Լուա Ֆյուլեր (ծնված Մարի Լուի Ֆյուլեր, հունվարի 15, 1862(1862-01-15)[1][2][3][…], Fullersburg, Դյուպաժ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[4] - հունվարի 1, 1928(1928-01-01)[2][3][4][…] կամ հունվարի 2, 1928(1928-01-02)[5], Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ), հայտնի է նաև որպես Լուի Ֆյուլեր կամ Լոի Ֆյուլեր, եղել է ամերիկացի դերասանուհի և պարուհի, ով ժամանակակից պարի և թատերական լուսավորության տեխնիկայի հիմնադիրն է։

Լուա Ֆյուլեր
անգլ.՝ Marie Louise Fuller
Ծնվել էհունվարի 15, 1862(1862-01-15)[1][2][3][…]
ԾննդավայրFullersburg, Դյուպաժ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[4]
Մահացել էհունվարի 1, 1928(1928-01-01)[2][3][4][…] (65 տարեկան) կամ հունվարի 2, 1928(1928-01-02)[5] (65 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 8-րդ շրջան, Փարիզ
Մասնագիտությունլուսավորման նկարիչ, պարուսույց, պարուհի, թատրոնի դերասանուհի, մոդել, impresario և դերասանուհի
Քաղաքացիություն ԱՄՆ[6]
IMDbID 0298291
 Loie Fuller Վիքիպահեստ

Կարիերա խմբագրել

Ամբողջական անունը՝ Մարի Լուի Ֆյուլեր, ծնվել է Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքի Ֆյուլերսբերգ արվարձանում, այժմ Հինսդեյլ, Իլինոյս։ Ֆյուլերն իր թատերական կարիերան սկսել է որպես պրոֆեսիոնալ փոքրիկ դերասանուհի, իսկ հետագայում բեմադրել և պարերով հանդես եկել բուռլեսկում (որպես կիսաջրջազգեստով պարուհի), վոդևիլում և կրկեսային ցուցադրություններում։ Ֆյուլերը, վաղուց զբաղվելով պարով, մշակեց իր բնական շարժումների և իմպրովիզացիայի տեխնիկան։ Բազմաթիվ ներկայացումներում նա երկար կիսաշրջազգեստով փորձեր կատարեց՝ բեմադրելով կիսաշրջազգեստի շարժումները և խաղն այնպես, որ այն արտացոլի լույսը։ Մինչև 1891 թվականը Ֆյուլերը իր խորեոգրաֆիայում ներառեց մետաքսե զգեստներ, որոնք լուսավորվում էին իր իսկ նախագծած բազմագույն լուսավորությամբ, և ստեղծեց Սերպանտին պարը[7]։ Այն բանից հետո, երբ նա դժվարանում էր գտնել մեկին, ով պատրաստ կլիներ ներկայացնելու իր ստեղծագործությունը, քանի որ նա հիմնականում հայտնի էր որպես դերասանուհի, Ֆյուլերին վերջապես աշխատանքի վերցրին՝ հանդես գալու «Քեռի Սելեստին» վերնագրով կատակերգության գործողություններում, և նա արժանացավ հիանալի գնահատականների[8]։

