Լուիս Կառլոս Տեխադա Հանսել (Luis Carlos Tejada Hansell, մարտի 28, 1982(1982-03-28)[2][3][4], Պանամա, Պանամա - հունվարի 28, 2024(2024-01-28)[5], Omar Torrijos, Պանամա նահանգ, Պանամա[6]), պանամացի ֆուտբոլիստ, «Սպորտ Բոյս» ակումբի և Պանամայի ազգային հավաքականի հարձակվող։

Լուիս Տեխադա
իսպ.՝ Luis Tejada
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Պանամա
Մականուն Matador[1]
Ծննդյան ամսաթիվ մարտի 28, 1982(1982-03-28)[2][3][4]
Ծննդավայր Պանամա, Պանամա
Մահվան ամսաթիվ հունվարի 28, 2024(2024-01-28)[5] (41 տարեկան)
Մահվան վայր Omar Torrijos, Պանամա նահանգ, Պանամա[6]
Հասակ 184 սանտիմետր
Դիրք հարձակող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Պերու Սպորտ բոյս
Համար 9
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001 Պանամա Տաուրո 26 (9)
2002 Պանամա Պլասա Ամադոր 27 (14)
2003 Կոլումբիա Դեպորտես Տոլիմա 2 (0)
2004 Կոլումբիա Էնվիկադո 22 (8)
2005 ԱՄԷ Ալ-Այն 15 (4)
2005-2006 Պանամա Պլասա Ամադոր 30 (19)
2006 Կոլումբիա Օնսե Կալդաս 3 (0)
2007 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռեալ Սոլթ-Լեյք 1 (0)
2007 Պանամա Տաուրո 4 (4)
2007-2008 Կոլումբիա Ամերիկա Կալի 30 (16)
2008-2009 Կոլումբիա Միլոնարիոս 25 (1)
2009 Պանամա Տաուրո 30 (4)
2010-2012 Պերու Խուան Աուրիչ 65 (33)
2012-2013 Մեքսիկա Տոլուկա 30 (7)
2013 Մեքսիկա Վերակրուս 12 (2)
2014 Պերու Ունիվերսիդադ Սեսար Վալիեխո 26 (11)
2015-2016 Պերու Խուան Աուրիչ 58 (39)
2017 Պերու Ունիվերսիտարիո 37 (18)
2018 Պերու Սպորտ Բոյս 11 (7)
Ազգային հավաքական
2001—2018 Պանամա Պանամա 107 (43)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

 
Տեխադան Պանամայի ազգային հավաքականի կազմում

Տեխադան «Տաուրո» ակումբի ֆուտբոլային ակադեմիայի սան է։ 2001 թվականին նա կատարել է իր նորամուտը ակումբի կազմում և միանգամից դարձել է թիմի հիմնական կազմի հարձակվող։ Հաջորդ մրցաշրջանում Տեխադան տեղափոխվել է «Պլասա Ամադոր» ակումբ, որի կազմում անցկացրած 27 խաղերի ընթացքում խփել է 14 գոլ։ 2003 թվականին տեղափոխվել է Կոլումբիա, որտեղ պայմանագիր է կնքել «Դեպորտես Տոլիմա» ակումբի հետ, սակայն չի կարողացել ամրապնդել իր տեղը թիմի կազմում։ Հաջորդ մրցաշրջանում նա հանդես է եկել «Էնվիգադո» ակումբի կազմում, որի կազմում պարբերաբար գոլ է խփել։

2005 թվականի ամռանը ԿՈՆԿԱԿԱՖի ոսկե գավաթի խաղարկության ժամանակ լավ հանդես գալու շնորհիվ Տեխադան եռամյա պայմանագիր է կնքել Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ Այն» ակումբի հետ։ Սակայն նոր ակումբի կազմում նա չի ցուցաբերել այն արդյունավետությունը, ինչի պատճառով ԱՖԿ Չեմպիոնների լիգայի ավարտից հետո վերադարձել է հայրենիք։

Պանամայում նա պայմանագիր է կնքել իր նախկին ակումբի՝ «Պլասա Ամադորի» հետ։ Չնայած այդ ակումբում Տեխադանն պարբերաբար գոլեր է խփել, երկրպագուները նրան կոչել են «հաստլիկ» մականունով, որովհետև չի կարողացել հասնել արդյունավետ որակների։ 2006 թվականի ամռանը նա վերադարձել է Կոլումբիա, որտեղ պայմանագիր է կնքել «Օնսե Կալդաս» ակումբի հետ։ Նոր թիմում անցկացրած երեք հանդիպումից հետո նա հեռացվել է թիմից կարգապահական խնդիրների պատճառով։

