Լուիս Ների (իսպ.՝ Luis Nery; դեկտեմբերի 12, 1994(1994-12-12), Տիխուանա, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի բռնցքամարտիկ։ Թեթևագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն (WBC, 2017—2018; The Ring, 2017)։

Լուիս Ների
Ծնվել էդեկտեմբերի 12, 1994(1994-12-12) (29 տարեկան)
ԾննդավայրՏիխուանա, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունբռնցքամարտիկ

Կարիերան պրոֆեսիոնալ բռնցքամարտում խմբագրել

Պրոֆեսիոնալ ռինգում նրա առաջնաելույթը եղել է 2012 թվականին մայիսի 5-ին և իր հաղթանակը ապահովել է հենց առաջին ռաունդում[1]։

2015 թվականի փետրվարի 28-ին հաղթել է առաջին թեթևագույն քաշային կարգի աշխախարհի չեմպիոնի նախկին թեկնածու Ջետեր Օլիվուին[2]։

2015 թվականի սեպտեմբերի 26-ին 2-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել թեթևագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ ֆիլիպինցի բռնցքամարտիկ Ջոն Մարկ Ապոլինարոյին[3]։

2016 թվականին հաղթել է 2-րդ թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն մեքսիկացի Դևիդ Սանչեսին[4][5]։

2016 թվականի հոկտեմբերի 22-ին 2-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել երկու քաշային կարգերի ներկայացուցիչ ֆիլիպինցի Ռիչի Մեպրանումային[6][7][8]։

2017 թվականի մարտի 11-ին հաղթել է կոլումբացի բռնցքամարտիկ Խեսուս Մարտինեսին և դարձել է թեթևագույն քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոնի պարտադիր հավակնորդ[9][10][11]։

Չեմպիոնական մարտ Սինսուկե Յամանակի դեմ խմբագրել

2017 թվականի հունիսին հայտարարվել է, որ օգոստոսի 15-ին մարտ է կայանալու Լուիս Ներիի և թեթևագույն քաշային կարգում WBC և The Ring վարկածներով աշխարհի չեմպիոն ճապոնացի բռնցքամարտիկ Սինսուկե Յամանակի միջև[12][13]։ Ներին իր հակառակորդին նոկաուտի է ենթարկել 4-րդ ռաունդում և դարձել է աշխարհի նոր չեմպիոն[14][15][16][17]։ Օգոստոսի 23-ին հայտնի է դարձել, որ Ներին Յամանակի դեմ մարտից առաջ դոպինգ է օգտագործել։ Նրա օրգանիզմում հայտնաբերվել է զիլպպատերոլ[18][19]։ Սեպտեմբերի 26-ին The Ring-ը զրկել է Ներիին չեմպիոնի տիտղոսից, և այդ տիտղոսը կրկին վերադարձրել է Յամանակին[20]։ Հոկտեմբերին WBC որոշել է, որ Ներին մնալու է որպես չեմպիոն։ Կազմակերպության կարծիքով զիլպատերոլը նրա օրգանիզմում հայտնվել է ուտելիքի հետ։ Այդ պատճառով ռևանշ է հայտարարվել Յամանակի և Ներիի միջև[21][22]։

2017 թվականի նոյեմբերի 4-ին 6-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել 2-րդ թեթևագույն քաշային կարգի բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ, ֆիլիպինցի Արթուր Վիլյանուևուին[23]։

Երկրորդ մարտ Սինսուկե Յամանակի դեմ խմբագրել

Սինսուկե Յամանակի դեմ ռևանշը հայտարարվել է 2018 թվականի մարտի 1-ին[24]։ Փետրվարի 28-ին տեղի է ունեցել բռնցքամարտիկների պաշտոնական կշռումը։ Ներին չի կարողացել համապատասխանել իսկական չափանիշներին (118 ֆունտ)։ Սկզբում ցույց է տվել 123 ֆունտ։ Երկու ժամ անց կշռվելուց հետո նա եղել է 121 ֆունտ։ Արդյունքում նա կարողացել է մասնակցել մարտին և 2-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Յամանակին[25]։

2019 թվականի հուլիսի 20-ին 9-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել թեթևագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն Խուան Կառլոս Պայանոին[26][27]։

