Քիմբերլի Մարիա ՄաքԼին (անգլ.՝ Kimberly Maria McLean), նույն ինքը՝ Լորի Էրիկա Քենեդի Ռաֆ (անգլ.՝ Lori Erica Kennedy Ruff, հոկտեմբերի 16, 1968(1968-10-16)[1], Փենսիլվանիա, ԱՄՆ - դեկտեմբերի 24, 2010(2010-12-24), Longview, Գրեգ շրջան, Տեխաս, ԱՄՆ), ինքնության գող, որն իր մահվանից գրեթե վեց տարի հետո դեռ անհայտ էր մնում[2]։ Ի վերջո, նրան նույնակացրել են որպես Ֆիլադելֆիայի քաղաքամերձ շրջանի բնիկ, որը 1986 թվականի աշնանը[3]՝ 18 տարեկան հասակում լքել է տունը, քանի որ վատ հարաբերությունների մեջ է գտնվել մոր և խորթ հոր հետ։ Հաջորդ երկու տարիների ընթացքում նա ստացել է Բեքի Սյու Թըրների (անգլ.՝ Becky Sue Turner) ծննդյան վկայականը՝ երկու տարեկան աղջկա, որը 1971 թվականին մահացել է իր երկու քույրերի և եղբայրների հետ հրդեհի ժամանակ։ ՄաքԼինն օգտագործել է երեխայի ծննդյան վկայականն Այդահո նահանգի ինքնության քարտ ստանալու համար, ապա տեղափոխվել է Տեխաս և պաշտոնապես փոխել իր անունը Լորի Էրիկա Քենեդիի վրա։

Լորի Էրիկա Ռաֆ
անգլ.՝ Lori Erica Kennedy Ruff
Դիմանկար
Ռաֆի 2001 թվականի լուսանկար
Ծնվել էհոկտեմբերի 16, 1968(1968-10-16)[1]
ԾննդավայրՓենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 24, 2010(2010-12-24) (42 տարեկան)
Մահվան վայրLongview, Գրեգ շրջան, Տեխաս, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿրթությունUniversity of Texas at Arlington?
ԱմուսինԲլեյք Ռաֆ
Երեխաներ1 դուստր

Քենեդին աստիճանաբար ավելի ու ավելի շատ փաստաթղթեր է ձեռք բերել իր նոր անունով, ներառյալ սոցիալական ապահովության համարը։ Ստանալով քոլեջի կրթություն՝ նա ամուսնացել է արևելաեվրոպական հարուստ ընտանիքից տղամարդու հետ և դուստր է ունեցել։ Իր վանող, գաղտնի պահվածքի պատճառով նա բախվել է իր ամուսնու ընտանիքի հետ, և նրա ամուսնությունը, ի վերջո, փլուզվել է։ ՄաքԼինն ինքնասպան է եղել Տեխաս նահանգի Լոնգվյու քաղաքում գտնվող իր նախկին տան մուտքի մոտ՝ 2010 թվականի ճրագալույցին[4]։

ՄաքԼինի մահվանից հետո նրա ամուսինը և ընտանիքը նրա անձի կեղծման ապացույցներ են գտել իր սենյակի անկիզելի պահարանում։ 2013 թվականին Seattle Times-ի հոդվածն այդ դեպքի մասին հրապարակվել է ամբողջ աշխարհում նորությունների պարբերականներում և մեծ հետաքրքրություն է առաջացրել «websleuth» առցանց համայնքում։ ՄաքԼինի իրական ծագումը գաղտնի է մնացել մինչև 2016 թվականը, երբ նրա ինքնությունը հաստատվել է հանրային գրառումների համադրությամբ և ԴՆԹ թեստի արդյունքում։

Գործունեություն մինչև ամուսնությունը խմբագրել

1988 թվականի մայիսին ՄաքԼինը ստացել է Բեքի Սյու Թըրների՝ երկամյա աղջկա ծննդյան վկայականը, որը 1971 թվականին զոհվել է իր երկու եղբայրների և քույրերի հետ Վաշինգտոնում բռնկված հրդեհի ժամանակ։ ՄաքԼինը ծննդյան վկայական է խնդրել Կալիֆոռնիա նահանգի Բեյկերսֆիլդ քաղաքում, որտեղ ծնվել է Բեքի Սյու Թըրները[5]։ Այնուհետև նա ուղևորվել է Այդահո, որտեղ հունիսի 16-ին օգտագործել է այդ փաստաթուղթը՝ ինքնությունը հաստատող փաստաթուղթ ստանալու համար[6]։

