Լուի Մո (նորվ.՝ Louis Maria Niels Peder Halling Moe, ապրիլի 20, 1857(1857-04-20)[1][2][3][…], Արդենալ, Էուսթ Ագդեր, Նորվեգիա - հոկտեմբերի 23, 1945(1945-10-23)[1][2][3][…], Կոպենհագեն, Դանիա), նորվեգացի նկարիչ, պատկերազարդող, փորագրիչ, վիմագրող և գրող, ով ապրել է Դանիայում։

Լուի Մո
Ծնվել էապրիլի 20, 1857(1857-04-20)[1][2][3][…]
ԾննդավայրԱրդենալ, Էուսթ Ագդեր, Նորվեգիա
Վախճանվել էհոկտեմբերի 23, 1945(1945-10-23)[1][2][3][…] (88 տարեկան)
Մահվան վայրԿոպենհագեն, Դանիա
Քաղաքացիություն Նորվեգիա և  Դանիա
ԿրթությունԴանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Մասնագիտություննկարազարդող, նկարիչ և գրող
ՈւսուցիչJulius Middelthun?[4], Frederik Vermehren?[4], Jørgen Roed?[4], Լաուրից Տուկսեն[4], Կառլ Լոխեր[4] և Alfred Jacobsen?[4]
 Louis Moe Վիքիպահեստում

Լուի Մոն հայտնի է իր բազմաթիվ դասական ստեղծագործությունների գրքերի, հեքիաթների, մանկական գրքերի, դիցաբանական գրքերի, մանկական և ամենօրյա ամսագրերի պատկերազարդմամբ։ Նկարչի աշխատանքները ցուցադրվում են Նորվեգիայի ազգային պատկերասրահում, Դանիայի արվեստի թանգարանում և Կոպենհագենի դիզայնի թանգարանում։

Կենսագրություն խմբագրել

Լուի Մոն ծնվել է Նորվեգիայի Արենդալե քաղաքում, ատամնաբույժ Հալվոր Գեորգ Թեոդորա Մոյի (Halvor Georg Theodor Moe) և քահանայի դուստր Հանսին Կոնստանտ Հալլինգի (Hansine Constance Halling) ընտանիքում։ Նրա պապը՝ Հանսին հայրը, եղել է քահանա և Հոնոեատուս Հալլինգի աշխատանքային շարժման առաջնորդը[5]։

Կարիերա խմբագրել

Մոն նկարել է սովորել քանդակագործ Յուլիուսա Միդելտունայի (Julius Middelthun) մոտ Օսլոյում, ապա Կոպենհագենի գեղեցիկ արվեստների դանիական թագավորական ակադեմիայում։ 1822-1883-ական թվականներին նա դասավանդել է նկարչություն Lauritsalan Tuxens դպրոցում։ 1897 թվականին Լուի Մոն ամուսնացել է Ինգեր Մելլերի հետ[6]։

Վերջ ի վերջո նա ամուսնանում է և տեղափոխվում է Դանիա, իսկ 1919 թվականին ստանում է դանիացու քաղաքացիություն։ Նա իր ժամանակների ամենահայտնի գիրք զարդարողներից էր։ Պատկերազարդողը զարդարում էր դասական ստեղծագործություններ, հեքիաթներ և մանկական գրքեր։ Հայտնի են նրա էրոտիկ բնույթի աշխատանքները, որոնցում պատկերված են մերկ կանայք, որոնք ունեն հրեշների, օձերի, սիրամարգերի և այլ կենդանիների տեսք.[5][7]:

Նրա նկարներից են Portrettgruppe (խմբակային նկար, 1887), Jætteætt (1888), Bondepige fra Norges Vestkyst (1891) և Drageoffer (1894)[6]:

