակը[32][33]՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին և հինգերորդ խաղում անընդմեջ ճանաչվելով Արսենալի լավագույն ֆուտբոլիստ[34]։ 2019 թվականի մարտի 2-ին Տոռեյրան հեռացվեց խաղադաշտից Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման վերջին րոպեին[35][36]։ 2019 թվականի մայիսի 29-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի եզրափակչի Չելսիի դեմ խաղում[37], սակայն Արսենալը պարտվեց 4-1 հաշվով[38][39]։ Իր առաջին մրցաշրջանում Տոռեյրան անցկացրեց 50 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[40]։

 
Տոռեյրան Ուրուգվայի հավաքականի կազմում 2018 թվականին

2019-20 մրցաշրջան

2019 թվականի օգոստոսի 24-ին Տոռեյրան գոլի հեղինակ դարձավ Լիվերպուլի դեմ խաղում, սակայն Արսենալը պարտվեց 3-1 հաշվով[41][42]։ Հոկտեմբերի 30-ին նա կրկին գոլ խփեց Անգլիայի լիգայի գավաթի Լիվերպուլի դեմ խաղում[43], իսկ հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեց 5-5 հաշվով և Արսենալը պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[44][45]։

Միջազգային կարիերա խմբագրել

Տոռեյրան առաջին անգամ Ուրուգվայի ազգային հավաքական հրավիրվեց 2018 թվականի մարտին[46]։ Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշեց մարտի 23-ին՝ Չեխիայի դեմ ընկերական խաղում[47][48]։

2018 թվականի մայիսին Տոռեյրան ընդգրկվեց Ուրուգվայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[49][50]։ Նա փոխարինման դուրս եկավ խմբային փուլի Եգիպտոսի[51][52] և Սաուդյան Արաբիայի[53][54] դեմ խաղերում, և իր առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց հունիսի 25-ին՝ Ռուսաստանի դեմ խաղում[55][56]՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[57][58]։ Տոռեյրան թիմի մեկնարկային կազմում մասնակցեց նաև փլեյ-օֆֆի Պորտուգալիայի[59] և Ֆրանսիայի[60] դեմ խաղերին, սակայն Ուրուգվայը դուրս մնաց առաջնության քառորդ եզրափակչից[61][62]։

2019 թվականի հունիսին Տոռեյրան մասնակցեց Կոպա Ամերիկային[63][64][65]՝ անցկացնելով 3 հանդիպում։ Ուրուգվայը հասավ առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվեց Պերուին[66][67]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի նոյեմբերի 22-ի դրությամբ[68]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Պեսկարա 2014–15 Սերիա B 5 0 0 0 3 0 8 0
2015–16 29 4 2 1 3 1 34 6
Ընդհանուր 34 4 2 1 0 0 6 1 42 6
Սամպդորիա 2016–17 Սերիա A 35 0 1 0 36 0
2017–18 36 4 2 0 38 4
Ընդհանուր 71 4 3 0 0 0 0 0 74 4
Արսենալ 2018–19 Պրեմիեր Լիգա 34 2 1 0 12 0 3 0 50 2
2019–20 9 1 0 0 4 0 2 1 15 2
Ընդհանուր 43 3 1 0 16 0 5 1 65 4
Կարիերայի ընդհանուր 148 11 6 1 16 0 11 2 181 14

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի նոյեմբերի 22-ի դրությամբ[68]