Այնուհետև ՄաքԼինը, ներկայանալով որպես Բեքի Սյու Թըրներ, Դալասում 1988 թվականի հուլիսի 5-ին իրավաբանորեն փոխել է իր անունը Լորի Էրիկա Քենեդիի վրա։ Մեկ շաբաթ անց նա ստացել է սոցիալական ապահովության համար՝ փաստացի ջնջելով իր անցյալը։ 1989 թվականին նա ստացել է Տեխասի վարորդական իրավունք և հաջորդ տարի՝ նաև GED (անգլ.՝ General Educational Development, անգլ. թարգմանաբար՝ «Կրթության ընդհանուր զարգացում») աստիճան[6]։ Նա ընդունվել է Դալասի շրջանի հանրային քոլեջ, իսկ 1997 թվականին ավարտել է Արլինգթոնի Տեխասի համալսարանը՝ բիզնես կառավարման մասնագիտությամբ։

Websleuths-ի հայտարարությունների տախտակի պաստառը, որը պնդում է, որ դրա հեղինակը եղել է ՄաքԼինի նախկին ընկերը, ասել է, որ նա 1990-ական թվականների սկզբին աշխատել է որպես մերկապարուհի (նրա դիահերձումը հաստատել է, որ նա ունեցել է կրծքի իմպլանտներ)[4]։

Ամուսնություն խմբագրել

2003 թվականին ՄաքԼինը Աստվածաշնչի ուսումնասիրության դասարանում ծանոթացել է Ջոն Բլեյքլի «Բլեյք» Ռաֆի հետ, որն ապրում էր Արևելյան Տեխասի հասարակության մեջ հայտնի ընտանիքում[4][6]։ Ռաֆը նկարագրել է նրան որպես աներևակայելի գաղտնի անձնավորություն, հատկապես, երբ խոսքը գնում էր անցյալի մասին։ ՄաքԼինն ասել է նրան, որ Արիզոնայից է, իր երկու ծնողներն էլ մահացել են, չունի եղբայրներ և քույրեր և, որ նա ունեցել է դժբախտ մանկություն։ Բացի այդ՝ նա ասել է, որ իր հայրը եղել է անհաջող բորսայական միջնորդ[5]։ Ամուսինները փախչել են տնից 2004 թվականի հունվարին, երբ Բլեյքի մայրը՝ Նենսի Ռաֆը, խնդրել է հարսանիքի մասին հայտարարությունը տեղադրել տեղի թերթում։ Դալասից ոչ հեռու գտնվող եկեղեցում իրենց հարսանեկան արարողությանը ներկա միակ մարդը քահանան էր, որը ժամերգություն էր կատարում[4]։

Հարսանիքից հետո ամուսինները տեղափոխվել են Տեխաս նահանգի Լեոնարդ քաղաք։ Նրանք մի քանի անգամ փորձել են երեխա ունենալ, սակայն բեղմնավորման հետ կապված խնդիրներ են ունեցել և բազմաթիվ վիժումներ ունեցել։ Դա քննիչներին բերել է այն մտքին, որ Ռաֆն ավելի մեծ է եղել, քան պնդում էր, թեև պարզվել է, որ տարբերությունը մեկ տարուց պակաս է եղել[5]։ Ի վերջո, 2008 թվականին նա արտամարմնային բեղմնավորման միջոցով դուստր է ունեցել[4]։

Ամուսնալուծություն և ինքնասպանություն խմբագրել

Ամուսնալուծություն խմբագրել

Ռաֆը «չափազանց հոգատար» էր իր դստեր նկատմամբ։ Նա անգամ հաճախ հրաժարվում էր թույլ տալ, որ ուրիշները պահեն նրան, և նույնիսկ երեխային իր հետ տանում էր զուգարան[6]։ Բացի այդ՝ նա հաճախ փորձում էր պարզել Ռաֆի ընտանիքի պատմությունը և գտնել նրանց ընտանեկան բաղադրատոմսերը, թեև հրաժարվում էր խոսել իր անցյալի մասին[4]։

Ի վերջո, Լորին չէր ուզում, որ ամուսնու հարազատները կապ հաստատեն իր դստեր հետ, ինչի արդյունքում Բլեյքի ընտանիքի անդամները սկսել են խրախուսել, որ նա հրաժարվի ամուսնությունից։ Ամուսնական թերապիայի մի քանի անհաջող սեանսներից հետո Բլեյք Ռաֆը վերադարձել է Լոնգվյուում գտնվող իր ծնողների տունը և ամուսնալուծվել է, թողնելով Լորիին իր դստեր հետ Լեոնարդում[6]։

