Լոշտակ սպիտակ

բույսերի տեսակ
Լոշտակ սպիտակ
Լոշտակ սպիտակ
Լոշտակ սպիտակ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Դդմածաղկավորներ (Cucurbitales)
Ընտանիք Դդմազգիներ (Cucurbitaceae)
Տրիբա Bryonieae
Ցեղ Լոշտակ (Bryonia)
Տեսակ Լոշտակ սպիտակ (B. alba)
Միջազգային անվանում
Bryonia alba

Լոշտակ սպիտակ (լատին․՝ Bryonia alba), դդմազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

Բազմամյա խոտաբույս է՝ հաստ մսալի արմատով։ Ցողունները, որոնք ամրանում են հենարաններին բեղիկների միջոցով, ունեն մինչև 5 մետր երկարություն, հաստ ու երկար են, փաթաթվող և խորդուբորդ։ Հերթադիր, ատամնաեզր, երկար կոթուններով տերևները 5-բլթակավոր են և սրտաձև հիմքում։ Հնգանդամ միատուն ծաղիկները, որոնք հավաքված են անոթային ծաղկաբույլերում, դեղնավուն կամ կանաչավուն-սպիտակ են։ Երկար ծաղկակոթերով առէջային ծաղիկները ընձյուղների վերին մասում առաջացնում են ողկույզներ։ Ընձյուղների ստորին մասում՝ վահանակաձև ծաղկաբույլերում, հավաքված են վարսանդավոր ծաղիկները։ Հյութալի սև թունավոր հատապտուղները գնդաձև են՝ ոլոռահատիկի մեծությամբ։ Թունավոր բույս է[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է նախալեռնային և ստորին լեռնային գոտիների թփուտներում, ցանկապատների մոտ։ Հանդիպում է Լոռու, Շիրակի, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի, Արմավիրի մարզերում։ Աճեցվում է որպես գեղազարդային փաթաթվող բույս[1]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակով օգտագործում են բույսի թարմ արմատները։ Պտուղների և արմատների հյութով բուժում են խոցերն ու վերքերը, բորբոքված հոդերը, որքինը, մաշկային ցաները[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոշտակ սպիտակ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոշտակ սպիտակ» հոդվածին։