Սոֆի Լորեն

իտալացի դերասանուհի և երգչուհի
(Վերահղված է Լորեն, Սոֆիից)

Սոֆիա Լորեն[8] (իտալ.՝ Sophia Loren, Սոֆիա Վիլանի Շիկոլոնե (Sofia Villani Scicolone), սեպտեմբերի 20, 1934(1934-09-20)[1][2][3][…], Հռոմ, Իտալիայի թագավորություն), իտալացի դերասանուհի և երգչուհի, Կաննի (1961 թվական), Վենետիկի (1958 թվական, 1998 թվական), Մոսկվայի (1965 թվական, 1997 թվական), Բեռլինի (1994 թվական) կինոփառատոների դափնեկիր։ Հինգ անգամ արժանացել է «Ոսկե Գլոբուս» մրցանակին («համաշխարհային հանդիսատեսի սիրելին» հատուկ անվանակարգում), «Օսկար» մրցանակի դափնեկիր (1961 թվական), պատվավոր «Օսկար»-ի դափնեկիր (1991 թվական) «կինեմատոգրաֆին անմար փայլ հաղորդած հիշվող դերերով հարուստ կարիերայի համար» ձևակերպումով։

Սոֆի Լորեն
իտալ.՝ Sophia Loren
Ծնվել էսեպտեմբերի 20, 1934(1934-09-20)[1][2][3][…] (89 տարեկան)
ԾննդավայրՀռոմ, Իտալիայի թագավորություն
ԿրթությունԺանին Մանուելի դպրոց
Քաղաքացիություն Իտալիա և  Ֆրանսիա
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, երգչուհի, ինքնակենսագիր, գեղեցկության մրցույթի մասնակից, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի
Ժանրերկատակերգություն և մելոդրամա
ԸնտրանիԵրեկ, այսօր, վաղը
Ծնողներհայր՝ Riccardo Scicolone?, մայր՝ Romilda Villani?
Ամուսին(ներ)Կարլո Պոնտի և Կարլո Պոնտի
Երեխա(ներ)Carlo Ponti? և Էդոարդո Պոնտին
Պարգևներ և մրցանակներ

Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 21-րդ տեղում։

Իր կարիերայի ընթացքում Սոֆիա Լորենը նկարահանվել է շուրջ 90 ֆիլմում, որոնցից ամենահայտնիներն են «Երկու կինը», «Ամուսնություն իտալական ձևով», «Արևածաղիկներ»։

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Սոֆիա Շիկոլոնեն ծնվել է Հռոմում։ Նրա ծնվելուց քիչ անց ընտանիքը տեղափոխվում է Նեապոլից քիչ հեռու գտնվող փոքրիկ ձկնորսական Պոցցուոլի ավանը, որտեղ անցնում է Սոֆիայի մանկությունը և պատանեկությոնը։ Պատանի տարիքում նրան անվանում էին «Ստեկկետտո», որը թարգմանաբար նշանակում է «Ձողիկ»՝ բարձր հասակի և նիհարության պատճառով։ Փառքի ճանապարտին առաջին աստիճանը հանդիսացավ 14 տարեկանում տեղական գեղեցկության մրցույթում հաղթանակը, որից հետո Սոֆիայի ընտանիքը տեղափոխվում է Հռոմ։ 1950 թվականին մասնակցում է «Միսս Իտալիա» մրցույթին, որտեղ արժանանում է «Միսս Վայելչություն» մրցանակին, որը հանձնաժողովի կողմից ստեղծվել էր հատուկ նրա համար[9]։

Հերթական մրցույթին մասնակցելու ժամանակ նա ծանոթանում է պրոդյուսեր և իր ապագա ամուսին Կառլո Պոնտիի հետ, որը նրանից տարիքով մեծ էր քսաներկու տարով։ Այդ ժամանակ Պոնտին ամուսնացած էր և կաթոլիկի համար ապահարզան ստանալը բավականին բարդ խնդիր էր։ Սպասելուց հուսահատ, երբ Վատիկանը կհաստատի ապահարզանը, Կառլոն և Սոֆիան գաղտնի ամուսնանում են Մեքսիկայում։ Որոշ ժամանակ անց սպասված ապահարզանը ստացվում է և 1966 թվականի ապրիլի 9-ին Կառլոն երկրորդ անգամ ամուսնանում է Սոֆիայի հետ։

