Լորենա ազգային անտառ (պորտ.՝ Floresta Nacional de Lorena), ազգային անտառ Բրազիլիայի Սան Պաուլու նահանգում։ Այն պաշտպանում է Ատլանտյան անտառի համեմատաբար փոքր հատվածը։

Լորենա ազգային անտառ
Floresta Nacional de Lorena
Տեսակազգային անտառ
Կազմված էԱնտլանտյան անտառ
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքՍան Պաուլու
Հիմնվել էապրիլի 10, 1934
Մակերես281,41 հեկտար և 281 հեկտար
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Լորենա ազգային անտառը գտնվում է Բրազիլիաում
Լորենա ազգային անտառ

Տեղագրություն խմբագրել

Լորենա ազգային անտառը գտնվում է Սան Պաուլու նահանգի Լորենա մունիցիպալիտետում[1]։ Ունի 281.41 հա տարածք[2]։ Անտառն ունի Ատլանտյան անտառի ամենամեծ և ամենաբազմազան տարածքը մեծ հարթավայրում, որը հայտնի է Պարայիբա հովիտ անունով։ Այն սերմերի կարևոր աղբյուր է՝ ծառատեսակների գենետիկ բազմազանությունը պահպանելու համար։ Անտառը մասամբ շրջապատված է Լորենա քաղաքով և խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրերով ու բրնձի դաշտերով։ Անտառն օգտագործվում է դպրոցականների և քաղաքի բնակիչների կողմից՝ որպես ավանդական հանգստյան գոտի։ Ամեն տարի անտառն ունի մոտ 2000 այցելու[3]։

Պատմություն խմբագրել

Էստասաու Ֆլորեստալ էքշպերիմենտալ Էպիտասիու Սանտյագուն ստեղծվել է 1934 թվականի ապրիլի 10-ի՝ թիվ 24․104 հրամանագրով։ 1975 թվականի մայիսի 28-ի 6․209 օրենքով փոփոխվեց պահպանման միավորի կարգը։ 2001 թվականի հուլիսի18-ի թիվ 246 հրամանագիրը պահպանման միավորումը վերանվանեց Լորենա ազգային անտառ, որն ունի 249 հա տարածք՝ Լորենա մունիցիպալիտետում[3]։

Նպատակն է խթանել բնական ռեսուրսների ճիշտ կառավարումը, ապահովել ջրային ռեսուրսների, տեսարժան վայրերի, պատմական և հնագիտական տեղերի պահպանությունը, խրախուսել հիմնական և կիրառական գիտական հետազոտությունների զարգացումը, ինչպես նաև օժանդակել բնապահպանական կրթության, հանգստի կազմակերպման, ժամանցի և զբոսաշրջության ոլորտներին[3]։ Ազգային անտառը դասվում է Բնության պահպանության միջազգային միության VI կատեգորիային (բնական ռեսուրսի կայուն օգտագործմամբ պահպանվող տարածք)[4]։

Բրազիլիայի շրջակա միջավայրի և վերականգնվող բնական պաշարների ինստիտուտը (IBAMA) 2005 թվականի օգոստոսի 30-ին ստեղծել է խորհրդատվական խորհուրդ[3]։ Անտառը դարձել է պահպանման միավորումների՝ Մանտիկեյրա մոզայիկի մի մասը, որը ստեղծվել է 2006 թվականին[5]։ 2008 թվականի օգոստոսի 5-ին IBAMA-ն և Չիկո Մենդեսի կենսաբազմազանության պահպանության ինստիտուտը (ICMBio) սկսեցին հետաքննություն անցկացնել փայտանյութի ու ավազի արդյունահանման, վայրի կենդանիների անհետացման և տնկիների վաճառքի խախտումների վերաբերյալ[3]։ Անտառն այժմ կառավարվում է Չիկո Մենդեսի կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[2]։ Կառավարման ծրագիրը հաստատվել է 2016 թվականի մայիսի 10-ին[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. FLONA de Lorena – ISA
  2. 2,0 2,1 «Flona de Lorena – ICMBio». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 FLONA de Lorena – ISA
  4. Unidade de Conservação ... MMA
  5. «o mosaico mantiqueira – Mosaico». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.

Աղբյուրներ խմբագրել