 
Ֆուլերի դիմանկարը՝ Ֆրեդերիկ Գլասիերի կողմից, 1902 թվական

Գրեթե անմիջապես նրան փոխարինեցին ընդօրինակողները (սկզբնապես Մինի Ռենվուդ Բեմիսը)։ Հույս ունենալով ստանալ լուրջ գեղարվեստական ճանաչում, որը նա չէր ստանում Ամերիկայում՝ Ֆյուլերը 1892 թվականի հունիսին մեկնեց Եվրոպա։ Նա դարձավ ամերիկացի առաջին ժամանակակից պարուհիներից մեկը, ով ճանապարհորդեց Եվրոպա՝ ճանաչում փնտրելու[9]։ Փարիզում ջերմ ընդունելություն ստանալուց հետո Ֆյուլերը մնաց Ֆրանսիայում, որտեղ նա դարձավ արվեստի առաջատար հեղափոխականներից մեկը։ Լինելով Ֆոլի Բերժերի կանոնավոր կատարողներից մեկը, այնպիսի ստեղծագործություններով, ինչպիսին է Կրակի պարը, Ֆյուլերը դարձավ Նոր Արվեստ (Art Nouveau) շարժման մարմնացումը։ Ֆյուլերին հաճախ նույնացրել են Սիմվոլիզմի հետ, քանի որ նրա ստեղծագործությունները դիտվում էին որպես գաղափարի և խորդրդանիշի կատարյալ փոխազդեցություն[10]։ Ֆյուլերը սկսեց փոփոխել և ընդլայնել իր զգեստներն ու լույսերը այնպես, որ դրանք դարձան իր ելույթի հիմնական մասնիկը, նույնիսկ ավելի կարևոր, քան բուն խորեոգրաֆիան, հատկապես երբ կիսաշրջազգեստը երկարացվեց և դարձավ ուշադրության հիմնական կենտրոնը, մինչդեռ մարմինը գլխավորապես ծածկված էր կտորով[9]։

Կինեմատոգրաֆի հիմնադիրներ Օգյուստ և Լուի Լյումիերների կողմից ստեղծված 1896 թվականի Սերպանտին պար[11] ֆիլմը հուշում է, թե ինչպիսին է եղել Ֆյուլերի կատարումը։ (Ֆիլմի անհայտ պարուհուն հաճախ շփոթում են Ֆյուլերի հետ, այնուամենայնիվ Ֆյուլերի պարելու փաստացի կադրեր չկան):

 
Ֆյուլերը Folies Bergère- ում, պաստառ՝ PAL (Jean de Paléologue)

Ֆյուլերի ստեղծագործությունները գրավեցին մի շարք ֆրանսիացի արվեստագետների և գիտնականների ուշադրությունը, հարգանքն ու բարեկամությունը, այդ թվում Ժյուլ Շերետի, Անրի դը Տուլուզ-Լոտրեկի, Ֆրանսուա Ռաուլ Լարշեի, Անրի Պիեր Ռոշեի, Օգյուստ Ռոդենի, Ժան Լեոն Ժերոմի, Ֆրանց ֆոն Շտուկի, Մորիս Դենիի, Թոմաս Թեոդոր Հայնեի, Պոլ-Լեոն Ժազեի, Կոլոման Մոզերի, Դեմետեր Չիպարուսի, Ստեֆան Մալարմեի և Մարի Կյուրիի։ Ֆյուլերը նաև Ֆրանսիական աստղագիտական ընկերություն անդամ էր։

Ֆյուլերը ուներ արտոնագրեր՝ կապված բեմի լուսավորության հետ, այդ թվում քիմիական միացությունների՝ գունավոր գել պատրաստելու համար, և քիմիական աղերի լյումինեսցենցումներ՝ և հագուստների համար (բեմական հագուստներ, ԱՄՆ արտոնագիր 518347)[12]։ Ֆյուլերը իր պարի գրավոր նկարագրությունը նեկայացրեց Միացյալ Նահանգների Հեղինակային իրավունքների գրասենյակ[13]։ Սակայն Միացյալ Նահանգների Շրջանային դատարանի դատավորը ի վերջո մերժեց Ֆյուլերի՝ դատական որոշման հարցումը, քանի որ Սերպանտին պարը որևէ պատմություն չէր ներկայացնում և հետևաբար ենթակա չէր հեղինակային իրավունքների պաշտպանության[14]։ Այդ ժամանակ պարի հեղինակային իրավունքները պաշտպանվում էին, եթե այն որակավորված էր որպես «դրամատիկական», իսկ Ֆյուլերի պարը չափազանց վերացական էր նման որակավորման համար։ Ֆյուլերի գործի նախադեպը այդպես էլ մնաց 1892 մինչև 1976 թվականը, երբ Հեղինակային իրավունքների դաշնային օրենքը որոշակիորեն ընդլայնեց պաշտպանությունը խորեոգրաֆիկ ստեղծագործությունների նկատմամբ[14]։