Սկզբնապես Պոնտին իր ընտրյալին ներկայացնում էր որպես սեքս-ռումբ այնպիսի քիչ հայտնի կինոնկարներում, ինչպիսին «Սպիտակ ստրուկների առևտուր» («The White Slave Trade») (1953 թվական) ֆիլմն է։ Հաճախ այդ ֆիլմերի գործողությունները իրականանում էին էկզոտիկ միջավայրում, Լորենին հնարավորություն տալով հանդիսատեսի առջև հանդեսգալու անսովոր հանդերձանքով։ Մյուս կողմից, ապագա գերաստղը չէր խուսափում մերկանալուց, այնպես որ, մի շարք կինոնկարներպում նրան կարելի է հանդիպել մերկ դրվագներում։ 1960-ական թվականների սկզբներին Կառլո Պոնտին գնում է երիտասարդ Լորենի բոլոր ֆիլմերը, որտեղ նա հանդես էր գալիս մերկ՝ խուսափելով միջազգային խայտառակությոնից։

1950-ական թվականների կեսերին Սոֆիան դառնում է Իտալիայի աստղ և սեքս խորհրդանիշ։ Սկզբնապես դերասանուհին նկարահանվում էր Սոֆիա Լադզարո (իտ. Lazzaro) կեղծանունով, սակայն 1953 թվականին, Պոնտիի պնդմամբ, այն փոխում է Լորենի հետ։ Լորենի առաջին ֆիլմը, որը վարձութ է դուրս եկել Իտալիայի սահմաններց դուրս, եղել է «Աթթիլա» («Attila», 1954 թվական) ֆիլմը՝ Էնթոնի Քուինի հետ։

Համաշխարհային փառք խմբագրել

 
Քերի Գրանտի հետ «Նավակ տունը» ֆիլմում, 1958 թվական

Կինոքննադատների առաջին լուրջ ուշադրությունը Լորենը գրավեց Վիտտորիո դե Սիկայի «Նեապոլի ոսկին» («The Gold of Naples», 1954 թվական) ֆիլմում, որում նա ընկնում է հարպազատ տարերք, խաղալով եռանդուն նեապոլիտանուհի կրպակավաճառուհու դերը։ Ժողովրդի մեջից հասարակ կնոջ դերը, որոնց նա լավ էր ճանաչում մանկությունից և որոնցից մեկը կարող էր դառնալ, նրան ամենից հաջող էին ստացվում և առաջացնում էին կինոքննադատների առավել բարեհաճ արձագանքներ։

Հենց Սիկան է լիովին բացահայտում Սոֆի Լորենի դերասանական տաղանդը։ Փաստորեն բոլոր առավել նշանակալից դերերը նրա կողմից խաղացվել են այդ ռեժիսորի ֆիլմերում՝ «Չոչարա»՝ («La ciociara») Ժան Պոլ Բելմոնդոյի հետ (1961 թվական, Կաննի կինոփառատոնի մրցանակ և «Օսկար» լավագույն դերասանուհու համար), «Երեկ, այսօր, վաղը» («Yesterday, Today and Tomorrow», 1963 թվական), «Ամուսնություն իտալական ձևով» («Matrimonio all'italiana») (1964 թվական, Մոսկովյան կինոփառատոնի մրցանակ), «Արևածաղիկներ» («Sunflower», 1970 թվական։ Արաք վերջին կինոնկարներում Սոֆի Լորենի խաղընկերն էր Մարչելլո Մաստրոյանին, որի հետ միասին նրանք ստեղծեցին կինոյի պատմության մեջ ամենահանրահայտ զույգերից մեկը։

Սոֆի Լորենի դերասանական վարպետության գագաթնակետն է հանդիսանում մոր դերակատարումը «Չոչարա» ֆիլմում՝ նեոռեալիստական ֆիլմում, նկարահանված ըստ Ալբերտո Մորավիայի վեպի։ Ֆիլմի կուլմինացիոն դրվագներից մեկում հերոսուհին դառնում է դաժան բռնության զոհ։ Լորենի դերասանական արտահայտչությունը և ներդաշնակությունը անտօվկիանոսյան կինոքննադատների մոտ առաջացնում են այնպիսի տպավորություն, որ այդ դերակատարման համար նրան շնորհում են «Օսկար» մրցանակ։ Դա առաջին դեպքն էր, որ տվյալ անվանակարգում մրցանակը շնորհվում էր այն կինոնկարի համար, որը նկարահանվել էր ոչ անգլերեն լեզվով։

