Լուի Թոմաս Ջորդան (անգլ.՝ Louis Thomas Jordan, հուլիսի 8, 1908(1908-07-08)[1][2][3][…], Արկանզաս, ԱՄՆ - փետրվարի 4, 1975(1975-02-04)[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ջազային և էստրադային երաժիշտ, բիգ- բենդի ղեկավար, երգիչ, սաքսոֆոնահար։

Լուի Թոմաս Ջորդան
Louis Jordan, New York, N.Y., ca. July 1946 (William P. Gottlieb 04721).jpg
Ծնվել էհուլիսի 8, 1908(1908-07-08)[1][2][3][…]
Արկանզաս, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Մահացել էփետրվարի 4, 1975(1975-02-04)[1][2][3][…] (66 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Ժանրերջազ և բլյուզ
Մասնագիտություներգիչ, դերասան, սաքսոֆոնահար և ջազ երաժիշտ
Գործիքներսաքսոֆոն և վոկալ
ԼեյբլԴեկա Ռեկորդս, Մերկուրի Ռեքորդս և Aladdin?
ԱնդամակցությունԼուի Ջորդանը և Տիմպանի Ֆայվը
Պարգևներ
Գրեմի կյանքի նվաճումների համար
Կայքrockhall.com/inductees/louis-jordan
Commons-logo.svg Louis Jordan Վիքիպահեստում

1940-ական թվականներին հայտնի է դարձել որպես «Ջուքսբոքսի արքա»։ «Billboard» ամսագրի գնահատմամբ ընդգրկվել է իր ժամանակի հինգ ամենահաջողակ աֆրոամերիկացի կատարողների ցանկում։ «Rolling Stone» ամսագիրը Ջորդանին ներկայացրել է ռոքնռոլի դարաշրջանի մեծագույն արտիստների իր կազմած ցուցակում[4]։

ՊատմությունԽմբագրել

 
Ջորդանը(չաշխատող հղում) Նյու Յորքում, 1946 թվականի հուլիսին

Ջորդանը սկսել է իր գործունեությունը 1930-ական թվականներին՝ որպես բիգ-բենդի ղեկավար, որը սվինգ էր նվագում։ Իր բիգ-բենդի ճանաչվածությունը զիջել է միայն Դյուք Էլլինգտոնի և Քաունթ Բեյսի նվագախմբերին։ 1940-ական թվականներին մշակել է ավելի շատ կամերային, դինամիկ, պարային միախառնված սվինգ, բլյուզ, բուգի-վուգի, այսպես կոչված «ջամփ-բլյուզ» գործեր։ Այդ ժամանակների իր ձայնագրությունները, ինչպիսիք են «Is You ls or ls You Ain՚t My Baby» (1944) и «Caldonia» (1945), կատարվել են ոչ մեծ՝ հինգից վեց երաժիշտներից կազմված խմբերով։

Ջամփ-բլյուզային գործերում Ջորդանն անդրադարձել է ժամանակակից քաղաքային կյանքի թեմաներին, իր երգերի խոսքերը լի են հումորով և հիմնավորված են, վոկալն էլ առանձնանում է յուրօրինակ մատուցմամբ (առանձին բառերի ճիչ, որոշակի վանկերի «կրճատում» և այլն)։ Երաժշտական առումով շեշտը դրվել է ռիթմիկ հատվածների վրա ( դաշնամուր, հարվածային գործիքներ, էլեկտրակիթառ, էլեկտրական երգեհոն)։ Այս բոլոր նորարարություններով Ջորդանը դարձել է ռոքնռոլի կարևորագույն հիմնադիրը։

ՄեջբերումներԽմբագրել

Երբ Ջեյմս Բրաունին հարցրել են, թե ինչպիսի ազդեցություն է ունեցել Ջորդանը իր վրա, նա պատասխանել է.

  Բոլոր առումներով։ Նա կարող էր երգել, նա կարող էր պարել, նա կարող էր նվագել, նա կարող էր բեմի վրա ելույթ ունենալ։ Այդ ամենը նա կարող էր։  


ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. «Журнал «Роллинг Стоун»»։ Արխիվացված է օրիգինալից 2010-02-17-ին։ Վերցված է 2020-08-05 

ԳրականությունԽմբագրել

  • Koch, Stephen. Louis Jordan : Son of Arkansas, Father of R&B. — Charleston, SC : The History Press, 2014. — 158 p. — ISBN 978-1-62619-435-9. — ISBN 978.1.62584.968.7.

Արտաքին հղումներԽմբագրել