Լուկաշ Տեոդորչիկ (լեհ.՝ Łukasz Teodorczyk, հունիսի 3, 1991(1991-06-03)[1][2], Żuromin, Gmina Żuromin, Żuromin County, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան[3]), լեհ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ուդինեզեի և Լեհաստանի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[4]։

Լուկաշ Տեոդորչիկ
Łukasz Teodorczyk
Տեոդորչիկը Դինամո Կիևի կազմում 2016 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Լեհաստան Լեհաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 3, 1991(1991-06-03)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Żuromin, Gmina Żuromin, Żuromin County, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան[3]
Հասակ 187 սմ
Քաշ 79 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ուդինեզե
Համար 91
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2009 ԼեհաստանՎկրա Ժուրոմին
2010-2013 Լեհաստան Պոլոնիա Վարշավա 30 (9)
2013-2014 Լեհաստան Լեխ Պոզնան 50 (24)
2014-2017 Ուկրաինա Դինամո Կիև 24 (10)
2016-2017   Բելգիա Անդերլեխտ 28 (20)
2017-2018 Բելգիա Անդերլեխտ 43 (17)
2018-ներկա Իտալիա Ուդինեզե 3 (0)
Ազգային հավաքական
2010 Լեհաստան Լեհաստան Մ20 3 (2)
2011-2012 Լեհաստան Լեհաստան Մ21 6 (2)
2013-ներկա Լեհաստան Լեհաստան 19 (4)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 3-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 3-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Վաղ կարիերա խմբագրել

Ֆուտբոլիստի կարիերան Տեոդորչիկը սկսել է Վկրա Ժուրոմինում։ 2010 թվականի հունվարին նա միացավ Պոլոնիա Վարշավային։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2010 թվականի հոկտեմբերի 26-ին՝ Լեհաստանի գավաթի Օստրովեց Սվենտոկշիսկիի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[5]։ Առաջին հանդիպումը Լեհաստանի առաջնությունում անցկացրեց հոկտեմբերի 29-ին՝ Յագելոնիայի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը առաջնությունում խփեց 2011 թվականի օգոստոսի 27-ին՝ Բելխատուվի դեմ խաղում[7]։ 2012 թվականի սեպտեմբերի 28-ին Տեոդորչիկը գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վիձևի դեմ խաղում[8]։ Հոկտեմբերի 27-ին նա 3 գոլային փոխանցում տվեց Բելխատուվի դեմ խաղում[9]։ Նոյեմբերի 4-ին լեհը դուբլ ձևակերպեց Կորոնա Կելցեի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[10]։ Պոլոնիա Վարշավայի կազմում Տեոդորչիկը անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Լեխ Պոզնան խմբագրել

2013 թվականի փետրվարի 18-ին Տեոդորչիկը միացավ Լեխ Պոզնանին[11][12]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց փետրվարի 24-ին՝ Ռուխ Խոժուվի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[13]։ Իր առաջին գոլը խփեց մայիսի 4-ին՝ Վիսլա Կրակովի դեմ խաղում[14]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց հուլիսի 18-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 2-րդ փուլի Հոնկայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ[15]։ Սեպտեմբերի 23-ին Տեոդորչիկը դուբլ ձևակերպեց Պյաստ Գլիվիցեի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[16]։ Հոկտեմբերի 19-ին նա 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լեխիա Գդանսկի դեմ խաղում[17]։ 2014 թվականի ապրիլի 5-ին լեհը հետ-տրիկ ձևակերպեց Յագելոնիայի դեմ խաղում[18]։ Լեխ Պոզնանի կազմում Տեոդորչիկը անցկացրեց 58 հանդիպում՝ դառնալով 28 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։

Դինամո Կիև խմբագրել

2014 թվականի օգոստոսի 27-ին Տեոդորչիկը 5 տարվա պայմանագիր կնքեց Դինամո Կիևի հետ[19]։ Իր դեբյուտը Ուկրաինայի առաջնությունում նշեց օգոստոսի 30-ին՝ փոխարինելով Յունես Բելհանդային Չեռնոմորեց Օդեսայի դեմ խաղում[20]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 13-ին՝ Զարյա Լուգանսկի դեմ խաղում[21]։ Սեպտեմբերի 27-ին Տեոդորչիկը խփեց Ուկրաինայի գավաթի Կարպատի Լվովի դեմ խաղի միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Դինամոյին[22]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց 2015 թվականի նոյեմբերի 24-ին՝ փոխարինման մտնելով Պորտուի դեմ խաղում[23]։ 2016 թվականի մայիսի 14-ին նա հետ-տրիկ ձևակերպեց Մետալիստ Խարկովի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով[24]։ Դինամոյի կազմում Տեոդորչիկը անցկացրեց 42 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Անդերլեխտ խմբագրել