Հոլլիվուդյան կարիերա խմբագրել

 
«Դա սկսվեց Նեապոլում» ֆիլմից

1957 թվականից Լորենը պարբերաբար առաջարկություններ էր ստանում նկարահանվելու Հոլլիվուդում։ Նա ակտիվորեն, չնայած, ոչ շատ հաջող, աշխատել է ամերիկյան մեղքերի ֆաբրիկայում, այնպիսի ընկերությունների հետ պայմանագրերով, ինչպիսին են «MGM»-ը և «Paramount Pictures»-ը։ Նրա առաջին հոլլիվուդյան ֆիլմերից է «Հպարտություն և կիրք» («The Pride and the Passion», 1957 թվական)՝ Ֆրենկ Սինատրայի և Քերի Գրանտի հետ։ Գրանտի իտալուհի դերասանուհուն սիրահարվածության մասին շատ է գրվել, սակայն դրա ճշմարտացիության մասին քիչ է հայտնի։ Նաև շատ ենթադրություններ են առաջացել անգլիացի դերասան Պիտեր Սելլերսի կողմից Լորենին արված ամուսնության առաջարկի շուրջ։ Որոշ կենսագիրների կարծիքով, այդ ամենը լոկ գովազդային հնարքներ էին։

«Սատանան վարդագույն տրիկոյում» («Heller in Pink Tights», 1960 թվական) վեսթերնի նկարահանումների համար դերասանուհին առաջին անգամ դառնում է շիկահեր։ Ձախողված «Հռոմեական կայսրության անկումը» («The Fall of the Roman Empire») սագայի համար նա աշխարհում առաջինների մեկը ստացավ այդ ժամանակների համար չլսված մեկ միլիոն հոնորար։ 1967 թվականին նրան վիճակվում է խաղալ ռուս մարմնավաճառուհու դեր մեծ Չապլինի վերջին ֆիլմում՝ «Կոմսուհին Հոնգկոնգից» («A Countess from Hong Kong»)։

 
Դերասանուհի Ջոան Քոլինզի հետ 2009 թվական հունիս

Տասնհինգ տարվա ընթացքում (1957—1972 թվականներ) Լորենին հաջողվել է աշխատել գործնականում Հոլլիվուդի բոլոր ամենահայտնի դերասանների և սեքս խորհրդանիշների հետ․ Էնթոնի Պերկինսի («Սեր ծփիների տակ» («Desire Under the Elms»), 1958 թվական), Էնթոնի Քուինի («Սև խոլորձ» («The Black Orchid»), 1958 թվական), Կլարկ Գեյբլի («Դա սկսվեց Նեապոլում» («It Started in Naples»), 1960 թվական), Պիտեր Սելլերսի («Միլիոնատերեր» («The Millionairess»), 1961 թվական), Չառլթոն Հեսթոնի («Էլ Սիդ» («El Cid»), 1961 թվական), Ալեք Գինեսի («Հռոմեական կայսրության անկումը» («The Fall of the Roman Empire»), 1964 թվական), Պոլ Նյումանի («Լեդի Լ.» («Lady L»), 1965 թվական), Գրեգորի Պեկի («Արաբեսկա» («Arabesque»), 1966 թվական), Մառլոն Բրանդոի («Կոմսուհին Հոնգկոնգից»(«A Countess from Hong Kong»), 1967 թվական), Պիտեր Օ'Թուլի («Մարդը Լա Մանշից» («Man of La Mancha»), 1972 թվական), Ռիչարդ Բյորտոնի («Ուղևորություն» («Il viaggio»), 1974 թվական) և Ժան Գաբենի («Դատավճիռ» («Verdict»), 1974 թվական)։

1994 թվականին նա վերջին անգամ նկարահանվում է Մարչելլո Մաստրոյանիի հետ Ռոբերտ Օլթմենի «Բարձր նորաձևություն» («Ready to Wear») ֆիլմում, իսկ 1996 թվականին խաղացել է Ջեք Լեմոնի և Ուոլթեր Մատաուի հետ ամերիկյան «Ծեր փնթփնթանները մոլեգնում են» («Grumpier Old Men») կինոկատակերգությունում։

