Լուիս Բոտա

հարավաֆրիկացի քաղաքական գործիչ

Լուիս Բոտա (աֆրիկաանս՝ Louis Botha, սեպտեմբերի 27, 1862(1862-09-27)[1], Greytown, Ումզինյաթի, Կվազուլու-Նատալ, ՀԱՀ - օգոստոսի 27, 1919(1919-08-27)[2], Պրետորիա, ՀԱՀ[3]), բուրական ռազմական և քաղաքական գործիչ, դիվանագետ։

Լուիս Բոտա
 
Կուսակցություն՝ South African Party?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր սեպտեմբերի 27, 1862(1862-09-27)[1]
Ծննդավայր Greytown, Ումզինյաթի, Կվազուլու-Նատալ, ՀԱՀ
Վախճանի օր օգոստոսի 27, 1919(1919-08-27)[2] (56 տարեկան)
Վախճանի վայր Պրետորիա, ՀԱՀ[3]
Քաղաքացիություն  ՀԱՀ
Հայր Louis Botha?[4]
Ամուսին Annie Botha?
 
Ինքնագիր Изображение автографа

Կենսագրություն խմբագրել

Ծագումով՝ հայրական կողմից ֆրանսիացի, մայրական կողմից՝ հոլանդացի։ 1884 թվականին կամավորական ջոկատներում մարտնչել է զուլուսների հետ, 1897 թվականին ընտրվել է Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, լիբերալների կուսակցությունից։

Երբ սկսվեց Անգլիայի հետ պատերազմը, նա մասնակցեց դրան որպես գեներալ Լուկաս Կեյերի համհարզ[5], աչքի ընկավ մի շարք մարտերում, մասնավորապես՝ Կոլեսնոյի հայտնի ճակատամարտում։ Գլխավոր հրամանատար Պետրուս Ժուբերի մահից հետո (1900 թվական մարտի 27) նշանակվեց տրանսվաալյան զորքերի գլխավոր հրամանատար[6]։

Նրա ռազմավարական տաղանդը ի հայտ է եկել Բելֆաստի և Դալմանութի ճակատամարտերում, որտեղ նա հաջողությամբ է մարտնչել, չնայած անգլիական զորքերի թվային գերակշռությանը։ Իր կազմակերպչական տաղանդի շնորհիվ նա կարողանում էր համալրել զորքերի կորուստները նորանոր ուժերով։ 1901 թվականի փետրվարին Անգլիայի կողմից առաջարկվող խաղաղության պայմանները Բոտայի կողմից չընդունվեցին և նա համառորեն շարունակեց պատերազմել, բայց երբ անհրաժեշտ եղավ պատերազմը փոխել պարտիզանականի, նա սկսեց պնդել խաղաղության կնքման համար։

 
Լուիս Բոտա

1902 թվականին խաղաղության կնքումից հետո, Բոտան ենթարկվում էր անգլիական իշխանություններին և նա դարձավ բուրական ընդդիմության խոշորագույն գործիչներից մեկը։ Եվրոպա կատարած այցի ընթացքում նա բանակցություններ վարեց Ֆրանսիայի նախագահի և Անգլիայի թագավոր Էդուարդ VII-ի հետ, ձգտելով միջոցներ հանգանակել Հարավային Աֆրիկայի վերականգնման համար։ 1905 թվականի մայիսին, երբ հռչակվեց տրանսվալյան սահմանադրությունը, Բոտան վճռական բողոք սկսեց դրա դեմ։ Այնուամենայնիվ այդ սահմանադրության համաձայն նա 1907 թվականին ընտրվեց Տրանսվալի առաջին վարչապետ, իսկ 1910 թվականին Հարավաֆրիկյան Միության առաջին վարչապետ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Բոտան Աֆրիկայում հանդես եկավ որպես անգլիական գեներալ, նա ճնշեց Գերմանիայի աջակցությունը ստացող ծայրահեղ ազգայնականների ապստամբությունը և 1915 թվականին գրավեց Գերմանական Հարավարևմտյան Աֆրիկան (այժմ՝ Նամիբիա

1919 թվականին որպես ՀԱՄ ներկայացուցիչ մասնակցեց Փարիզի խաղաղության վեհաժողովին, որտեղ նա հասավ ողջ Հարավարևմտյան Աֆրիկայի տեղափոխմանը ՀԱՄ-ի մանդատի կառավարման ներքո։ Այդ ժամանակ էլ, որպես հատուկ ռազմական հանձնաժողովի ղեկավար, հանդես գալով որպես միջնորդ նա անհաջող փորձ կատարեց առաջարկելով Լեհաստանի և Արևմտաուկրաինական Հանրապետության միջև սահմանազատման գիծ անցկացնելու վերաբերյալ (առաջարկությունը մերժվեց Լեհաստանի կողմից 1919 թվականի մայիսին)։

Մահ խմբագրել

Հիվանդանալով իսպանական գրիպով՝ Լուիս Բոտան մահացավ 1919 թվականի օգոստոսի 27-ին Պրետորիայում, սրտի կաթվածից։ Բոտային թաղել են Պրետորիայի Հերոսների գերեզմանատանը[7][8]։

Հիշատակ խմբագրել

 
Լուիս Բոտայի ձիարձանը Պրետորիայի Միության շենքերի տարածքում
  • Ի պատիվ Լուիս Բոտայի աստերոիդներից մեկը (1354) կոչվել է Բոտա։
  • Քանդակագործ Ռաֆաելլո Ռոմանելին ստեղծել է Բոտայի ձիարձանը, որը տեղադրված է Հարավային Աֆրիկայի Պրետորիա քաղաքի Միության շենքերի տարածքում։
  • 20-րդ դարի սկզբում Ամստերդամի փողոցներից մեկը կոչվել է Լուիս Բոտայի անունով։ Քանի որ անունը հիշեցնում էր նաև ապարտհեյդի կողմանկից քաղաքական գործիչ Պիտեր Վիլեմ Բուային, փողոցը 1986 թվականին վերանվանվել է Ալբերտ Լութուլիի անունով[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 GeneaStar
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #118513958 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Lundy D. R. The Peerage
  5. Italian Volunteer Legion (The English War 1899-1902) - Piet Rudolph
  6. "Transvaal Cabinet Sworn In. Message from the Premier". Wanganui Herald. 6 March 1907. p. 6
  7. Engelenburg, 1928, էջ 355
  8. Meintjes, 1970, էջ 302
  9. mdegraaf@onsamsterdam.nl. «Nummer 4: April 2012». Ons Amsterdam. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիս Բոտա» հոդվածին։