Ֆյուլերն աջակցում էր մյուս առաջատար կատարողներին, ինչպիսին է համերկրացի պարուհի Այսեդորա Դունկանը։ 1902 թվականին Ֆյուլերն օգնեց Դունքանին առաջընթաց գրանցել իր Եվրոպական կարիերայում՝ հովհանավորելով նրա համերգները Վիեննայում և Բուդապեշտում[15]։

Լուա Ֆյուլերի սկզբնական բեմական անունը Լուի էր։ Ժամանակակից ֆրանսերենում «L'ouïe» բառը նշանակում է «լսել»։ Երբ Ֆյուլերը Ֆրանսիայում էր, նա ստացավ Louie/ L'ouïe (Լուի) մականունը, և ստացվեց բառախաղ։ Նա շուտով վերանվանվեց Լոի (Loïe), որը վաղ կամ միջին ֆրանսերենի Լոի (L'oïe)-ի փոփոխված տարբերակն է, ինչն էլ իր հերթին նախորդել է Լուի (L'ouïe) անվանը, որը նշանակում է «ընկալունակություն», «ըմբռնում»։ Նրան նաև դիմում էին Լո Լո Ֆյուլեր անունով։

Պարուհի (ոչ Ֆյուլերը) կատարում է Ֆյուլերի օձի պարը 1902 թվականին ռեժիսոր Սեգունդո դե Խոմոնի ֆիլմում

Ֆյուլերը սերտ բարեկամություն է հաստատել Ռումինիայի Մարի թագուհու հետ. նրանց մեծաքանակ նամակները հրապարակվել են։ Փարիզում Միացյալ Նահանգների դեսպանության միջոցով Ֆյուլերը դեր խաղաց Առաջին աշխարհամարտի ժամանակ ԱՄՆ-ի կողմից Ռումինիային պետական պարտք տրամադրելու հարցում։ Հետագայում, երբ Ռումինիայի Կարոլ II թագավորին վտարեցին ռումինական արքայական ընտանիքից, և նա ապրում էր Փարիզում  իր սիրուհի Մագդա Լյուպեսքյուի հետ, Ֆյուլերը իր աջակցությունը հայտնեց նրանց։ Նրանք տեղյակ չէին Կարոլի մոր՝ Մարիի հետ Ֆյուլերի կապի մասին։

Սկզբում Ֆյուլերը բարեխոսեց Մարիին զույգի համար, սակայն ավելի ուշ Մարիի հետ միասին անհաջող կերպով ծրագրեց Կարոլի բաժանումը Լուպեսքյուից[16]։ Մարի թագուհու և ամերիկացի գործարար Սեմյուել Հիլլի հետ Ֆյուլերը Վաշինգտոն նահանգում հիմնեց Մերիհիլ արվեստի թանգարանը, որը Ֆյուլերի կյանքից մշտական ցուցանմուշներ է ներկայացնում։

Ֆուլերը ժամանակ առ ժամանակ վերադառնում էր Ամերիկա, որպեսզի ներկայացներ իր աշակերտներին, «Ֆուլերեթներին» կամ թանգարանին, բայց իր կյանքի վերջն անցկացրել է Փարիզում։ Նա մահացել է թոքաբորբից 65 տարեկանում 1928 թվականի հունվարի 1-ին Փարիզում՝ իր 66-րդ տարեդարձից երկու շաբաթ առաջ։ Նա դիակիզվել է, իսկ նրա աճյունը թաղված է Կոլումբիայում՝ Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը։

Շարունակվող ազդեցություն խմբագրել

 
Ֆյուլերը պատկերված է Կոլոման Մոզերի կողմից (1901)
 