2006 թվականի դեկտեմբերի 12-ին Տեխադան պայմանագիր է կնքել ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբի հետ։ 2007 թվականին MLS-ում Լուիսը հինգ խաղում խաղադաշտում անցկացրել է ընդամենը մի քանի րոպե, ինչից հետո գլխավոր մարզիչ Ջեյսոն Քրայսը հայտարարել է, որ այլևս նրա կարիքը չունի[7]։ Տեխադան վերադարձել է հայրենիք՝ «Տաուրո» ակումբ։ Ակումբում նա անցկացրել է քիչ ժամանակ և շուտով պայմանագիր է կնքել Կալիի «Ամերիկա» ակումբի հետ, սակայն «Տաուրո» ակումբի կազմում Լուիսը հասցրել է 4 խաղերում խփել 4 գոլ։ Նոր ակումբի կազմում Տեխադան առաջին մրցաշրջանում ընդամենը երեք գոլ է խփել, բայց հաջորդ մրցաշրջանում դարձել է թիմի հիմնական խաղացող և 12 գոլով դարձել նրա լավագույն ռմբարկու։ «Ամերիկա» ակումբի հետ Լուիսը հասել է առաջնության եզրափակիչ, որտեղ նրա ակումբը զիջել է «Բոյակա Չիկոյին»։  Առաջնության ավարտից հետո շատ ակումբներ հետաքրքրություն են ցուցաբերել հարձակվողի նկատմամբ, որոնց թվում էր նաև արգենտինական «Ռիվեր Փլեյթը>»[8]։ 2008 թվականի ձմռանը Տեխադան տեղափոխվել է «Միլոնարիոս» ակումբի կազմ։ 2009 թվականի փետրվարի 8-ին «Խունիոր» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[9]։ Մարտի 22-ին «Սանտա Ֆե» ակումբի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում[10]։

«Միլոնարիոսի» կազմում իր անհաջող ելույթներից հետո Տեխադան տեղափոխվել է պերուական «Խուան Աուրիչ» ակումբի կազմի։ 2010 թվականի փետրվարի 15-ին «Մելգարի» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Պերուի առաջնությունում[11]։ Ապրիլի 4-ին «Ունիվերսիդադ Սեսար Վալիեխո» ակումբի դեմ խաղում Տեխադան խփել է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում[12]։ 2011 թվականին Տեխադան հաղթել է Պերուի առաջնությունում և դարձել նրա լավագույն ռմբարկուն։

2012 թվականի ամռանը Տեխադան տեղափոխվել է մեքսիկական «Տոլուկա» ակումբ։ Սեպտեմբերի 24-ին «Ատլանտե» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Մեքսիկայի Պրիմերայում։ Այս խաղում նա խփել է իր առաջին գոլը և օգնել թիմին հաղթել։

2013 թվականի մարտի 7-ին Լիբերտադորեսի գավաթի խաղարկության՝ «Բարսելոնա Գուայակիլ» ակումբի դեմ խաղում Տեխադան խփել է գոլ, որով օգնել է իր թիմին խաղն ավարտել ոչ-ոքի[13]։.

Մահ խմբագրել

Տեխադան մահացել է 2024 թվականի հունվարի 28-ին՝ ընկերական խաղի ժամանակ տեղի ունեցած սրտի կանգից[14]։

Միջազգային կարիերա խմբագրել

Պանամայի ազգային հավաքականի կազմում Տեխադան իր նորամուտը կատարել է 2001 թվականին։ 2003 թվականի փետրվարի 27-ին Կուբայի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում նա խփել է իր առաջին գոլը հօգուտ ազգային հավաքականի։

