Լուիս Կան
Լուիս Իսիդոր Կան (անգլ.՝ Louis Isadore Kahn, փետրվարի 20, 1901[1][2][3], Կուռեսաառե, Ռուսական կայսրություն[2] - մարտի 17, 1974[1][3], Pennsylvania Station, Միդթաուն, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), հրեական ծագումով ամերիկացի ճարտարապետ, Ֆիլադելֆիայի քաղաքաշինական ծրագրերի հեղինակներից մեկը։
Լուիս Կան անգլ.՝ Louis Isadore Kahn | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 20, 1901[1][2][3] |
Ծննդավայր | Կուռեսաառե, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | մարտի 17, 1974[1][3] (73 տարեկան) |
Մահվան վայր | Pennsylvania Station, Միդթաուն, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] կամ Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5] |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() |
Կրթություն | Փենսիլվանիայի համալսարանի Դիզայնի դպրոց և Եյլի համալսարան |
Երկեր | Kimbell Art Museum? |
Մասնագիտություն | ճարտարապետ, համալսարանի դասախոս, նկարիչ, դիզայներ, ուսուցիչ և փիլիսոփա |
Աշխատավայր | Եյլի համալսարան, Zantzinger, Borie & Medary?, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Փենսիլվանիայի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Երեխաներ | Նաթանիել Կան[7] |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Լուիս Կանը ծնվել է Էստոնիայում։ Ծնողների հետ ԱՄՆ է տեղափոխվել 1905 թվականին։ Ավարտել է Փենսիլվանիայի համալսարանի՝ արվեստի և ճարտարապետության քոլեջը (1920) և գեղարվեստի դպրոցի՝ ճարտարապետության բաժինը (1925)։ Եյլի և Փենսիլվանիայի համալսարանների պրոֆեսոր է եղել։ Կանը մեծ դեր է ունեցել 20-րդ դարի կեսերի ամերիկյան ճարտարապետության ձևավորման մեջ։
Առավել հայտնի նախագծեր և կառույցներԽմբագրել
- Եյլի համալսարանի գեղարվեստական պատկերասրահ Նյու Հեվենում (1951—1953)
- Ֆիլադելֆիայի բուժաշխատողների ամերիկյան ֆեդերացիա (1954—1956)
- Սան Դիեգոյի (ԱՄՆ, Կալիֆորնիա) կենսաբանական հետազոտությունների ինստիտուտ (1959—1966)
- «Օլիվետի» գործարան Հարիսբուրգում (ԱՄՆ, Փենսիլվանիա), 1960-ական թվականներ
- Ադմինիստրատիվ շենք և ուսումնական մասնաշենքեր Դաքքայում (Բանգլադեշ), 1962
- Սինագոգի «Միկվե Իսրայել» կենտրոն (ԱՄՆ, Փենսիլվանիա), 1961-1970, չի իրականացել
- Կառավարման հնդկական ինստիտուտ (Indian Institute of Management), (Հնդկաստան, Ահմադաբադ)
- «Հուրվա» սինագոգի վերականգնում Հին Երուսաղեմում (Իսրայել) 1968
- «6 միլիոնի հուշարձան» Մանհեթենում (ԱՄՆ, Նյու Յորք) 1967-1969
- Տրենտոնի՝ հրեական համայնքի կենտրոն (ԱՄՆ, Նյու Ջերսի), 1954-1959
- «Բետ-Էլ» սինագոգ Չապավկայի շրջանում (ԱՄՆ, Նյու Յորք), 1966-1972
- Բրիտանական արվեստի՝ Եյլի կենտրոն համանուն համալսարանում (ԱՄՆ, Նյու Հեվեն) 1969-1974
- Կոնգրեսների պալատ Վենետիկում (Իտալիա)
- Վոլֆսոնի կենտրոն Թել Ավիվի համալսարանում (Իսրայել)
- Գեղարվեստի քոլեջ Ֆիլադելֆիայում (ԱՄՆ)
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.arhliit.ee/uudised/artiklid/4435/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 Arkitekter verksamma i Sverige — 2014.
- ↑ 5,0 5,1 5,2 Artists + Artworks
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ Union List of Artist Names — 2019.