Լուիս Վելես դե Գեւարա
իսպանացի գրող
Լուիս Վելես դե Գևարա (իսպ.՝ Luis Vélez de Guevara, օգոստոսի 1, 1579, Էսիխա - նոյեմբերի 10, 1644[1][2][3][…], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի դրամատուրգ և վիպասան։ Նա դրամատուրգ Խուան Վելես դե Գևարայի հայրն է։ Նրա նախնիները քրիստոնյա հրեաներ են եղել։ Սովորել է Օսունայի համալսարանում։ Այնուհետև ծառայել է Սևիլյայի կարդինալ Ռոդրիգո դե Կաստրոյի մոտ։ Հավանաբար Լուիսը եղել է զինվոր՝ կռվելով Իտալիայում և Ալժիրում։ Գրել է ավելի քան 400 պիես, որոնցից միայն 80-ն են հասել մինչ մեր օրերը։ Ամենահայտնի ստեղծագործությունը «Կաղ սատանան» է։ Եղել է Լոպե դե Վեգայի հետևորդներից մեկը։
Լուիս Վելես դե Գեւարա | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 1, 1579 |
Ծննդավայր | Էսիխա |
Վախճանվել է | նոյեմբերի 10, 1644[1][2][3][…] (65 տարեկան) |
Վախճանի վայր | Մադրիդ, Իսպանիա |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, դրամատուրգ և զինվոր |
Լեզու | իսպաներեն[4] |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Կրթություն | Colegio Mayor de la Concepción de Nuestra Señora? |
Ժանրեր | վեպ և Դրամատուրգիա |
Զավակներ | Juan Vélez de Guevara? |
Luis Vélez de Guevara Վիքիպահեստում |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia Catalana, 1968.
- ↑ Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.