Ինքնասպանություն խմբագրել

Լորիի ամուսնալուծության և ինքնասպանության միջև գտնվող ժամանակահատվածի ընթացքում նա իրան շատ տարօրինակ է պահել։ Հարևաններից մեկը հիշում էր, որ Ռաֆն իր դստեր հետ, կարծես թե, թերսնված էին, և որ Լորին փողոցով քայլելուց հաճախ ինչ-որ բան էր քթի տակ մռմռում։ Բացի այդ, նա սկսել է վիրավորական էլեկտրոնային նամակներ ուղարկել Ռաֆերին, տեսարան է սարքել խնամակալության բորսայում և նրանցից տան բանալիների փունջ գողացել[4]։

2010 թվականի դեկտեմբերի 24-ին Լորի Ռաֆի մարմինը հայտնաբերվել է նրա մեքենայի մեջ Ռաֆերի տան մուտքի մոտ։ Նա մահացել է իրեն հասցված հրազենային վնասվածքից։ Մեքենայում երկու գրություն է եղել՝ մեկը բաղկացած էր 11 էջից և ուղղված էր «իմ հրաշալի ամուսնուն», իսկ մյուսն ուղղված էր նրա դստերը և պետք է բացվեր նրա 18‑ամյակի օրը[4]։ Ռաֆերը բացել և ընթերցել են նամակը, բայց այնտեղ միայն «ակնհայտորեն անհանգստացած մարդու զառանցանքներ» են եղել և ոչ մի մանրամասնություն Լորիի անցյալի մասին[4][7]։

Հետաքննություն խմբագրել

Անցյալի բացահայտում խմբագրել

Լորիի հուղարկավորությունից հետո Ռաֆերից որոշները գնացել են Լեոնարդ՝ պարզելու, թե արդյոք նրա մասին ոչինչ չկա նրա տանը։ Տունը հայտնաբերվել է անկարգության մեջ, դրա շուրջ հավաքված կեղտոտ սպասքով, ներքնազգեստով և աղբով, ինչպես նաև կտոր-կտոր արած փաստաթղթերով և թղթերով, որոնց վրա անընթեռնելի խզբզուկներ էին։ Այնուհետև նրանք անկիզելի պահարան են հայտնաբերել և՝ պտուտակահանի օգնությամբ բացելով այն, փաստաթղթեր են հայտնաբերել Ռաֆի անցյալի մասին։ Բացի այդ, պահարանում հայտնաբերվել են առաջին հայացքից խզբզոցներ պարունակող որոշ թղթեր[4]։

Ինքնասպանական գրություններն արագ ճանաչվել են որպես անմխիթար զառանցանք, որը Ռաֆի ինքնության մասին ոչ մի ակնարկ չի տվել[6]։ Այլ փաստաթղթերը ներառել են Բեքի Սյու Թըրների ծննդյան վկայականը և Լորի Էրիկա Քենեդիի անվան փոփոխության մասին դատավորի որոշումը։ Ընտանիքի ընկերը հաստատել է, որ Բեքի Սյու Թըրները մահացել է տանը բռնկված հրդեհի ժամանակ՝ 2 տարեկան հասակում։

Անկիզելի պահարանում հայտնաբերված թղթերի թվում են եղել «Հյուսիսային Հոլիվուդի ոստիկանություն» (անգլ.՝ North Hollywood police), «402 ամիս» (անգլ.՝ 402 months) և «Բեն Փերկինս» (անգլ.՝ Ben Perkins) խզբզոցները։ Այդ գրվածքների բնույթը գործի որոշ հետևորդներին բերել է այն մտքին, որ Ռաֆը փորձել է խուսափել բանտից՝ ոստիկանություն վրա հղումների, բանտային կալանքի հնարավոր ժամկետի և Լոս Անջելեսից փաստաբան Փեն Պերկինսի անվան պատճառով։ Սակայն, երբ նրա հետ կապվել են, Փերքինսը հայտարարել է, որ երբեք չի լսել Բեքի Սյու Թըրների կամ Լորի Քենեդիի մասին (Փերքինսը սևամորթ էր և վաճառում էր իր իրավաբանական ծառայությունները Լոս Անջելեսի աֆրոամերիկացիների համայնքին և իր կարիերայի ընթացքում երբեք չի զբաղվել սպիտակամորթ հաճախորդի գործով)։ Բացի այդ, գոյություն ունեցող մատնահետքերի և դեմքի ճանաչման տվյալների բազաներից ոչ մեկում Ռաֆի համար ոչ մի համապատսախանություն չի հայտնաբերվել[4]։ Այն փաստը, որ Լորիին հաջողվել է այդքան լավ թաքցնել իր ինքնությունը համացանցի հայտնվելուց առաջ, հանգեցրել է այն ենթադրության, որ նա օգտվում էր, այսպես կոչված, ինքնության բրոքերի ծառայություններից[4]։