2016 թվականի օգոստոսի 4-ին Տեոդորչիկը 1 տարվա վարձավճարով միացավ Անդերլեխտին[25]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 7-ին՝ Կորտրեյկի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ[26][27]։ Նոյեմբերի 3-ին նա դուբլ ձևակերպեց Եվրոպայի Լիգայի Մայնցի դեմ խաղում[28]։ Նոյեմբերի 20-ին Տեոդորչիկը 2 գոլ խփեց Զյուլտե Վարեգեմի դեմ խաղում, սակայն Անդերլեխտը պարտվեց 2-3 հաշվով[29]։ Դեկտեմբերի 26-ին լեհը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Շառլերուայի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[30]։ 2016-17 մրցաշրջանում նա անցկացրեց 38 հանդիպում առաջնությունում[31]՝ դառնալով Բելգիայի առաջնության լավագույն ռմբարկուն խփած 22 գոլերով[32]։ 2017 թվականի մարտի 30-ին Անդերլեխտը գնեց Տեոդորչիկի լրիվ տրանսֆերը 4․5 միլիոն եվրոյի դիմաց[33]։ 2018 թվականի փետրվարի 25-ին լեհը 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Մուսկրոն Պերյուվելզի դեմ խաղում[34]։ Մարտի 3-ին նա դուբլ ձևակերպեց Զյուլտե Վարեգեմի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[35]։ Անդերլեխտի կազմում Տեոդորչիկը անցկացրեց 93 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 45 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Ուդինեզե խմբագրել

2018 թվականի օգոստոսի 17-ին Տեոդորչիկը 7 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Ուդինեզե[36][37]։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց օգոստոսի 19-ին՝ փոխարինելով Անտոնին Բարակին Պարմայի դեմ խաղում[38]։

Միջազգային կարիերա խմբագրել

Տեոդորչիկը ներկայացրել է Լեհաստանը մինչև 20 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ Իր դեբյուտը Լեհաստանի ազգային հավաքականում նշեց 2013 թվականի փետրվարի 2-ին՝ Ռումինիայի դեմ ընկերական խաղում՝ այս խաղում դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[39]։ 2014 թվականի հունվարի 18-ին Տեոդորչիկը հեռացվեց խաղադաշտից Նորվեգիայի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 63-րդ րոպեին[40]։ 2016 թվականի նոյեմբերի 14-ին նա գոլի հեղինակ դարձավ Սլովենիայի դեմ խաղում՝ փրկելով Լեհաստանին պարտությունից[41]։

2018 թվականի հունիսի 4-ին Տեոդորչիկը ընդգրկվեց Լեհաստանի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[42][43]։ Առաջնությունում նա փոխարինման մտավ 2 խաղերում[44], իսկ Լեհաստանը դուրս մնաց խմբային փուլից[45][46]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի սեպտեմբերի 3-ի դրությամբ[47]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Պոլոնիա Վարշավա 2010–11 Էքստրակլաս 6 0 1 1 7 1
2011–12 11 4 0 0 11 4
2012–13 13 5 1 0 14 5
Ընդհանուր 30 9 2 1 0 0 0 0 32 10
Լեխ Պոզնան 2012–13 Էքստրակլաս 14 1 14 1
2013–14 32 20 2 1 4 3 38 24
2014–15 4 3 0 0 2 0 6 3
Ընդհանուր 50 24 2 1 6 3 0 0 58 28
Դինամո Կիև 2014–15 Ուկրաինայի Պրեմիեր Լիգա 13 5 5 2 6 3 24 10
2015–16 11 5 3 1 4 0 18 6
Ընդհանուր 24 10 8 3 10 3 0 0 42 16
Անդերլեխտ 2016–17 Ժյուպիլեր Լիգա 38 22 2 1 13 7 53 30
2017–18 33 15 0 0 6 0 1 0 40 15
Ընդհանուր 71 37 2 1 19 7 1 0 93 45
Ուդինեզե 2018–19 Սերիա A 3 0 0 0 3 0
Կարիերայի ընդհանուր 178 80 14 6 35 13 1 0 228 99

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի սեպտեմբերի 3-ի դրությամբ[47]

Լեհաստան
Տարի Խաղեր Գոլեր
2013 4 3
2014 3 0
2016 4 1
2017 3 0
2018 5 0
Ընդհանուր 19 4

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Փետրվարի 2, 2013 Էստադիո Սիուդադ, Մալագա, Իսպանիա   Ռումինիա
2–0
4–1
Ընկերական խաղ
2.
3–0
3. Մարտի 26, 2013 Ազգային մարզադաշտ, Վարշավա, Լեհաստան   Սան Մարինո
4–0
5–0
ԱԱ 2014 Որակավորում
4. Նոյեմբերի 14, 2016 Քաղաքային մարզադաշտ, Վրոցլավ, Լեհաստան   Սլովենիա
1–1
1–1
Ընկերական խաղ