2002 թվականին նա նկարահանվում է իր որդու՝ Էդուարդո Պոնտիի «Միայն մեր միջև» («Between Strangers») ֆիլմում, կատարելով երկրորդական պլանի դեր։

Անձնական կյանք խմբագրել

 

Չնայած կինոյում հաջողություններին, Սոֆի Լորենի կյանքը մթագնված էր երեխաների բացակայությամբ և երկու վիժումներով։ Երկար տարիների ընթացքում նա անպտղության թերապիայի կուրս էր անցնում, որի շնորհիվ 1968 թվականին ծնվում է նրա առաջին որդին՝ Կառլո Պոնտի-կրտսերը, իսկ չորս տարի անց՝ երկրորդ որդին, Էդուարդոն։

1970-ականների երկրորդ կեսին Լորենը պակաս հաճախ է սկսվում հայտնվել կինոյում, իսկ 1984 թվականից նրա դերերը սկսում են դառնալ հատուկենտ։ 1979-1980 թվականներին նա հրատարակում է ինքնակենսագրական գիրք և թողարկում է նրա վրա հիմնված հեռուստաֆիլմ։ 1982 թվականին դատապարտվում է 18-օրյա կալանքի՝ հարկերից խուսափելու պատճառով։ Հետագա տարիների ընթացքում գրում է ևս մեկ գիրք-հիշողություն և հիմնադրում է օծանելիքի շարք։ 1999 թվականին լույս է տեսնում նրա «Բաղադրատոմսեր և հիշողություններ» գիրքը։

2007 թվականին 72-ամյա դերասանուհին նկարահանվում է հանրահայտ «Պիրելլի» օրացույցի համար։

Ժառանգություն խմբագրել

 
Սոֆի Լորենի հանրահայտ սպագետիները

Սոֆի Լորենը հայտնի է իր սրամտությամբ։ Նրա գրքից որոշ արտահայտություններ թևավոր են դարձել Իտալիայում, օրինակ․ «Ամենին, ինչ ունեմ, ես պարտական եմ սպագետիին»։ Ջենովայի արքեպիսկոպոսը մի անգամ կատակեց, որ չնայած Վատիկանը հավանություն չի տալիս մարդկանց կլոնավորմանը, նա կարող է բացառություն անել Սոֆի Լորենի համար։

Սոֆի Լորենը հանդիսանում է Հոլիվուդյան Փառքի ծառուղում Աստղի տիրակալ (№ 2000)։

Տորոնտոյի Էտոբիկո թաղամասի փողոցներից մեկը անվանվել է Սոֆի Լորենի պատվին[10]։

Հետաքրքիր փաստեր

  • 2007 թվականին 70-ամյա դերասանուհին նկարահանվել է հանրահայտ «Pirelli» օրացույցի համար։
  • Սոֆիա Լորենը հայտնի է իր սրամտությամբ։ Նրա գրքերից որոշ արտահայտություններ դարձել են «թևավոր» Իտալիայում, օրինակ՝ «Այն ամենի համար, ինչ ես ունեմ, պարտական եմ սպագետիին»։
  • Ջենովայի Արքեպիսկոպոսը մի առիթով կատակել է. «Ըստ էության Վատիկանը դեմ է մարդկանց կլոնավորմանը, բայց Սոֆիա Լորենի համար կարելի էր բացառություն անել»։
  • 1982 թվականին Սոֆիա Լորենը լքեց Իտալիան՝ այն բանից հետո, երբ 18 օր անցկացրեց բանտում՝ հարկերը չվճարելու համար։
  • Կանադայի Տորոնտո քաղաքի Էտոբիկո շրջանի փողոցներից մեկը կոչված է Սոֆիա Լորենի անվամբ։
  • Դերասանուհին ունի իր աստղը Հոլիվուդի Փառքի ծառուղում։
  • Բացի մայրենի իտալերենից՝ Սոֆիա Լորենն ազատ խոսում է անգլերեն և ֆրանսերեն լեզուներով։
  • Դերասանուհին նաև գրում է։ 1999 թվականին լույս է տեսել նրա «Հուշերի բաղադրատոմսը» երկրորդ գիրքը։ Հաջորդող տարիներին նա սկսել է զբաղվել նաև գործարարությամբ՝ թողարկելով օծանելիքի իր սերիան։
  • Անձնական կյանքում նրան բավականին տհաճություն է պատճառել այն, որ երկար տարիներ բուժվել է չբերության դեմ։ Բարեբախտաբար 1968 թվականին ծնվել է առաջնեկը՝ Կարլո Պոնտի կրտսերը, ով այսօր Վիեննայի նվագախմբի դիրիժորն է, իսկ չորս տարի անց ծնվել է երկրորդ որդին՝ Էդուարդը, ով ռեժիսոր է։