2011 թվականի սեպտեմբերին Ռաֆերի ընտանիքը կոնգրեսականի օգնականի շնորհիվ խնդրանքով դիմել է Ջո Վելինգին՝ սոցիալական ապահովության վարչության (ՍԱՎ) քննիչներից մեկին։ Վելինգը համաձայնել է օգնել պարզել նրա ինքնությունը՝ որպես փաստաթղթերի գողության կասկածյալ։ Հետևելով բազմաթիվ ցուցումների՝ նա հայտնվել է փակուղում և օգնության խնդրանքով դիմել է լայն հանրությանը՝ նրան նույնականացնելու համար The Seattle Times թերթում 2013 թվականի հունիսի 22-ին հրապարակված հոդվածի միջոցով[4]։ Հետագայում այս հոդվածը վերահրապարկվել է բազմաթիվ թերթերում ամբողջ աշխարհում։

Նույնականացում խմբագրել

Նախկին միջուկային ֆիզիկոս Քոլին Ֆիցպատրիկը, որը ստեղծել է դատական ծագումնաբանության ոլորտը, Լորիի մասին իմացել է 2013 թվականին և սկսել է աշխատել այդ գործի վրա[8][9]։ Ֆիցպատրիկը թեստավորել է Ռաֆի ամուսնուն և դստերը անմիջապես սպառողներին հայտնող փորձարկման ընկերության օգնությամբ, ինչի միջոցով նա կարողացել է ստանալ Լորիի ԴՆԹ արդյունքներն՝ օգտագործելով դատական ծագումնաբանության մեթոդները, որոնք Լորիի ԴՆԹ-ից հանում էին Բլեյքինը։ Ռաֆը Քեսիդի անունով զարմուհի ուներ իր համապատասխանությունների ցանկում, սակայն այդ անունը շատ տարածված էր, և զարմուհին չէր արձագանքում[8]։ Երկու տարի անց Ֆիցպատրիկը վերջապես նույնականացրել է Ռաֆին՝ հայտնաբերելով երրորդ զարմուհու համապատասխանությունը, որը Քեսիդիի բարեկամն էր։ Երրորդ զարմիկի ինքնության իմացությունը նրան բերել է Ռաֆի ինքնության բացահայտմանը[8]։Ֆիցպատրիկն այդ մասին հայտնել է Ջո Վելինգին, որն այդ ընթացքում հեռացել էր իր աշխատանքից[8]։ Նա ժամանել է Փենսիլվանիա պոտենցիալ ընտանիքին հանդիպելու համար[8]։ Վելինգը մոտեցել է հարազատին, որն անմիջապես նույնականացրել է հանգուցյալ Լորի Ռաֆին որպես Քիմբերլի ՄաՔլին[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 The Seattle Times, Seattle TimesSeattle: 1891. — ISSN 0745-9696; 2642-7192
  2. Raddy (2016 թ․ հոկտեմբերի 24). «5 Creepy-As-Hell Stories Of Real People With No Identity». Cracked.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.
  3. Schladebeck, Jessica. «True identity of Lori Ruff revealed six years after she committed suicide». nydailynews.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 O'Hagan, Maureen (2013 թ․ հունիսի 25). «She stole another's identity, and took her secret to the grave. Who was she?». Seattle Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
  5. 5,0 5,1 5,2 Corbin, Cristina (2013 թ․ հունիսի 26). «Three years after Texas woman's suicide, a question lingers: Who was she?». Fox News. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Golgowski, Nina (2013 թ․ հունիսի 27). «Texas woman's true identity baffles ex-husband, authorities years after her suicide». New York Daily News. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.
  7. «Live chat with investigator, reporter about Jane Doe case». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 21-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 O'Hagan, Maureen (2016 թ․ սեպտեմբերի 21). «'My God, that's Kimberly!': Scientist solves perplexing mystery of identity thief Lori Ruff». Seattle Times. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
  9. Barrouquere, Brett (2016 թ․ սեպտեմբերի 22). «Mystery woman: After 30 years and a suicide, Lori Ruff's real identity emerges». Houston Chronicle. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.

Հետագա ընթերցում խմբագրել

  • Մորին Օ'Հեգան, Կինը անկիզելի պահարանում։ Amazon Original Stories (Հուլիսի 31, 2018) Amazon-ի էջ