Լորան Կոսիելնի

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Լորան Կոսիելնի (ֆր.՝ Laurent Koscielny[1], սեպտեմբերի 10, 1985(1985-09-10)[2][3][4], Tulle), ֆրանսիացի ֆուտբոլիստ, Լոնդոնի Արսենալի և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան։

Լորան Կոսիելնի
ֆր.՝ Laurent Koscielny
Անձնական տվյալներ
Ազգությունը Ֆրանսիացի
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Լեհաստան Լեհաստան
Մականուն Բոսս
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 9, 1985 (38 տարեկան)
Ծննդավայր Թյուլ, Ֆրանսիա Ֆրանսիա
Հասակ 185
Քաշ 74
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Արսենալ
Համար 6
Պատանեկան կարիերա
1993-1995 Ֆրանսիա Տուլ Կարեզ
1995-1997 Ֆրանսիա Բրիվ
1997-1998 Ֆրանսիա Տուլ Կարեզ
1998-2000 Ֆրանսիա Բրիվ
2000-2003 Ֆրանսիա Լիմոժ
2000-2003 Ֆրանսիա Գենգամ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2007 Ֆրանսիա Գենգամ 41 (0)
2007-2009 Ֆրանսիա Տուր 67 (6)
2009-2010 Ֆրանսիա Լորյան 35 (3)
2010- Անգլիա Արսենալ 147 (11)
Ազգային հավաքական
2011- Ֆրանսիա Ֆրանսիա 21 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Կարիերայի սկիզբը խմբագրել

Առաջին թիմը երիտասարդ հասակում եղել է ֆրանսիական «Էսա Բրիվ»-ը, որտեղ նա խաղացել է 12 տարեկան հասակից։ 5 տարի անց նա տեղափոխվել է «Լիմոժ», որտեղ անցկացրել է 1 մրցաշրջան։

Գենգամ խմբագրել

18 տարեկան հասակում նրանով սկսեց հետաքրքրվել «Գենգամ»-ը, որտեղ էլ սկսեց պռոֆեսիոնալ կարիերան։ Գենգամում նա անցկացրեց 3 մրցաշրջան, որտեղ 41 խաղում գոլի հեղինակ չդարձավ։ Նա գերադասեց խաղալ իր համար նախընտրելի կենտրոնական պաշտպանի դիրքում։ 2007 թվականին նա տեղափոխվեց «Տուր» ակումբ։

Տուր խմբագրել

2007 թվականին Կոսիելնին միացավ «Տուր» ակումբին։ Այնտեղ խաղաց 2008/09 մրցաշրջանում և 34 խաղերում հեղինակեց 5 գնդակ։ Այդ տարի նա ընդգրկվեց Ֆրանսիայի 2-րդ լիգայի խորհրդանշական հավաքականում[5]։

Լորյան խմբագրել

2009 թվականի հունիսի 16-ին նա տեղափոխվեց Լիգա 1-ի «Լորյան» ակումբ 1,7 միլիոն եվրոյի դիմաց, ստորագրեց 4 տարվա պայմանագիր։ Մրցաշրջանի ավարտից հետո նա 35 խաղերում հեղինակեց 3 գնդակ։ Գոլերից մեկը նա խփեց «Բորդոյի» դարպասը հանդիպման 11-րդ րոպեին, իսկ 15 րոպե անց հեռացվեց խաղադաշտից Մարուան Շամախի հետ պայքարում վերջին հույսի խախտման համար։ Այդ խաղում «Լորյանը» պարտվեց 4-1 հաշվով։

Արսենալ խմբագրել

2010 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լուրեր տարածվեցին, որ Լորանով հեետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը», որը պատրաստ էր Լորյանին վճարել 8․45 միլիոն եվրո։ Հուլիսի 5-ին ֆրանսիական պարբերականներից մեկը հայտարարեց, որ նա մարզվում է «Արսենալի» երիտասարդական թիմում։ Հուլիսի 7-ին լոնդոնյան թիմը պաշտոնական առաջարկ կատարեց[6]։ Նոր թիմում նա ստացավ 6 համարի մարզաշապիկը Ֆիլիպ Սենդերոսի «Ֆուլհեմ» տեղափոխվելուց հետո։ Արսենալի մարզիչ Արսեն Վենգերը ասաց, որ Լորանն իրենց պետք է հատկապես իր հասակի համար։ Նա դեբյուտը նշեց «Բարնետ ՖԱ»-ի դեմ ընկերական խաղում։ Պաշտոնական առաջին խաղն անցկացրեց 1 ամիս անց «Լիվերպուլի» դեմ խաղում[7]։ Խաղի ընթացքում նա ստացավ 2 դեղին քարտ և հեռացվեց խաղադաշտից։ Նա բախվեց «Լիվերպուլի» աջ պաշտպան Ջո Քոուլի հետ և որակազրկվեց 3 խաղով։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։ Առաջին գնդակը հեղինակեց սեպտեմբերի 11-ին «Բոլտոնի» հետ խաղում, խաղն էլ ավարտվեց 4-1 հաշվով[8]։ Եվրագավաթում դեբյուտը նշեց «Բրագայի» դեմ խաղում, որտեղ «Արսենալը» հաղթեց 6-0 հաշվով։ Անգլիայի լիգայի գավաթի «Նյուքասլի» դեմ խաղում նա թիմին փրկեց վերահաս գոլից՝ հարձակվող Նեյլ Ռենջերի հարվածը կասեցնելով Վոյցեխ Շեսնիի սխալից հետո։ Իսկ հետո գոլային փախանցում կատարեց Թեո Ուոլկոտին։