Ֆիլմագրություն խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1950 Ձայն Il voto աղջիկ ամբոխում
1950 Ծովային սրտեր Cuori sul mare աղջիկ ռեստորանում
1950 Տոտո Տարզան Totò Tarzan ցեղախմբի աղջիկներից մեկը
1950 Կապույտ Մորուքի վեց կանայք Le sei mogli di Barbablù աևանգված աղջիկ
1951 Աննա Anna աղջիկ գիշերային ակումբից
1951 Ակամա հրաշագործ Il mago per forza հարսնացու
1951 Վանդակի տեքստ Quo Vadis? Լիգիայի ստրկուհին
1951 Միլլիոնատիրուհին Միլանից Milano miliardaria
1951 Շոգենավի տիրակալը Il padrone del vapore
1951 Ինքն էր․․․այո այո Era lui… sì! sì! Օդալիսկա
1952 Երազելով Զորրոյին Il sogno di Zorro Կոնչիտա
1952 Լարողը ժամանել է È arrivato l'accordatore Ջուլիետայի ընկերուհին
1952 Սպիտակ մարդկանց ամբոխը La Tratta delle bianche
1952 Ֆավորիտուհին La Favorita Լեոնորա
1953 Աիդա Aida Աիդա
1953 Աֆրիկան ծովերից այն կողմ Africa Under the Seas Բարբարա Լամա
1953 Բարի մարդկանց կիրակին Good Folk's Sunday Ինես
1953 Երկու գիշեր Կլեոպատրայի հետ Due notti con Cleopatra Կլեոպատրա/Նիսկա
1953 Մենք գտնվում ենք ցուցահանդեսում Ci troviamo in galleria Մարիսա
1953 Սիրո ուխտավորները Pellegrini d'amore Վանդակի տեքստ
1953 Կամպանելի երկիրը The Country of the Campanelli Վանդակի տեքստ
1953 Սպիտակ ստրկուհիների առևտուրը The White Slave Trade Էլվիրա
1954 Աթիլլա Attila Հոնորիա
1954 Աղքատություն և մեծահոգություն Miseria e nobiltà Գեմա
1954 Ափսոս, որ դու սրիկա ես Too Bad She Լինա Ստրոպիանի
1954 Նեապոլի ոսկին The Gold of Naples Սոֆիա
1954 Մեր ժամանակները Tempi nostri - Zibaldone n. 2 աղջիկ նովելում
1954 Նեապոլյան ճոճանակ Neapolitan Carousel Սիսինա
1955 Կինը գետից Woman of the River Նիվես Մոնգոլինի
1955 Վեներայի նշանը Il segno di Venere Ագնես Թիրաբասի
1955 Հիասքանչ ջրաղացպանուհին La bella mugnaia Կարմելա
1955 Հաց, ջուր և․․․ Pane, amore e. Դոննա Սոֆիա
1956 Կին լինելը երջանկություն է Lucky to Be a Woman Անտոնիետա Ֆալարի
1957 Հպարտություն և կիրք The Pride and the Passion Հուանա
1957 Լեգենդ անցյալի մասին Legend of the Lost Դիտա
1957 Տղան դելֆինի վրա Boy on a Dolphin Ֆաեդրա
1958 Տուն ջրի վրա Houseboat Չինցիա Զակարդի
1958 Բանալի The Key Ստելլա
1958 Սեր ծփիների տակ Desire Under the Elms Աննա Կեբոտ
1958 Սև խոլորձ The Black Orchid Ռոուզ Բիանկո
1959 Այդպիսի կին That Kind of Woman Կեյ/Կատերինա
1960 Միջադեպի շունչը A Breath of Scandal Արքայադուստր Օլիմպիա
1960 Միլլիոնատիրուհին The Millionairess Էպիֆանիա Պարերգա
1960 Սատանան վարդագույն տրիկոյով Heller in Pink Tights Անժելա Ռոսինի
1960 Չոչարա La ciociara Չեզիրա
1960 Դա սկսվեց Նեապոլում It Started in Naples Լյուչիա Կուրչիո
1961 Էլ Սիդ El Cid Հիմեն
1962 Lykke og krone խաղում է ինքն իրեն
1962 Բոկաչո 70 Boccaccio '70 Զոի
1962 Ալթոնայի ճգնավորները The Condemned of Altona Ջոաննա
1962 Տիկին անպատշաճություն Madame Sans-Gêne Կատրին Յուբշեր
1962 Հինգ մղոն մինչ կեսգիշեր Five Miles to Midnight Լիզա Մակլին
1963 Երեկ, այսօր, վաղը Yesterday, Today and Tomorrow Ադելինա Սբարատի/Աննա Մոլտենի/Մարա