Ուրուգվայ
Տարի Խաղեր Գոլեր
2018 13 0
2019 10 0
Ընդհանուր 23 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Արսենալ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Uruguay - L. Torreira - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  4. Zeqiri, Daniel (2018 թ․ հունիսի 15). «Lucas Torreira Arsenal watch: Who is he, what will he bring and what sort of World Cup is he having?». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  5. «Delfino Pescara 1936 - Carpi FC 1909, Oct 25, 2014 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  6. «Varese Calcio - Delfino Pescara 1936, May 16, 2015 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  7. «DONE DEAL: Sampdoria sign Pescara midfielder Lucas Torreira - Tribal Football». Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  8. «Delfino Pescara 1936 - FC Südtirol, Aug 9, 2015 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  9. «Pescara promoted to Serie A after playoffs». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  10. AFP (2016 թ․ հունիսի 10). «Pescara seal promotion to Serie A». GulfNews. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  11. «Torreira out to earn his Samp stripes: "I'm here for the long haul" - U.C. Sampdoria». U.C. Sampdoria (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հուլիսի 11. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  12. «UC Sampdoria - Bassano Virtus 55 ST, Aug 14, 2016 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  13. «FC Empoli - UC Sampdoria, Aug 21, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  14. «Serie A TIM 2016/2017: Empoli - Sampdoria». U.C. Sampdoria (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  15. «UC Sampdoria - Chievo Verona, Oct 29, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  16. «UC Sampdoria - Juventus FC, Nov 19, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  17. «Arsenal: Lucas Torreira agrees deal & Matteo Guendouzi set for medical». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 10. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  18. sport, Guardian (2018 թ․ հուլիսի 10). «Arsenal complete £26.5m signing of Uruguay midfielder Lucas Torreira». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  19. Yousif, Layth. «Arsenal sign Uruguay World Cup star Lucas Torreira from Sampdoria». Hampstead Highgate Express (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  20. «Lucas Torreira to join Arsenal». www.arsenal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  21. «Arsenal sign Lucas Torreira from Sampdoria». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  22. «Lucas Torreira shirt number revealed after Arsenal confirm transfer». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  23. «Jack Wilshere joins West Ham on three-year deal». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 9. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  24. Fisher, Ben; Steinberg, Jacob (2018 թ․ հուլիսի 9). «Jack Wilshere joins West Ham on three-year deal after Arsenal exit». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  25. «'More than just a number': Mesut Ozil reacts to finally being given No.10 shirt». Metro (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 3. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  26. «Mesut Ozil shirt number: Arsenal star handed No.10 after Jack Wilshere exit | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  27. «Arsenal FC - Manchester City, Aug 12, 2018 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  28. Taylor, Daniel (2018 թ․ օգոստոսի 12). «Bernardo Silva sets seal on dominant Manchester City win over Arsenal». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  29. «Arsenal FC - Vorskla Poltava, Sep 20, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  30. «Arsenal FC - Tottenham Hotspur, Dec 2, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  31. Stadium, David Hytner at the Emirates (2018 թ․ դեկտեմբերի 2). «Lucas Torreira caps Arsenal's comeback in 4-2 derby win over 10-man Spurs». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  32. «Arsenal FC - Huddersfield Town, Dec 8, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  33. «Arsenal 1-0 Huddersfield Town: Lucas Torreira's late stunner sees hosts overcome Terriers» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  34. «Arsenal fans are calling Torreira their signing of the season». www.shropshirestar.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  35. «Tottenham Hotspur - Arsenal FC, Mar 2, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  36. «Tottenham Hotspur 1-1 Arsenal: Hugo Lloris saves late penalty in north London derby» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մարտի 2. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  37. «Chelsea FC - Arsenal FC, May 29, 2019 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  38. 38,0 38,1 «Chelsea beat Arsenal 4-1 to win Europa League final» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 29. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  39. Stadium, Dominic Fifield at the Olympic; Baku (2019 թ․ մայիսի 29). «Chelsea win Europa League after Eden Hazard inspires thrashing of Arsenal». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  40. «Lucas Torreira | Football Stats | Arsenal | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  41. «Liverpool FC - Arsenal FC, Aug 24, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  42. Anfield, Paul Wilson at (2019 թ․ օգոստոսի 24). «Mohamed Salah turns on the style as lethal Liverpool see off Arsenal». The Observer (բրիտանական անգլերեն). ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  43. «Liverpool FC - Arsenal FC, Oct 30, 2019 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  44. «Liverpool 5-5 (5-4) Arsenal: Shootout decides 10-goal thriller» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  45. Anfield, Andy Hunter at (2019 թ․ հոկտեմբերի 30). «Curtis Jones and Liverpool beat Arsenal on penalties after 5-5 thriller». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  46. «Torreira earns first Uruguayan call-up | Get Italian Football News». www.getfootballnewsitaly.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  47. «Uruguay - Czech Republic, Mar 23, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  48. «Torreira makes Uruguay debut in China Cup victory over Czech Republic - U.C. Sampdoria». U.C. Sampdoria (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մարտի 23. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  49. «Revealed: Every World Cup 2018 squad - Final 23-man lists | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  50. «Uruguay World Cup 2018 Squad (Confirmed)». TOTAL SPORTEK (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  51. «Egypt - Uruguay, Jun 15, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  52. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Egypt - Uruguay - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  53. «Uruguay - Saudi Arabia, Jun 20, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  54. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Uruguay - Saudi Arabia - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  55. Steinberg, Jacob (2018 թ․ հունիսի 25). «Uruguay 3-0 Russia: World Cup 2018 – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  56. «World Cup 2018: Uruguay ease to victory over Russia to win Group A». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 25. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  57. «Uruguay - Russia, Jun 25, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  58. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - News - Uruguay beat ten-man Russia to win Group A - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  59. «Uruguay keep it clean as Edinson Cavani knocks Portugal out in the round of 16». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  60. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Uruguay - Portugal - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  61. «World Cup 2018: France beat Uruguay 2-0 to reach semi-final». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 6. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  62. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Uruguay - France - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  63. «Luis Suarez included in Uruguay's final Copa America squad despite injury concerns | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  64. «Injured Suarez included in Uruguay's Copa America squad». Sport (անգլերեն). 2019 թ․ մայիսի 30. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  65. Onefootball. «Suarez included in Uruguay's final Copa America squad». Onefootball (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  66. «Uruguay - Peru, Jun 29, 2019 - Copa América 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  67. «Copa America: Peru beat Uruguay on penalties to reach semi-finals» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 29. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  68. 68,0 68,1 «Lucas Torreira». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել