Լոուրեն Էլիզաբեթ (անգլ.՝ Lauren Elizabeth Jackson, մայիսի 11, 1981(1981-05-11), Օլբերի), ավստրալիացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստուհի, կանանց բասկետբոլի ազգային ասոցիացիայում հանդես է եկել «Սիեթլ Սթորմ» ակումբում, որի կողմից ընտրվել է 2001 թվականի WNBA դրաֆթի առաջին փուլում` առաջին ընդհանուր համարի տակ։ Խաղացել է ծանր հարձակվողի և կենտրոնական դիրքերում։ Ավստրալիայի բասկետբոլի կանանց հավաքականի կազմում 2006 թվականին դարձել է Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության հաղթող և անընդմեջ չորս Ամառային օլիմպիական խաղերի մրցանակակիր, բացի այդ` Օլիմպիական խաղերի ամենաարդյունավետ խաղացողն է։ 2019 թվականից Ավստրալիայի բասկետբոլի փառքի սրահի անդամ է։

Լոուրեն Էլիզաբեթ
Դիմանկար
Ծնվել էմայիսի 11, 1981(1981-05-11) (42 տարեկան)
ԾննդավայրՕլբերի
Քաղաքացիություն Ավստրալիա
ԿրթությունUC Senior Secondary College Lake Ginninderra? և Murray High School?
Մասնագիտությունբասկետբոլիստ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքlaurenjackson.org
 Lauren Jackson Վիքիպահեստում
Lauren Jackson at the Welcome Home parade in Sydney (1).jpg
Լոուրեն Էլիզաբեթ

Կենսագրություն խմբագրել

Լոուրեն Ջեքսոնն սկսել է բասկետբոլով զբաղվել 4 տարեկանից։ Այնուհետև 1997 թվականին նա խաղացել է Ավստրալիայի երիտասարդական հավաքականի և «Ավստրալիայի սպորտի ինստիտուտի» կազմում։ 1999 թվականին Լոուրեն Ջեքսոնը տեղափոխվել է «Կանբերա Քեփիթլզ» ակումբ։ 2000 թվականին նա իր դեբյուտն է նշել Ավստրալիայի բասկետբոլի կանանց հավաքականում՝ մասնակցելով Օլիմպիական խաղերին։ 2006 թվականին Լոուրենը հանդես է եկել կորեական «Սեուլ» ակումբում։ Այնուհետև 2007 թվականին նա պայմանագիր է կնքել Մոսկվայի մարզի Վիդնոե քաղաքի «Սպարտակ» («Спарта&К») ակումբի հետ։ 2009/2010 խաղաշրջանում Լոուրեն Ջեքսոնը հանդես է եկել «Կանբերա Քեփիթլզում», այնուհետև նորից դարձել է «Սպարտակ» ակումբի խաղացողներից։ Նախքան 2011/2012 խաղաշրջանի սկսվելը նա դարձել է իսպանական Վալենսիայի «Ռոս-Կասարես» ակումբի խաղացող[2]։

2001 թվականի WNBA դրաֆթում նրան առաջին համարի տակ ընտրել է «Սիեթլ Սթորմը», որտեղ Լոուրենը ելույթ է ունեցել 2001-2012 թվականներին։ «Սիեթլ Սթորմի» կազմում նա դարձել է Կանանց բասկետբոլի ազգային ասոցիացիայի կրկնակի չեմպիոն (2004 և 2010), ինչպես նաև ստացել է կանանց NBA-ի անհատական մրցանակներ։

Կարիերան ավարտել է 2016 թվականին։

Նվաճումներ խմբագրել

Թիմային մրցանակներ խմբագրել

  • Բասկետբոլի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր՝ 2000, 2004, 2008
  • Աշխարհի չեմպիոն՝ 2006
  • Ավստրալիայի չեմպիոն (WNBL)՝ 1999/2000, 2000/2001, 2001/2002, 2002/2003, 2005/2006, 2009/2010
  • WNBA չեմպիոն՝ 2004, 2010
  • Ռուսաստանի չեմպիոն՝ 2006/2007, 2007/2008
  • Ռուսաստանի առաջնության արծաթե մրցանակակիր՝ 2008/2009
  • Եվրոլիգայի չեմպիոն՝ 2007/2008, 2008/2009, 2011/2012

Անհատական նվաճումներ խմբագրել

  • Կանանց «NBA»-ի «MVP»՝ 2003, 2007, 2010
  • «WNBA»-ի եզրափակիչ շարքի «MVP»՝ 2010
  • Կանանց «NBA»-ի «MVP»՝ 1999, 2000, 2003, 2004
  • Կանանց «NBA»-ի եզրափակչի «MVP» «ЖНБЛ»՝ 2002, 2003, 2006, 2010
  • Կորեական լիգայի «MVP»՝ 2007
    • Եվրոլիգայի «MVP», 2008
  • WNBA-ում 209 մրցախաղում վաստակել է ավելի քան 4000 միավոր[3]
  • 25.07.2007 կրկնել է WNBA-ի արդյունավետության ռեկորդը՝ մեկ խաղում վաստակելով 47 միավոր[4]
  • Օլիմպիական մրցաշարի երրորդ խաղաշրջանում՝ Բրազիլիայի հավաքականի հետ խաղում, (67։ 61) վաստակել է 18 միավոր, իրենց ընդհանուր ցուցանիշը հասցնելով 497 միավորի։ Այսպիսով, Ջեքսոնը գերազանցել Է ամերիկուհի Լիզա Լեսլիի նախկին նվաճումը (488 միավոր) և դարձել է Օլիմպիական խաղերի պատմության ամենաարդյունավետ խաղացողը[5]։
  • 2012-ի սեպտեմբերի 21-ին դարձել է WNBA-ի պատմության 4-րդ խաղացողը, որը վաստակել է 6000 միավոր[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Australian Honours Search Facility
  2. Лорен Джексон, Санчо Литтл, Майя Мур и Анн Ваутерс усилили «Рос-Касарес»
  3. Женская НБА. Лорен Джексон быстрее всех в истории лиги набрала 4000 очков
  4. Женская НБА. Лорен Джексон повторила рекорд лиги по результативности
  5. «Лондон-2012. Лорен Джексон стала самым результативным игроком в истории Олимпийских игр». 1 августа 2012. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 6-ին.
  6. Lauren Jackson reaches 6,000 career points in Storm’s win

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոուրեն Էլիզաբեթ» հոդվածին։