1964 Ամուսնություն իտալական ձևով Matrimonio all'italiana Ֆիլումենա Մարտերանո
1964 Հռոմեական կայսրության անկումը The Fall of the Roman Empire Լուցիլա
1965 Արբալետ գործողությունը Operation Crossbow Նորա
1966 Արաբեսկա Arabesque Յասմին Ազիր
1967 Կոմսուհին Հոնկոնգից A Countess from Hong Kong Նատաշա Ալեքսանդրովնա, երիտասարդ կոմսուհի Ռուսաստանից
1966 Յուդիթ Judith Յուդիթ
1967 Կար, չկար․․․ C'era una volta… Իզաբելա Սանդելորո
1969 Տեսիլք իտալական ձևով Ghosts - Italian Style Մարիա Պոդժակոնո
1969 Արևածաղիկներ Sunflower Ջովաննա
1970 Իմ անունը ծաղրածու է Mera Naam Joker խաղում է ինքն իրեն
1971 Հոգևորականի կինը The Priest's Wife Վալերիա Բիլլի
1972 Սպիտակ, կարմիր ու․․․ Bianco, rosso e… Էրմանա Գերմանա
1972 Լեդի Ազատություն Lady Liberty Մադալենա Ցիարապիցո
1972 Մարդը Լա Մանշից Man of La Mancha Ալդոնցա / Դուլսինեա
1974 Դատավճիռ Verdict Թերեզա Լեոնի
1974 Կարճ հանդիպում Brief Encounter Աննա Ջեսոն
1974 Ուղևորություն Il viaggio Ադրիանա դե Մաուրո
1975 Բրավո, Տիկնիկ Get Rita Պուպա (տիկնիկ)
1976 Կասանդրայի լեռնանցք Cassandra Crossing Ջենիֆեր Ռիսպոլի Չեմբերլեն
1977 Անսովոր օր Special Day, A Անտոնիետա
1978 Անջելա Angela Անջելա Քինկեյդ
1978 Աստղային թիրախ Brass Target Մարա
1978 Արյունալի վեճ երկու տղամարդու միջև Blood Feud Տիտինա Պատերնո
1979 Կրակե ուժ Firepower Ադել Տասկա
1980 Սոֆի Լորենի պատմությունը Sophia Loren: Her Own Story խաղում է ինքն իրեն
1981 Նոտր Դամը Կրուազետի հետ Notre Dame de la Croisette խաղում է ինքն իրեն
1984 Ոմն սպիտակամաշկ Qualcosa di biondo Ավրորա
1986 Խիզախություն Courage Մարիաննա Միրալդո
1987-2008 Կենսագրություն Biography խաղում է ինքն իրեն
1988 Երջանիկ Պիլիգրիմ Fortunate Pilgrim Լուչիա Սանտա Անգելուցի Կերբո
1988 Չոչարրա La Ciociara Սեզիրա
1990 Շաբաթ, կիրակի և երկուշաբթի Saturday, Sunday and Monday Ռոզա Պրիորի
1994 Բարձր նորաձևություն Ready to Wear Իզաբալա դե Լա Ֆոնտեյն
1995 Ծեր փնթփնթանները մոլեգնում են Grumpier Old Men Մարիա Ռագետտի
1997 Արև Soleil Լևիի մայրը
2001 Ֆրանչեսկա և Նունցիտա Francesca and Nunziata Ֆրանչեսկա Մոնտորսի
2002 Միայն մեր միջև Between Strangers Օլիվիա
2002-2003 Գրեհեմ Նորտոնի շոու V Graham Norton խաղում է ինքն իրեն
2004 Ապակե տնակում Lives of the Saints Թերեզա
2004 Լցոնված բիբարները գործի են դրվում Too Much Romance... It's Time for Stuffed Peppers Մարիա
2004 Ճանաչված Եվրոպա Europa riconosciuta խաղում է ինքն իրեն
2006 Մարչելո, մեկ քաղցր կյանք Marcello, una vita dolce խաղում է ինքն իրեն
2006 Թուրին 2006․ XX Ձմեռային Օլիմպիական խաղեր Turin 2006: XX Olympic Winter Games խաղում է ինքն իրեն
2008 Պազոլինիի զայրույթը La rabbia di Pasolini խաղում է ինքն իրեն
2009 Ինը Nine Գվիդոլի մայրը
2010 Իմ տունը լի է հայելիներով My House Is Full of Mirrors Ռոմիլդա
2011 Մեքենաներ 2 Cars 2 Տոպոլինոյի մայրը
2013 Մարդկային ձայն La voce umana Անջելա
2020 Ամբողջ կյանքն առջևում է La vita davanti a sé մադամ Ռոզա

