Լովրե Կալինիչ

ֆուտբոլիստ

Լովրե Կալինիչ (խորվ.՝ Lovre Kalinić, ապրիլի 3, 1990(1990-04-03)[1][2], Սպլիտ, ՀՍՖՀ), խորվաթ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Աստոն Վիլլայի և Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[3]։ 2018 թվականին Կալինիչը Խորվաթիայի հավաքականի կազմում արծաթե մեդալ նվաճեց աշխարհի առաջնությունում[4]։

Լովրե Կալինիչ
Lovre Kalinić
Կալինիչը Խորվաթիայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Խորվաթիա Խորվաթիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 3, 1990(1990-04-03)[1][2] (34 տարեկան)
Ծննդավայր Սպլիտ, ՀՍՖՀ
Հասակ 201 սմ
Քաշ 96 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Աստոն Վիլլա
Համար 28
Պատանեկան կարիերա
1998-2000 Խորվաթիա Սոլին
2000-2009 Խորվաթիա Հայդուկ Սպլիտ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2009-2017 Խորվաթիա Հայդուկ Սպլիտ 102 (0)
2009   Խորվաթիա Յունակ Սին 4 (0)
2009-2010   Խորվաթիա Նովալյա 23 (0)
2012   Խորվաթիա Կառլովաց 11 (0)
2017-2019 Բելգիա Գենտ 68 (0)
2019-ներկա Անգլիա Աստոն Վիլլա 7 (0)
Ազգային հավաքական
2005 Խորվաթիա Խորվաթիա Մ15 1 (0)
2005-2006 Խորվաթիա Խորվաթիա Մ16 11 (0)
2006 Խորվաթիա Խորվաթիա Մ17 1 (0)
2011-2013 Խորվաթիա Խորվաթիա Մ21 7 (0)
2014-ներկա Խորվաթիա Խորվաթիա 19 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 27-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 27-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Հայդուկ Սպլիտ խմբագրել

Կալինիչը Հայդուկ Սպլիտի ակադեմիայի սան է[5]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց 2011 թվականի ապրիլի 23-ին՝ Սլավեն Բելուպոյի դեմ խաղում[6]։ 2009 թվականին նա վարձավճարով հանդես եկավ Յունակ Սինի կազմում, 2010 թվականին՝ Նովալյայի կազմում, 2012 թվականին՝ Կառլովացի կազմում։ 2013-14 մրցաշրջանում նա դարձավ Հայդուկի հիմնական դարպասապահը։ Եվրոպական առաջնություններում իր առաջին հանդիպումը Կալինիչը անցկացրեց 2013 թվականի հուլիսի 18-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 2-րդ փուլի Հորիզոնտի դեմ խաղում[7]։

Իր առաջին հանդիպումը Հայդուկի ավագի թևկապով Կալինիչը անցկացրեց 2014 թվականի դեկտեմբերի 7-ին՝ Սպլիտի դեմ խաղում[8]։ 2015-16 մրցաշրջանում նա նոր ռեկորդ սահմանեց Խորվաթիայի առաջնությունում՝ 775 րոպե (8 խաղ) իր դարպասը պահելով անառիկ[9][10]։ Մրցաշրջանի երկրորդ մասում նա դարձավ Հայդուկի հիմնական ավագը։ 2016 թվականի սեպտեմբերին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2021 թվականը[11]։ Հայդուկի առաջին թիմի կազմում Կալինիչը անցկացրեց 133 հանդիպում[12]։

Գենտ խմբագրել

2016 թվականի դեկտեմբերի 27-ին Հայդուկ Սպլիտը հայտարարեց Կալինիչի տրանսֆերի մասին[12][13][14]։ Գենտը նրա համար վճարեց 3.1 միլիոն եվրո՝ դարձնելով խորվաթին ակումբի պատմության ամենաթանկ տրանսֆերը[15]։ Բացի այդ, Կալինիչը դարձավ Խորվաթիայի առաջնության այդ պահին ամենաթանկ վաճառված դարպասապահը[16]։ Իր դեբյուտը Գենտի կազմում նշեց 2017 թվականի հունվարի 20-ին՝ Շառլերուայի դեմ խաղում[17]։ 2016-17 մրցաշրջանում Կալինիչը ճանաչվեց Բելգիայի առաջնության լավագույն դարպասապահը՝ անցկացնելով միայն մրցաշրջանի կեսը[18][19]։ 2018 թվականի փետրվարին նա ճանաչվեց 2017 թվականի Բելգիայի առաջնության լավագույն դարպասպահը[20][21][22]։ Գենտի կազմում Կալինիչը անցկացրեց 79 հանդիպում՝ 29 խաղում պահելով իր դարպասը անառիկ։