Ֆյուլերը նկարված է Անրի դը Տուլուզ-Լոտրեկի կողմից
 
Ֆուլերի պատկերով պաստառ՝ Ջյուլ Շերետի Folies Bergères-ում

Ֆյուլերի մահից հետո նրա երեսնամյա սիրելին՝ Գաբ Սորերը ժառանգեց նրա պարախումբը, ինչպես նաև լաբորատորիան[17][18]։ Սորերը իրավական գործողություններ կիրառեց այն պարողների դեմ, ովքեր ապօրինաբար օգտագործում էին Ֆյուլերի համբավը իրենց կարիերան բարելավելու համար[19] և ստեղծեց ֆիլմեր ու թատերական ներկայացումներ՝ ի պատիվ տեսողական էֆֆեկտների վարպետ Ֆյուլերի[20]։

Ֆյուլերի ստեղծագործությունները մասնագիտական և հանրային հետաքրքության զարթոնք էին ապրում։ Ռոնդա Կ. Գերելիքի «Electric Salome» վերնագրով ուսումնասիրությունը ընդգծում է Ֆյուլերի կարևորությունը ոչ միայն պարի, այլ նաև մոդեռնիստական կատարման մեջ[21]։ Սելլի Ռ. Սոմերը շատ է գրել Ֆյուլլերի կյանքի և ժամանակաշրջանի մասին[22]։ 1997 թվականին Մարսիա և Ռիչարդ Քարընթները կենսագրական վեպ են հրատարակել՝ «Լոի Ֆյուլեր, Լույսի աստվածուհին» վերնագրով[23]։ Փիլիսոփա Ժաք Ռանսիերը իր «Էսթեզ»-ի («Aisthesis»)՝ ժամանակակից գեղագիտության պատմության գլուխներից մեկը նվիրել է Ֆյուլերի 1893 թվականի Փարիզյան ելույթիներին։ Ժաք Ռանսիերը այդ ելույթները համարում է Art Nouveau-ի (Նոր արվեստ) խորհրդանիշը, քանի որ դրանք իրար են կապում գեղարվեստը և տեխնոլոգիաները[24]։ Իսկ Ջիովանի Լիստան Ֆյուլերի ազդեցությամբ արվեստի գործերի և նյութերի գիրք է կազմել բաղկացած 680 էջից՝ «Լոի Ֆյուլեր. Հիասքանչ դարաշրջանի պարուհին», 1994 (Loïe Fuller, Danseuse de la Belle Epoque)[25]: 1980-ական թվականներին  Մյունխենյան պարուհի Բրիգիդա Օխայիմը[26] կրկին կյանք տվեց Ֆյուլերի պարերին և տեխնիկային՝ նկարահանվելով Կլոդ Շաբրոլի «Խարդախը» ֆիլմում։

Վերջերս ռեժիսոր Ստեֆանի դե Ժիուստոն նկարահանեց «Պարուհին» («La Danseuse») ֆիլմը, որը պատմում է Լոի Ֆյուլերի կյանքի մասին, դերասանուհիներ Սոկոն՝ Լոիի դերում, իսկ Լիլի-Ռոուզ Դեփը՝ Իզադորա Դունքանի դերում։ Ֆիլմում Սոկոյի պարերը բեմադրել է Ջոդի Սփերլինգը՝ որպես ստեղծագործական մասով խորհրդատու և եղել է Սոկոյի պարի ուսուցչուհին՝ սովորեցնելով նրան Ֆյուլերի տեխնիկան։ Ֆիլմը ներկայացվել է 2016 թվականի Կաննի կինոփառատոնին[27]։

Ժամանակակից խորեոգրաֆները շարունակում են կրել Ֆյուլերի ազդեցությունը։ Սփերլինգը, ով վերարտադրում է ֆյուլերյան ժանրը ժամանակակից տեսանկյունից, Ֆյուլերի ազդեցությամբ տասնյակ պարեր է բեմադրել և զարգացրել նրա պարացանկն ու տեխնիկան 21-րդ դարի համար։ Սփերլինգի «Time Lapse Dance» կազմակերպությունը բաղկացած է 6 պարողներից, որոնք բոլորն էլ տիրապետում են ֆյուլերյան ոճի տեխնիկային և կատարմանը։