Մարտերի արդյունքներ խմբագրել

Մարտ
Ամսաթիվ
Հակառակորդ
Մարտի վայր
Արդյունք
Ծանոթագրություն
30 հուլիսի 20 2019 թվական   Խուան Կառլոս Պայանո (21-2-0)   MGM Grand Garden Arena, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ KO9 (12)
29 մարտի 16 2019 թվական   Մակջո Արոյո (18-2-0)   Էյ տի էնդ տի Ստեդիում, Արլինգտոն, Տեխաս, ԱՄՆ RTD4 (10) Արոյոն 4 անգամ նոկդաունի է ենթարկվել։
28 դեկտեմբերի 1 2018 թվական   Ռենսոն Ռոբլես (13-5-0)   Arena Pavillón del Norte, Սալտիլնո, Կոաուիլա, Մեքսիկա TKO7 (10)
27 հոկտեմբերի 6 2018 թվական   Ջեյմսոն Կանոյ (27-8-2)   Gasmart Stadium, Տիխուանա, Մեքսիկա TKO3 (12)
26 մարտի 1 2018 թվական   Սինսուկե Յամանակ (27-1-2)   Ռյոգոկու Կոկուգիկան, Տոկիո, Ճապոնիա TKO2 (12) WBC վարկածով թեթևագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն)։
25 նոյեմբերի 4 2017 թվական   Արթուր Վիլյանուևա (31-2-0)   Estadio Gasmart, Տիխուանա, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկա TKO6 (10) Ներին նոկդաունի է ենթարկվել 4-րդ ռաունդում։
24 օգոստոսի 15 2017 թվական   Սինսուկե Յամանակ (27-0-2)   Shimazu Arena, Կիոտո, Կիոտո, Ճապոնիա TKO4 (12) Պայքարել է WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։
23 մարտի 11 2017 թվական   Խեսուս Մարտինես (23-1-0)   Arena Ciudad de Mexico, Մեխիկո, Մեքսիկա RTD4 (12)
22 դեկտեմբերի 17 2016 թվական   Ռայմոնդ Տաբուգոն (18-6-1)   El Foro Chiapas, Տուստլա Գուտերես, Չյապաս, Մեքսիկա TKO4 (10) Ներին Նոկդաունի է ենթարկվել առաջին ռաունդում։
21 հոկտեմբերի 22 2016 թվական   Ռիչի Մեպրանում (31-5-1)   Auditorio Municipal Fausto Gutiérrez Moreno, Տիխուանա, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկա TKO2 (10)
20 հուլիսի 30 2016 թվական   Դևիդ Սանչես (29-3-2)   Auditorio Fausto Gutierrez Moreno, Տիխուանա, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկա RTD4 (10) Պաշտպանել է թեթևագույն WBC վարկածով չեմպիոնի տիտղոսը (առաջին պաշտպանություն)։
19 ապրիլի 16 2016 թվական   Մարտին Կասիլյաս (15-6-1)   Gimnasio Olímpico Juan de la Barrera, Մեխիկո, Մեքսիկա UD10 (10) Պայքարել է թեթևագույն WBC վարկածով չեմպիոնի տիտղոսի համար։ Կասիլյասը նոկդաունի է ենթարկվել առաջին և չորրորդ ռաունդում։ Արդյունք՝ 100-88, 99-89, 98-90։
18 հունվարի 30 2016 թվական   Ումբերտո Մորալես (14-13-4)   Centro De Convenciones, Ռոսարիտո, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկա TKO5 (10)
17 սեպտեմբերի 26 2015 թվական   Ջոն Մարկ Ապոլինարո (17-5-3)   Centro Convenciones, Պուերտո Պենյասկո, Սոնորա, Մեքսիկա TKO2 (10)
16 փետրվարի 28 2015 թվական   Ջետեր Օլիվա(22-2-2)   Centro De Convenciones, Ռոսարիտո, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկա RTD4 (10)
15 դեկտեմբերի 6 2014 թվական   Կառլոս Ֆոնտես (20-2-1)   Centro de Usos Multiples, Էրմոսիլյո, Սոնորա, Մեքսիկա TKO8 (8)
14 օգոստոսի 30 2014 թվական   Վիկտոր Մենդես (19-1-2)   Centro de Usos Multiples, Էրմոսիլյո, Սոնորա, Մեքսիկա SD8 (8) Արդյունք՝ 79-73, 78-73, 74-78։
13 հունիսի 27 2014 թվական   Խոսե Էստրելա (13-4-1)   Hipódromo Caliente, Arena Tecate, Տիխուանա, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկա RTD6 (8)
12 ապրիլի 11 2014 թվական   Անտոնիո Ռոդրիգես (6-9-0)   Hipódromo Caliente, Arena Tecate, Տիխուանա, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկա KO3 (8)
11 փետրվարի 15 2014 թվական Խավյեր Սիֆուենտես (1-0-0)   Palenque de la Feria Mesoamericana, Տապաչուլա, Չյապաս, Մեքսիկա KO4 (6)
10 դեկտեմբերի 13 2013 թվական   Ադան Օսունա (9-7-3)   Casino Hipodromo Agua Caliente, Տիխուանա, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկա TKO1 (8)
9 հոկտեմբերի 26 2013 թվական   Օսվալդո Կաստրո (14-5-2)   Caliente Racetrack, Տիխուանա, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկա UD8 (8) Արդյունք՝ 79-73 և 80-72 (երկու անգամ)։
8 օգոստոսի 23 2013 թվական   Սաուլ Էռնանդես (3-4-0)   Forum Tecate, Տիխուանա, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկա TKO5 (6)
7 հունիսի 14 2013 թվական Ռաֆաել Ալվարադո (2-0-0)   Casino Hipodromo Agua Caliente, Տիխուանա, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկա TKO2 (6)
6 ապրիլի 10 2013 թվական Մարինո Կանետե (0-2-0)   Salon Las Pulgas, Տիխուանա, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկա TKO2 (4)
5 փետրվարի 16 2013 թվական   Լեոնարդո Ռեյես (0-2-0)   Auditorio Fausto Gutierrez Moreno, Տիխուանա, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկա TKO1 (4)
4 նոյեմբերի 28 2012 թվական   Խոան Սանդովալ (1-0-1)   Salon Las Pulgas, Տիխուանա, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկա UD4 (4) Արդյունք՝ 40-36 և 39-37 (երկու անգամ)։
3 սեպտեմբերի 20 2012 թվական   Կարլոս Կաստանեդա (4-0-0)   Salon Las Pulgas, Տիխուանա, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկա UD4 (4) Արդյունք՝ 40-36 (բոլորը)։
2 հունիսի 7 2012 թվական Խավյեր Միրանդա (առաջնաելույթ)   Salon Las Pulgas, Տիխուանա, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկա UD4 (4) Արդյունք՝ 39-37 և 40-36 (երկու անգամ)։
1 մայիսի 5 2012 թվական Խոսե Գուադալուպե Սալգադո (առաջնաելույթ)   Auditorio Fausto Gutierrez Moreno, Տիխուանա, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկա TKO1 (4)
Մարտ
Ամսաթիվ
Հակառակորդ
Մարտի վայր
Արդյունք
Ծանոթագրություն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «May 5, 2012». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 4-ին.
  2. «Feb 28, 2015». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 4-ին.
  3. «Sep 26, 2015». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 4-ին.
  4. «Jul 30, 2016».(չաշխատող հղում)
  5. «Luis Nery Breaks Down David Sanchez For Stoppage Win».
  6. «Oct 22, 2016».(չաշխատող հղում)
  7. «Luis Nery Closes in on Title Shot at Bantamweight».
  8. «Проспекты Нери и Эрнандес уничтожают матёрых ветеранов в Мексике».
  9. «Fight:2146662».
  10. «Juan Francisco Estrada Drills Anuar Salas in Five Rounds».
  11. «Эстрада нокаутировал Саласа, Нери стал претендентом для Яманаки».
  12. «Shinsuke Yamanaka vs. Luis Nery Set For August 15 in Japan».
  13. «Луис Нери попробует свергнуть с трона Шинсуке Яманаку».
  14. «Tuesday 15, August 2017».
  15. «Nery dethrones WBC bantam champ Yamanaka».
  16. «Nery ends Yamanaka's long reign, scores fourth-round TKO».
  17. «Крах долгоиграющего: Шинсуке Яманака разбит в Японии».
  18. «Luis Nery Tested Positive for PED Before Title Win Over Yamanaka».
  19. «Побивший Яманаку мексиканец Луис Нери провалил допинг–тест».
  20. «Luis Nery's B-sample positive for PEDs; Shinsuke Yamanaka reinstated as RING champ».
  21. «WBC Issues Ruling on Luis Nery, Must Face Yamanaka Again».
  22. «WBC: Луис Нери не будет лишён титула».
  23. «Luis Nery Gets Off The Floor, Stops Arthur Villanueva in Sixth».
  24. «Nery-Yamanaka II, Iwasa-Saulong Doubleheader Set For March 1».
  25. «Dethroned champ Nery stops ex-champ Yamanaka; WBC 118lb belt becomes vacant».
  26. «Luis Nery Lands Vicious Body Shot To Knock Payano Out in Ninth».
  27. «Луис Нери нокаутировал Карлоса Пайано».

Արտաքին հղումներ խմբագրել

  • Луис Нери(անգլ.) — պրոֆեսիոնալ մենամարտերի վիճակագրություն BoxRec կայքում։
  • Բռնցքամարտի աշխարհի գործող չեմպիոններ