Լորենցո դա Պոնտե (մարտի 10, 1749(1749-03-10)[1][2][3][…], Ceneda, Վիտորիո Վենետո, Տրևիզո, Վենետո, Իտալիա[4] - օգոստոսի 17, 1838(1838-08-17)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5][4]), իտալացի լիբրետիստ և թարգմանիչ։ Տասնմեկ երգահանների, այդ թվում՝ Մոցարտի և Անտոնիո Սալիերիի օպերաների համար քսանութ լիբրետոների հեղինակ է։

Լորենցո դա Պոնտե
իտալ.՝ Lorenzo Da Ponte
Lorenzo da Ponte.jpg
Ծննդյան անունիտալ.՝ Lorenzo Da Ponte
Ծնվել էմարտի 10, 1749(1749-03-10)[1][2][3][…]
ԾննդավայրCeneda, Վիտորիո Վենետո, Տրևիզո, Վենետո, Իտալիա[4]
Վախճանվել էօգոստոսի 17, 1838(1838-08-17)[1][2][3][…] (89 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5][4]
ԳերեզմանՆյու Յորք
Մասնագիտությունլիբրետիստ, թարգմանիչ, դրամատուրգ, կոմպոզիտոր, բանաստեղծ, գրող և հեղինակ-կոմպոզիտոր
Լեզուիտալերեն[2] և Venetian?
ՔաղաքացիությունFlag of Republic of Venice (1659-1675).svg Վենետիկի հանրապետություն և Portugal
ԱշխատավայրԿոլումբիայի համալսարան
Lorenzo Da Ponte Վիքիպահեստում

Կենսագրություն և ստեղծագործական ուղիԽմբագրել

Լորենցո դա Պոնտեն (ծնյալ՝ Էմանուելե Կոմելյանո) ծնվել է Վենետիկի հանրապետության Չենեդո քաղաքամասում (այժմ՝ Վիտորիո Վենետո), հրեաների ընտանիքում։ Նրա մայրը վախճանվել է 1754 թվականին, և նրա մահից հետո հայրը կրկին ամուսնացել է, որի պատճառով երեխաների հետ կաթոլիկություն է ընդունել։ Մկրտվելիս Էմանուելեն ընդունել է արարողակարգն անցկացրած եպիսկոպոսի անունը՝ Լորենցո դա Պոնտե։ 1769 թվականից սովորել է Պորտոգրուարոյի հոգևոր սեմինարիայում (միջնակարգ հոգևոր ուսումնական հաստատություն), իսկ 1773 թվականին ընդունել վանականի աստիճան[6]։ 1774—1776 թվականներին աբբա դա Պոնտեն Տրևիզո սեմինարիայում դասավանդել է գրականություն և ճարտասանություն։ Սակայն արմատական հայացքների (դա Պոնտեն Ժան-Ժակ Ռուսոյի երկրպագուն էր[6]) և ցոփ ու շվայտ կենսակերպի պատճառով նրան արտաքսել են Տրևիզոյից, ապա նաև՝ Վենետիկից։ Այստեղ նրա մերձավոր ծանոթների շարքում էր Կազանովան։

1782 թվականին Լորենցո դա Պոնտեն ժամանել է Վիեննա և պալատական երգահան Անտոնիո Սալիերիի միջնորդությամբ ստանձնել պալատական լիբրետիստ բանաստեղծի պաշտոնը[6]։ Դա Պոնտեն այստեղ գրել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի երաժշտությանը նվիրված երեք առավել հայտնի լիբրետոները՝ «Ֆիգարոյի ամուսնությունը», «Դոն Ժուան » և «Այդպես են վարվում բոլորը»։ Նա լիբրետոներ է գրել նաև Սալիերիի («Թալիսման», «Մեկ օրով հարուստը», «Օրմուզի արքա Աքսուրը», «Հավատարիմ քահանան», «Թվանշան»), Յոզեֆ Վայգլի, Վիսենտե Մարտին ի Սոլերի և այլ երգահանների ստեղծագործությունների համար։

1790 թվականին դա Պոնտեն զրկվել է աշխատանքից՝ ֆինանսավորման կրճատման պատճառով։ Մեկնել է Տրիեստ, որտեղ և ծանոթացել է իր ապագա կնոջ՝ անգլուհի Նենսի Գրալի հետ։ Ապրել է Պրահայում և Դրեզդենում, Փարիզում և Լոնդոնում։ Տասներեք տարի շարունակ աշխատել է այժմ մոռացության մատնված երգահանների հետ։ Լորենցո դա Պոնտեն 1805 թվականին արտագաղթել է Ամերիկա։

ԱՄՆ-ում ապրած տարիներԽմբագրել

Ամերիկայում Լորենցո դա Պոնտեն իտալերենով թարգմանել է անգլերեն մի քանի ստեղծագործություններ, գրել «Չենեդոյի մասին Լորենցո դա Պոնտեի հիշողությունները՝ գրված նրա կողմից» հուշագրությունը (1823—1827 թվականներ, թարգմանիչ՝ գերմանացի Գոտա, 1861 թվական)։ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում դասավանդել է Իտալիայի բանահյուսություն և Համալսարանում եղել ամբիոնի առաջին կաթոլիկ քահանան։ 1826 թվականին Ամերիկայում «Դոն Ժուան» օպերայի առաջին ներկայացման կազմակերպիչն էր (Ցերլինայի դերում երգել է Մարիա Մալիբրանը)։ 1828 թվականին յոթանասունիննամյա Լորենցո դա Պոնտեն Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիություն է ստացել։

Լորենցո դա Պոնտեն վախճանվել է Նյու Յորքում, ութսունինը տարեկան հասակում։ Նրա հուղարկավորությանը հոծ բազմություն է հավաքվել։ Թաղված է Բրուքլինում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 AA.VV. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1960.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Wurzbach D. C. v. Da Ponte, Lorenz (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 3. — S. 162.
  5. 5,0 5,1 5,2 https://en.wikisource.org/wiki/Appletons%27_Cyclop%C3%A6dia_of_American_Biography/Da_Ponte,_Lorenzo
  6. 6,0 6,1 6,2 Штейнпресс, 1974

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

  • Լորենցո դա Պոնտե՝ Գումերի գրադարանում