Էն Կուպեր Օլբրայթը համագործակցել է լուսային դիզայների հետ մի շարք աշխատանքների շուրջ, որոնք կրում են Ֆյուլերի սկզբնական լուսային դիզայնի ազդեցությունը[28]։ Շելա Խորեգոսը ի պատիվ Ֆյուլերի բեմադրել է «Լա Լոի» սոլոն, որը ցուցադրում էր Ֆյուլերի որոշ հատուկ էֆֆեկտներ։

Թեյլոր Սվիֆթի 2018 թվականի «Reputation» շրջագայությունը Ֆյուլերին նվիրված հատված էր պարունակում։ Նրա «Dress» («Զգեստ») երգի երեկոյան կատարման ժամանակ պարուհիները ներկայացնում էին Սերպանտին պարը[29]։ Նեթֆլիքսի «In the reputation Stadium Tour» տեսանյութում «Dress» երգը իր մեջ կրում է խորհուրդ՝ ցույց տալով Թեյլոր Սվիֆթի նվիրվածությունը Ֆյուլերին։

Գրված ստեղծագործություններ խմբագրել

Ֆյուլերի ինքնակենսագրական հուշերը «Իմ կյանքի 15 տարիները» («Quinze ans de ma vie») գրվել են անգլերեն, դրանք ֆրանսերեն է թարգմանել Բոժիդար Կարագյորովիչը[30], 1908 թվականին Փարիզում դրանք հրատարակել է Ֆ. Յուվենը՝ Անատոլ Ֆրանսի նախաբանով։ Մի քանի տարի անց նա կրկին թղթին է հանձնում իր հուշերը անգլերենով, որոնք հրատարակում է Հ. Ջենկինսը (Լոնդոն, 1913 թվական)։ Նյու Յորքի հանրային գրադարանի Ջերոմ Ռոբինս Դենս հավաքածուն պարունակում է անգլերեն հրատարակության գրեթե ողջ ձեռագրերը և ֆրանսրեն հրատարակության որոշ նյութեր[31]։ Չնայած գիրքը գրվել է անձամբ Ֆյուլերի կողմից, այնուամենայնիվ հայտնի է, որ այդ պատմությունները ունեն մի քանի տարբերականեր։ Գոյություն ունեն յոթ ներկայացված տարբերակներ, թե ինչպես է նա ձեռք բերել իր առաջին մետաքսյա զգեստը, սակայն իրական պատմությունը հայտնի չէ։ Բացի Սերպանտին պարը հորինելու մասին գրելուց նա նաև շատ է գրել ժամանակակից պարի և շարժման վերաբերյալ իր սեփական տեսությունների մասին[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 http://archives.paris.fr/arkotheque/visionneuse/visionneuse.php?arko=YTo2OntzOjQ6ImRhdGUiO3M6MTA6IjIwMTgtMDEtMjciO3M6MTA6InR5cGVfZm9uZHMiO3M6MTE6ImFya29fc2VyaWVsIjtzOjQ6InJlZjEiO2k6NDtzOjQ6InJlZjIiO2k6MjYwMTY2O3M6MTY6InZpc2lvbm5ldXNlX2h0bWwiO2I6MTtzOjIxOiJ2aXNpb25uZXVzZV9odG1sX21vZGUiO3M6NDoicHJvZCI7fQ==#uielem_move=0%2C0&uielem_rotate=F&uielem_islocked=0&uielem_zoom=90
  6. LIBRIS — 2018.
  7. «Loie Fuller | American dancer». Encyclopædia Britannica (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  8. Cohen, Selma (1998). «Fuller, Loie». In Cohen, Selma Jeanne (ed.). The International Encyclopedia of Dance. Oxford University Press. doi:10.1093/acref/9780195173697.001.0001. ISBN 9780195173697.
  9. 9,0 9,1 9,2 Sommer, Sally R. “Loïe Fuller.” The Drama Review: TDR, vol. 19, no. 1, 1975, pp. 53–67.
  10. «Loie Fuller». www.nytimes.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  11. "'Serpentine Dance' by the Lumière brothers". YouTube
  12. Marie louise fuller – US 518347, Patents.
  13. "Copyright – 'Dramatic Composition' – Stage Dance (Fuller v. Bemis) Albany Law Journal, Aug. 27, 1892, p. 165-66.