Աստոն Վիլլա խմբագրել

2018 թվականի դեկտեմբերի 21-ին Կալինիչը 4.5 տարվա պայմանագիր կնքեց Աստոն Վիլլայի հետ՝ թիմին միանալով 2019 թվականի հունվարի 1-ին[23][24][25][26]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հունվարի 5-ին՝ Անգլիայի գավաթի Սուոնսի Սիթիի դեմ խաղում[27][28]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնշիպում անցկացրեց հունվարի 12-ին՝ Ուիգան Ատլետիկի դեմ խաղում[29]։ Փետրվարի 16-ին Կալինիչը փոխարինվեց Վեստ Բրոմվիչ Ալբիոնի առաջին խաղակեսից հետո[30], ինչից հետո կորցրեց իր դիրքը Աստոն Վիլլայի հիմնական կազմում, քանի որ նա թույլ էր տալիս շատ սխալներ և շատ գոլեր բաց թողնում[31][32]։

Միջազգային կարիերա խմբագրել

Կալինիչը հանդես է եկել Խորվաթիայի տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Խորվաթիայի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվեց 2013 թվականի նոյեմբերին՝ Իսլանդիայի դեմ խաղերի համար[33], սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ[34][35]։ Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշեց 2014 թվականի նոյեմբերի 12-ին՝ Արգենտինայի դեմ ընկերական խաղում[36]։ 2014 թվականին Ստիպե Պլետիկոսայի՝ միջազգային կարիերան ավարտելուց հետո նա դարձավ Խորվաթիայի երկրորդ դարպասապահը՝ Դանիել Սուբաշիչից հետո[37][38]։ Խորվաթիայի հավաքականի կազմում Կալինիչը մասնակցեց Եվրո 2016-ին[39][40], սակայն չանցկացրեց ոչ մի հանդիպում[41]։

2018 թվականի հունիսի 4-ին Կալինիչը ընդգրկվեց Խորվաթիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[42][43]։ Նա խաղադաշտ դուրս եկավ միայն խմբային փուլի վերջին՝ Իսլանդիայի դեմ խաղում[44][45][46]։ Խորվաթիան զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը առաջնությունում[4][47]՝ եզրափակչում 4-2 հաշվով պարտվելով Ֆրանսիային[48][49]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի դեկտեմբերի 27-ի դրությամբ[50]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Յունակ Սին (վարձավճար) 2008–09 Դրուգա Լիգա 4 0 0 0 4 0
Նովալյա (վարձավճար) 2009–10 Տրեչա Լիգա 23 0 0 0 23 0
Կառլովաց (վարձավճար) 2011–12 Պրվա Լիգա 11 0 0 0 11 0
Հայդուկ Սպլիտ 2010–11 1 0 0 0 0 0 0 0 1 0
2011–12 1 0 1 0 0 0 2 0
2012–13 4 0 1 0 0 0 5 0
2013–14 24 0 1 0 4 0 1 0 30 0
2014–15 28 0 5 0 3 0 36 0
2015–16 31 0 2 0 8 0 41 0
2016–17 13 0 1 0 4 0 18 0
Ընդհանուր 102 0 11 0 19 0 1 0 133 0
Գենտ 2016–17 Բելգիայի Պրո Լիգա 19 0 0 0 4 0 23 0
2017–18 35 0 2 0 1 0 38 0
2018–19 14 0 1 0 3 0 18 0
Ընդհանուր 68 0 3 0 8 0 0 0 79 0
Աստոն Վիլլա 2018–19 Չեմպիոնշիպ 7 0 1 0 0 0 8 0
2019–20 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 7 0 1 0 0 0 0 0 8 0
Կարիերայի ընդհանուր 215 0 15 0 27 0 1 0 258 0

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի դեկտեմբերի 27-ի դրությամբ[50]

Խորվաթիա
Տարի Խաղեր Գոլեր
2014 1 0
2015 1 0
2016 4 0
2017 3 0
2018 7 0
2019 3 0
Ընդհանուր 19 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Հայդուկ Սպլիտ