1897 թվականից նա պարբերաբար տարին մի քանի ամիս անցկացնում էր ֆերմայում՝ Յուվլանդսետերում, որը գտնվում է Նորվեգիայի Քվիտեսեյդա քաղաքի Վրոդալ գյուղի իր ամառային։ Տելեմարկ պրովինցիայի այս վայրերն ու շրջանները Մոյի ստեղծագործությունների համար եղել են կարևոր ոգեշնչման աղբյուր։ 1904 թվականին հրապարակել է Langt, langt borte i Skoge! (հեռու, հեռու անտառում) գիրքը։ Նորվեգացի պատկերազարդող Solveig Muren Sanden-ը Vrådal-ից առաջին կին նորվեգացի կոմիքսների պատկերազդողն էր, ով սովորել էր Լոու Մոյի մոտ։

1931 թվականին Լուի Մոն արժանացել է Դանեբրոգի շքանշանի[6]։

Նկարիչը մահացելլ է 1945 թվականին Կոպենհագենում[5]։

Աշխատանքների ճակատագիր խմբագրել

Նկարչի աշխատանքները ցուցադրվում են Օսլոյի ազգային պատկերասրահում, Դանիայի արվեստի թանգարանում, Կոպենհագենի դիզայնի թանգարանում, Բերգենի Rasmus Meyers Samlinger-ում[6] և Տրումսեի Լուի Մո պատկերասրահում[5]։ Լուի Մոյի գրաֆիկայի ամենամեծ հավաքածուն գտնվում է Դանիայի Վայլեի թանգարանում։ Այդ հավաքածուն թանգարանին է փոխանցել Կոպենհագենի թագավորական գրադարանը, որտեղ այն երկար տարիների ընթացքում հավաքվել էր այն օրինակներից, որ պարտադիր կերպով գրադարանին էին փոխանցում Կոպենհագենի տպագրական արվեստանոցներն իրենց հրատարակած յուրաքանչյուր գրքից։

Յուր գրքերի նկարազարդումներ խմբագրել

  • Billedbøger, 10 bd., København 1898–1905 (og senere utg.);
  • Langt, langt bort i Skoge! Stemninger og Vilddyrhistorier, Kristiania 1904 (faksimileutg. 1999);
  • Min egen billedbog, København 1919;
  • Ragnarok, en billeddigtning, København 1929;
  • Valkyrien. Romantisk billeddigtning, København 1931;

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Kunstindeks Danmark (դան.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 KulturNav — 2015.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://www.kulturarv.dk/kid/VisWeilbach.do?kunstnerId=5877&wsektion=uddannelse
  5. 5,0 5,1 5,2 5,3 Ljøgodt, Knut. «Louis Moe». In Knut Helle (ed.). Norsk biografisk leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. 6,0 6,1 6,2 6,3 Hagemann, Sonja. «Louis Moe». Norsk Kunstnerleksikon (Norwegian). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Godal, Anne Marit (ed.). «Louis Moe». Store norske leksikon (Norwegian). Oslo: Norsk nettleksikon. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Գրականություն խմբագրել

  • Moe, B; Flor, K (1949). Louis Moe og hans kunst. Copenhagen.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • L. Moe: Min egen billedbog, København 1919;
  • Fortegnelse over Louis Moe's grafiske arbejder, København 1924;
  • B. Moe og K. Flor: Louis Moe og hans kunst, København 1949;
  • S. Schultz.: biografi i Weilbachs kunstnerleksikon, bd. 2, København 1949;
  • S. Hagemann: biografi i NKL, bd. 2, 1983;
  • J. O. Hansen: “Hvad mænd drømmer om!”, utstillingskatalog Vejle Kunstmuseum, Vejle 1985;
  • H. E. Nørregård-Nielsen: biografi i Weilbach. Dansk kunstnerleksikon, bd. 5, København 1995;
  • A. Høvik: “Kunstneren Louis Moe 1857–1945. Hans tilhørighet til 'gamle Arendal'. Hans kunst”, i Sånn var det. Arendal historielag årbok 3, 1997;
  • G. Mandt: “Eventyrteiknaren Louis Moe (1857–1945), gløymd, men hugsa i Vrådal”, i Årbok for Telemark 1997, s. 33–42.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Մո» հոդվածին։