Լորդ Գորդոնի խռովություն

Լորդ Գորդոնի խռովությունը (անգլ.՝ Gordon Riots), մասսայական հակակաթոլիկ անկարգություներ Լոնդոնում, 1780 թվականի հունիսի 2-7-ը, որոնք ամենակործանարան անկարգություններն էին 18-րդ դարի Անգլիայում։

Լորդ Գորդոնի խռովությունը: Ջոն Սիմոր Լուկասի նկարից:

Անկարգությունները ուղղված էին 1778 թվականին «Պապիստների ակտ»-ի դեմ, որը ընդլայնում էր կաթոլիկների մասնակցությունը հասարակական կյանքում, քաղաքական բնույթի հատուկ երդում տալով, ինչպես նաև թույլատրելով կաթոլիկներին ծառայել բանակում, հող ձեռք բերել, չեղարկել քահանաների հետապնդումը։

Կաթոլիկների վիճակի մեղմացման մասին որոշումը ընդունվել էր Ֆրեդերիկ Նորտի կառավարության կողմից, Հյուսիսային Ամերիկայի անկախության համար մղվող պատերազմի թեժ պահին և նպատակներից մեկը հենց համախողների քանակի ավելացումն էր[1]։ Խռովարարները վախենում էին, որ կաթոլիկներին բանակ զորակոչելը կխախտի Մեծ Բրիտանիայի մարտունակությունը (ԱՄՆ-ի անկախության համար պայքարողների կողքին հանդես էին գալիս «ընտանեկան համաձայնությամբ» միավորված կաթոլիկ Ֆրանսիան և Իսպանիան)։ Խռովարարներին աջակցում էր Անգլիայի ապագա վարչապետ Շելբերնի ազդեցիկ խմբավորումը, որը ձգտում էր տապալել Նորտի կառավարությունը[2]։ Խռովարարների ընդիմախոսները նրանց մեղադրում էին Ֆրանսիայի հետ կապի և հակակաթոլիկական կարգախոսների քողի տակ պատերազմող երկրի մեջ խռովություն բարձրացնելու փորձի մեջ։

Չկառավարվող ցույցերն ու անկարգությունները համարվում էին 18-րդ դարի Անգլիայի մշտական քաղաքականության մի մասը։ Հասարակության մարգինալացված անդամների քաղաքական ինքնաարտահայտման միակ հնարավորությունը զարհուրելի իրադարձություններն էին[3]։

Անկարգությունները ստացան «Բողոքականների ասոցացիայի» առաջնորդ լորդ Ջորդոն Գորդոնի անունը։ Խռովությունը բռնկվեց 1780 թվականի հունիսի 2-ին, երբ ասոցացիան դիմեց Մեծ Բրիտանիայի խորհրդարանին պահանջելով արգելել ակտը։ 40-60 հազար մարդ, հակակաթոլիկ կարգախոսներ աղաղակելով շարժվեցին դեպի Վեստմինստերյան պալատ։ Խռովարարաներին առաջնորդում էր Գորդոնը, վերջինս ընդունվեց խորհրդարանի կողից և հանձնեց խնդրագիրը, սակայն դարպասների մոտ մնացած ամբոխը դուս եկավ վերահսկողությունից և մասսայական անկարգություններ սկսվեց։

Ցուցարարները հարձակվում էին խորհրդարան եկող լորդերի պալատի ներկայացուցիչների վրա, ջարդում էին նրանց կառքերը, անկարգությւոններ և գողություն իրականացնում քաղաքում։ Հաջորդ օրը հակակաթոլիկական ջարդեր սկսվեց, կողոպտում էին Մուրֆիլդ շրջանում ապրող իռլանդացիներին, ինչպես նաև Սարդինիայի և Բավարիայի դեսպանատները։ Նյուգեյտյան բանտը գրավվեց, կրակի մատնվեց և մասամբ ավերվեց, իսկ բանտարկյալները փախուստի դիմեցին։ Բանտում գրված էր.«Նորին մեծություն թագավոր՝ ամբոխ» (King Mob): Հրդեհեցին կաթոլիկ եկեղեցիներն և քարոզիչների տները։ Գեորգ 3-րդ արքան հունիսի 5-ին իր թագավոր հռչկման օրը 500 ֆունտ պարգև խոստացավ նրան, ով կներկայացնել հրկիզողներին[4]։ Բախումը շարունակվեց ամբողջ մեկ շաբաթ։ Ռամական դրություն հայտարարվեց[5]։

Միայն հունիսի 7-ին բանակի օգնությամբ հաջողվեց ցրել ցուցարարներին։ 285 մարդ սպանվեց, մի քանի հարյուր մարդ վիրավորվեց։ Շուրջ 20-30 մարդ դատավարությունից հետո մահապատժի ենթարկվեցին։ Գորդոնը ձերբակալվեց և մեղադրվեց պետական դավաճանության մեջ, բայց արդարացվեց։ Հետագայում նա հուդայականություն ընդունեց և մահացավ լոնդոնյան բանտում, որտեղ հայտնվել էր Ֆրանսիայի Մարի Անտուանետա թագուհուն վիրավորելու համար։

Խռովության պարագլուխներից մեկը Իվան Ռոմաովիչ Ռանցովն էր (1755-1791), կոմս Վորոնցովի անօրինական որդին, Եկատերինա 2-րդի չստացված ֆավորիտը։ Նա ձերբակալվեց, մեղադրվեց «հրկիզման» մեջ և վտարվեց Ռուսաստան։

Լորդ Գորդոնի խռովությունը ներկայացված է Դիքենսի «Բարնեբի Ռաջ» վեպում (1840-1841)։

Գրականություն

խմբագրել
  • Nicholson, John. The Great Liberty Riot of 1780 (Published by Bozo ISBN 0-904063-16-X, 1985)
  • Christopher Hibbert. King Mob: The Story of Lord George Gordon and the Riots of 1780. 1990

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Hibbert p.23-62
  2. А.Свистунов. Как спровоцировать революцию
  3. Dieter Groh, “Collective Behavior from the 17th to the 20th Century: Change of Phenomena, Change of Perception, or no Change at All? Some Preliminary Reflections,” in Changing Conceptions of Crowd, Mind and Behavior, eds. Carl F. Graumann and Serge Moscovici (New York: Springer-Verlag, 1985), 143-162, 148; Eric J. Hobsbawm, Primitive Rebels; Studies in Archaic Forms of Social Movement in the 19th and 20th Centuries (Manchester: Manchester University Press, 1971).
  4. «Proclamation by the King. June 5, 1780». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 13-ին.
  5. Hibbert p.84-140