Ամբողջ առաջին խաղաշրջանի ընթացքում նա հարմարվեց թիմի խաղայի պլանին։ 2011/12 մրցաշրջանում Պեր Մերտեզակերի անհաջող խաղից հետո նա դարձավ հիմնական կազմի խաղացող։ Նա խաղեր անցկացրեց նաև եզրային պաշտպանի դիրքում։ Թոմաս Վերմալենի և Պեր Մերտեզակերի վնասվածքից հետո նա, բազմաթիվ խաղեր անցկացնելով թիմի հիմնական կազմում, ցույց տվեց բարձրակարգ խաղ։ Այդ տարվա հարցման արդյունքներում նա 4-րդ լավագույն խաղացողն էր Արսենալի կազմում։ 2012 թվականի հուլիսի 24-ին չնայած «Բարսելոնայի»[9] հետաքրքրվածությանը՝ նա պայմանագիր ստորագրեց «Արսենալի»[10] հետ։ Հաջորդ առաջնության 5-րդ տուրում նա «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում հեղինակեց կարևոր գնդակ, և խաղն ավարտվեց ոչ-ոքի։

Հավաքական խմբագրել

Լորանը հավաքական հրավիրվեց 26 տարեկան հասակում, երբ ստացավ Ֆրանսիայի քաղաքացիություն և ստացավ ֆրանսիական ազգանուն։ Նա ուներ լեհական արմատներ, նրա պապը լեհ էր, բայց ամուսնացել էր Ֆրանսիայում, և նրա հայրը ծնվել էր Ֆրանսիայում, այդ իսկ պատճառով նա լեհերեն չէր խոսում։

2011 թվականի փետրվարի 3-ին նա հրավիրվեց ազգային հավաքական և հայտավորվեց Բրազիլիայի[11] դեմ ընկերական խաղում։ Սակայն ամբողջ խաղն անցկացրեց պահեստայինների նստարանին։ Առաջին խաղն անցկացրեց ԱՄՆ-ի դեմ խաղում 2011 թվականի նոյեմբերի 11-ին, որտեղ Ֆրանսիան հաղթեց 1-0 հաշվով։

Կոսիելնին ընդգրկվեց Եվրո 2012-ի թիմի հայտացուցակում։ Խմբային փուլում նա խաղում էր հիմնական կազմում։ Խաղաց նաև Իսպանիայի դեմ 1/4 եզրափակչում և Ֆրանսիան պարտվեց 2-0 հաշվով։ Սակայն Լորանը ցուցադրեց վստահելի խաղ և դարձավ այդ խաղի լավագույն խաղացող։

Ձեռքբերումներ խմբագրել

  Արսենալ

  • Անգլիայի գավաթակիր 2013/14, 2014/15
  • Անգլիայի սուպերգավաթակիր 2014

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Koscielny signs for Arsenal». arsenal.com. 07.07.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 23-ին.
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  5. Alo’o Efoulou meilleur joueur de L2(չաշխատող հղում)
  6. Arsenal sign defender Laurent Koscielny from Lorient
  7. Ливерпуль (Ливерпуль) — Арсенал (Лондон) Արխիվացված 2010-08-18 Wayback Machine«Чемпионат.ру»
  8. Арсенал (Лондон) — Болтон Уондерерс (Болтон) Արխիվացված 2010-09-14 Wayback Machine«Чемпионат.ру», 11 сентября 2010
  9. «Koscielny snubbed Barca to stay». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 24-ին.
  10. «Koscielny agrees new long-term contract». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 24-ին.
  11. Arsenal’s Laurent Koscielny Called Into France Team To Face Brazil
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորան Կոսիելնի» հոդվածին։