2005 թվականին Տեխադան ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու ԿՈՆԿԱԿԱՖի ոսկե գավաթի խաղարկությանը։ Մասնակցել է մրցաշարի բոլոր խաղերին և խփել երկու գոլ՝ աչքի ընկնելով Տրինիդադ և Տոբագոյի ու Կոլումբիայի ազգային հավաքականների դեմ խաղերում։ Մրցաշարի արդյունքում Լուիսը ճանաչվել է նրա ամենաարժեքաոր ֆուտբոլիստը։ 2009 թվականին նորից մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖի ոսկե գավաթի խաղարկությանը։ Նա մասնակցել է մրցաշրջանի բոլոր խաղերին և երկու անգամ աչքի է ընկել Նիկարագուայի ազգային հավաքականի դեմ խաղում, իսկ 1/4 եզրափակչի՝ ԱՄՆ-ի ազգային հավաքականի դեմ խաղում հեռացվել է խաղադաշտից։

2011 թվականին Տեխադան երրորդ անգամ է մասնակցել ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը։ Նա օգնել է իր թիմին գրավել առաջին տեղը խմբում՝ հեղինակելով երկու գոլ Կանադայի և Գվադելուպայի ազգային հավաքականների դեմ խաղերում։ 1/4 եզրափակչի՝ Հոնդուրասի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում Տեխադայի խփած գոլի շնորհիվ խաղի արդյունքը որոշվել է տասնմեկ մետրանոց հարվածաշարով, և նրանք հաղթել են։

2015 թվականին Տեխադան դարձել է ԿՈՆԿԱԿԱՖի ոսկե գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Հայիտյի[15], Հոնդուրասի[16], Տրինիդադ և Տոբագո[17], Մեքսիկայի[18] և ԱՄՆ[19] ազգային հավաքականների դեմ խաղերին։ Տրինիդադ և Տոբագոյի հավաքականի դեմ խաղում նա գոլ է խփել։

2016 թվականին Տեխեդան հայտագրվել է իր հավաքականի կազմում՝ մասնակցելու Ամերիկայի գավաթի խաղարկությանը, որն անցկացվել է ԱՄՆ-ում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Չիլիի[20], Բոլիվիայի[21] և Արգենտինայի[22] ազգային հավաքականների դեմ խաղերին։

2018 թվականին Տեխադան ընգրկվել է Պանամայի հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը, որը անցկացվել է Ռուսաստանում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Բեգիայի[23] և Թունիսի[24] ազգային հավաքականների դեմ խաղերին։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային

  «Խուան Աուրիչ»

  •   Պերուի ֆուտբոլի առաջնություն – 2011

Միջազգային

  Պանամա

Անհատական

  • Պանամայի առաջնության լավագույն ռմբարկու – Ապերտուրա 2006
  • Պերուի առաջնության լավագույն ռմբարկու (15 գոլ) – 2011

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.marca.com/futbol/futbol-internacional/2024/01/28/65b6ba48268e3e51298b45ab.html
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. 4,0 4,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  5. 5,0 5,1 5,2 El fútbol anda de luto: Luis Tejada falleció este domingo en Panamá
  6. 6,0 6,1 6,2 https://as.com/futbol/internacional/tragedia-en-panama-muere-el-exinternacional-luis-carlos-tejada-n/
  7. Luis Tejada stats(չաշխատող հղում) — ESPN Soccernet
  8. ««Matador» Tejada posible refuerzo del River Plate». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  9. Хуниор VS. Мильонариос 2:1
  10. Мильонариос VS. Санта-Фе 1:1
  11. Մելգար VS. Խուան Աուրիչ 1:1
  12. Խուան Աուրիչ VS. Ունիվերսիդադ Սեսար Վալիեխո 2:3
  13. Տոլուկա VS. Բարսելոնա Գուայակիլ 1:1
  14. «Adiós, goleador: Luis Tejada falleció de un paro cardíaco en partido de exhibición».
  15. «Պանամա VS. Հայիթի 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 8.
  16. «Հոնդուրաս VS. Պանամա 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 11.
  17. «Տրինիդադ և Տոբագո VS. Պանամա 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 19.
  18. «Պանամա VS. Մեքսիկա 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 23.
  19. «Պանամա VS. ԱՄՆ 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 14.
  20. «Չիլի VS. Պանամա 4:2» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 15.
  21. «Պանամա VS. Բոլիվիա 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 7.
  22. «Արգենտինա VS. Պանամա 5:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 11.
  23. «Բելգիա VS. Պանամա 3:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 18.
  24. «Պանամա VS. Թունիս 1:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 28.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիս Տեխադա» հոդվածին։