  14. 14,0 14,1 Kraut, Anthea. "White Womanhood and Early Campaigns for Choreographic Copyright" in Choreographing Copyright : Race, Gender, and Intellectual Property Rights in American Dance. Oxford, GB: Oxford University Press, 2015. ProQuest ebrary.
  15. Au, Susan (2002). Ballet and Modern Dance. New York, NY: Thames and Hudson. էջ 90. ISBN 9780500203521.
  16. Easterman, A.L., King Carol, Hitler, and Lupescu, London: Victor Gollancz (1942), pp. 28–32, 58–61.
  17. Coleman, Bud (2007). «Fuller, Loie». In Harbin, Billy J.; Marra, Kim; Schanke, Robert A. (eds.). The Gay & Lesbian Theatrical Legacy: A Biographical Dictionary of Major Figures in American Stage History in the Pre-Stonewall Era. Ann Arbor: University of Michigan Press. էջեր 171–175. ISBN 978-0-472-06858-6.
  18. «Loie Fuller's Work in Life Will Be Carried on by Intimate Friend». Wilkes-Barre, Pennsylvania: The Evening News. 1928 թ․ հունվարի 28. էջ 4. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին – via Newspapers.com.  
  19. «Imprisoned Dancer Released». The Manchester Guardian. London, England. 1929 թ․ սեպտեմբերի 19. էջ 12. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին – via Newspapers.com.  
  20. Albright, Ann Cooper (2016). «Resurrecting the Future: Body, Image, and Technology in the Work of Loïe Fuller». In Rosenberg, Douglas (ed.). The Oxford Handbook of Screendance Studies. Oxford, England: Oxford University Press. էջեր 715–730. ISBN 978-0-19-998160-1.
  21. Rhonda K. Garlick, Electric Salome: Loie Fuller's Performance of Modernism, Princeton University Press, February 2009, 9780691141091.
  22. Sally R. Sommer, "La Loie: The Life and Art of Loie Fuller", Penguin Publishing Group, 1986, 9780399129018.
  23. Richard Nelson Current and Marcia Ewing Current, Loie Fuller: Goddess of Light, Northeastern University Press, May 1997, 1-55553-309-4.
  24. Jacques Rancière, Aisthesis: Scenes from the Aesthetic Regime of Art, trans. Zakir Paul, Verso, 2013, 93–109.
  25. Giovanni Lista, Loïe Fuller, danseuse de la Belle Epoque, Hermann (Paris, 2006), 2-7056-6625-7 (in French).
  26. Loïe Fuller – la danse des couleurs (անգլերեն), Վերցված է August 29, 2020-ին
  27. «Lily-Rose Depp et Soko, comme une évidence dans "La Danseuse"». telerama.fr.
  28. "Dancing with Light". Loie Fuller.
  29. Bate, Ellie (2018 թ․ հունիսի 19). «13 Seriously Impressive Facts You Probably Didn't Know About Taylor Swift's Reputation Tour». BuzzFeed (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  30. Loïe Fuller, Quinze ans de ma vie (1908) [2016 ed. by S. Filipetti], p. 203-204.
  31. The New York Public Library, Register of the Loie Fuller Papers, 1892–1913, scope and content note.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուա Ֆյուլեր» հոդվածին։