Միջազգային խմբագրել

Խորվաթիա

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Croatia - L. Kalinić - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  4. 4,0 4,1 4,2 «World Cup 2018: France beat Croatia 4-2 in World Cup final». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 15. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  5. Benson-BM, Rory (2018 թ․ հունիսի 26). «Who is Lovre Kalinic? Lowdown of Villa's ex-goalkeeping target». birminghammail. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  6. «Slaven Belupo Koprivnica - HNK Hajduk Split, Apr 23, 2011 - 1.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  7. «HNK Hajduk Split - Horizont Turnovo, Jul 18, 2013 - Europa League Qualifiers - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  8. «HNK Hajduk Split - RNK Split, Dec 7, 2014 - 1.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  9. «Prekinut niz nesavladivosti Lovre Kalinića». Slobodna Dalmacija (խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  10. «Historical record: Kalinić played 721 minutes with saved net!». hajduk.hr (խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  11. «Kalinic extended contract with Hajduk till 2021!». hajduk.hr (խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  12. 12,0 12,1 «Thank you Lovre and good luck!». hajduk.hr (խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  13. «Lovre Kalinić to move to Belgian side Gent - Croatian Football Federation». hns-cff.hr (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  14. «Lovre Kalinić odlazi u Belgiju?!». Slobodna Dalmacija (խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  15. «NAJVEĆA HAJDUKOVA PRODAJA U POSLJEDNJE ČETIRI GODINE Lovre Kalinić napušta Poljud i postaje najskuplje pojačanje u povijesti Genta?». sportske.jutarnji.hr (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  16. «New Record Croatian Goalkeeper Transfer Fee Set». Croatia Week (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  17. «KAA Gent - RSC Charleroi, Jan 20, 2017 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  18. 18,0 18,1 «Croatia's Lovre Kalinić Named Best Goalkeeper in Belgium». Croatia Week (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  19. «Lovre Kalinic has been elected as 'Goalkeeper of the year' by his colleagues in the Jupiler Pro League». Twitter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  20. «Lovre Kalinić awarded as the best goalkeeper in Belgium - Croatian Football Federation». hns-cff.hr (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  21. «Lovre Kalinic Doelman van het Jaar!». KAA Gent (հոլանդերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  22. «Lovre Kalinić najbolji golman u Belgiji | Goal.com» (խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  23. «Transfer news: Lovre Kalinic to join us in January». www.avfc.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  24. «Lovre Kalinic: Aston Villa agree deal to sign Croatia goalkeeper in January». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  25. 161385360554578 (2018 թ․ դեկտեմբերի 21). «Aston Villa sign Croatia international, will join on January 1». talkSPORT (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին. {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  26. «Aston Villa sign Croatian keeper Lovre Kalinić». Croatia Week (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  27. «Aston Villa - Swansea City, Jan 5, 2019 - FA Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  28. «Aston Villa 0–3 Swansea City». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  29. «Wigan Athletic - Aston Villa, Jan 12, 2019 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  30. «Aston Villa - West Bromwich Albion, Feb 16, 2019 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  31. Preece, Ashley (2019 թ․ հուլիսի 1). «'Pulling the plug too early?' - debating the future of Villa's Lovre Kalinic». birminghammail. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  32. Harris, Jordan (2019 թ․ փետրվարի 18). «Could Jed Steer take number one spot at Aston Villa?». HITC (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  33. «Niko Kovač Calls Up Lovre Kalinić for Iceland». hajduk.hr (խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  34. «Iceland - Croatia, Nov 15, 2013 - World Cup qualification Playoffs - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  35. «Croatia - Iceland, Nov 19, 2013 - World Cup qualification Playoffs - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  36. «Argentina - Croatia, Nov 12, 2014 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  37. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Lovre KALINIC - Lovre Kalinic - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  38. «The Goalkeeper Conundrum – With Pletikosa Out, Who's In?». Croatian Sports news, videos, exclusive interviews. 2014 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  39. «Kalinic invited to Croatian national team for EURO 2016». hajduk.hr (խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  40. Sport, Telegraph (2016 թ․ մայիսի 17). «Croatia Euro 2016 Squad». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  41. uefa.com. «UEFA EURO 2016 - History - Croatia – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  42. «Izbornik Dalić potvrdio konačan popis putnika za SP - Hrvatski nogometni savez». hns-cff.hr (խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  43. «Croatia World Cup 2018 Squad (Confirmed)». TOTAL SPORTEK (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  44. «Iceland - Croatia, Jun 26, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  45. Hytner, David (2018 թ․ հունիսի 26). «Iceland bow out of World Cup after defeat by Croatia in final group game». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  46. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Lovre KALINIC - Lovre Kalinic - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  47. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - France - Croatia - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  48. «France - Croatia, Jul 15, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  49. «France 4-2 Croatia: Paul Pogba and Kylian Mbappe star in World Cup win». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  50. 50,0 50,1 «Lovre Kalinić». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  51. «Hajduk Split Claim 6th Croatian Cup». Croatia Week (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  52. HUNS.hr. «Nogometni Oscar 2015». Hrvatska udruga „Nogometni sindikat“ (խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  53. «Modriću Nogometni Oscar za najboljeg hrvatskog igrača - Hrvatski nogometni savez». hns-cff.hr (խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լովրե Կալինիչ» հոդվածին։