Պարգևներ և անվանակարգումներ խմբագրել

Թվական Անվանում Պարգև Անվանակարգ Արդյունք
1961 Չոչարրա Կաննի կինոփառատոն Արծաթե մրցանակ լավագույն դերասանուհու համար Հաղթանակ
1962 Չոչարրա Օսկար Լավագույն դերասանուհի Հաղթանակ
1962 Չոչարրա Բրիտանական ակադեմիա Լավագույն օտարերկրյա դերասանուհի Հաղթանակ
1964 Ոսկե Գլոբուս Լավագույն նորամուտ Հաղթանակ
1965 Ամուսնություն իտալական ձևով Օսկար Լավագույն դերասանուհի Առաջադրված
1965 Ամուսնություն իտալական ձևով Ոսկե Գլոբուս Լավագույն դերասանուհի Առաջադրված
1965 Ոսկե Գլոբուս Լավագույն նորամուտ Հաղթանակ
1965 Ամուսնություն իտալական ձևով Արծաթե մրցանակ Լավագույն դերասանուհի Հաղթանակ
1966 Ոսկե Գլոբուս Լավագույն նորամուտ Առաջադրված
1969 Ոսկե Գլոբուս Լավագույն նորամուտ Հաղթանակ
1970 Ոսկե Գլոբուս Լավագույն նորամուտ Առաջադրված
1971 Ոսկե Գլոբուս Լավագույն նորամուտ Առաջադրված
1977 Ոսկե Գլոբուս Լավագույն նորամուտ Հաղթանակ
1991 Օսկար «Համաշխարհային կինեմատոգրաֆիայի գանձերից մեկին» պատվավոր մրցանակ Հաղթանակ
1994 Բեռլինի կինոփառատոն Պատվավոր Ոսկե Արջ Հաղթանակ
1995 Բարձր նորաձևություն Ոսկե Գլոբուս Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Առաջադրված
1994 Բեռլինի կինոփառատոն Պատվավոր Ոսկե Արջ Հաղթանակ
1997 Հատուկ արծաթե «Սուրբ Գևորգ» համաշխարհային կինեմատոգրաֆիայի ավանդի համար Հաղթանակ
1998 Վենետիկի կինոփառատոն Ոսկե Առյուծ համաշխարհային կինեմատոգրաֆիայի ավանդի համար Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. https://www.oscars.org/oscars/ceremonies/1962
  5. https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
  6. quirinale.it (իտալ.)
  7. https://archive.is/20170305172741/http://www.lorenarchives.com/profile_awards_EUR.html
  8. Տարբեր երկրներում հայտնի է նաև որպես Սոֆի՛ա Լո՛րեն կամ Սո՛ֆիա Լո՛րեն։
  9. «Il concorso dal 1948 al 1950». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.
  10. Sophia Loren Court, Toronto, Ontario at Google Maps

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 667