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Լեխ Պոզնան
Դինամո Կիև
Անդերլեխտ

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. 3,0 3,1 3,2 90minut.pl (польск.) — 2003.
  4. «Poland - Ł. Teodorczyk - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  5. «KSZO Ostrowiec Swietokrzyski - Polonia Warsaw, Oct 26, 2010 - Polish Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  6. «Jagiellonia Bialystok - Polonia Warsaw, Oct 29, 2010 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  7. «Polonia Warsaw - GKS Belchatow, Aug 27, 2011 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  8. «Polonia Warsaw - Widzew Lodz, Sep 28, 2012 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  9. «GKS Belchatow - Polonia Warsaw, Oct 27, 2012 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  10. «Polonia Warsaw - Korona Kielce, Nov 4, 2012 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  11. «Łukasz Teodorczyk po trudnym dzieciństwie wyrwał się do lepszego świata». Sport.pl (լեհերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  12. Lehmann, Maciej. «Łukasz Teodorczyk z numerem 10! "Chcę pokazać, że zasługuję na te koszulkę" [ZDJĘCIA]». Gloswielkopolski.pl (լեհերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  13. «Ruch Chorzow - Lech Poznan, Feb 24, 2013 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  14. «Lech Poznan - Wisla Kraków, May 4, 2013 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  15. «FC Honka - Lech Poznan, Jul 18, 2013 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  16. «Piast Gliwice - Lech Poznan, Sep 23, 2013 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  17. «Lechia Gdansk - Lech Poznan, Oct 19, 2013 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  18. «Lech Poznan - Jagiellonia Bialystok, Apr 5, 2014 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  19. «Лукаш Теодорчик — игрок ФК «Динамо» (Киев) (+ интервью с самим новичком и Ребровым)». dynamo.kiev.ua. 2014 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  20. «Dynamo Kyiv - Chornomorets Odessa, Aug 30, 2014 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  21. «Zorya Lugansk - Dynamo Kyiv, Sep 13, 2014 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  22. «Karpaty Lviv - Dynamo Kyiv, Sep 27, 2014 - Ukrainian Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  23. «FC Porto - Dynamo Kyiv, Nov 24, 2015 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  24. «Metalist Kharkiv - Dynamo Kyiv, May 14, 2016 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  25. «Lukasz Teodorczyk moet Anderlecht-aanval versterken». sporza (հոլանդերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.(չաշխատող հղում)
  26. «RSC Anderlecht - KV Kortrijk, Aug 7, 2016 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  27. «Goal and assist for Teodorczyk in the first game for Anderlecht». www.fcdynamo.kiev.ua. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  28. «RSC Anderlecht - 1.FSV Mainz 05, Nov 3, 2016 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  29. «SV Zulte Waregem - RSC Anderlecht, Nov 20, 2016 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  30. «RSC Charleroi - RSC Anderlecht, Dec 26, 2016 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  31. «Lukasz Teodorczyk | Football Stats | Udinese | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  32. 32,0 32,1 topscorersfootball.com. «Top scorers Jupiler League, Belgium 2016/2017». topscorersfootball.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  33. «Anderlecht licht optie op Teodorczyk, die tekent tot 2020». www.hln.be (ֆլամանդերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  34. «RSC Anderlecht - Royal Excel Mouscron , Feb 25, 2018 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  35. «SV Zulte Waregem - RSC Anderlecht, Mar 3, 2018 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  36. «Udinese sign Teodorczyk | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  37. «Lukasz Teodorczyk è un nuovo bianconero! < Club < News < Udinese». www.udinese.it (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  38. «Parma Calcio 1913 - Udinese Calcio, Aug 19, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  39. «Poland - Romania, Feb 2, 2013 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  40. «Poland - Norway, Jan 18, 2014 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  41. «Poland - Slovenia, Nov 14, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  42. «World Cup 2018: Kamil Glik picked in Poland squad, then gets injured». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 4. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  43. «Poland at the 2018 World Cup: Scores, schedule, complete squad, TV and live stream, players to watch». CBSSports.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  44. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Lukasz TEODORCZYK - Lukasz Teodorczyk - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  45. Wilson, Jonathan (2018 թ․ հունիսի 24). «Colombia's triple hammer blow dumps Poland out of World Cup». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  46. White, Jim; Johnson, Jamie (2018 թ․ հունիսի 24). «Poland limp out of World Cup at the hands of Colombia as Robert Lewandowski fails to light up Russia». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  47. 47,0 47,1 «Łukasz Teodorczyk». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  48. «Anderlecht win 34th Belgian league title». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  49. «Henry Onyekuru wins Belgian Super Cup with Anderlecht | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկաշ Տեոդորչիկ» հոդվածին։